Աղջիկ փախցնելու պատճառով Թուրքիայում զոհեր և վիրավորներ կան
Թուրքիայի հարավ-արևելյան Հաթայ նահանգի Իսքենդերունի շրջանում օգոստոսի 27-ին աղջիկ առևանգելու պատճառով երկու ընտանիքների միջև արյունալի բախում է տեղի ունեցել:
Վեճի հետևանքով մահացել է 3, վիրավորվել 4 մարդ:
Դեպքը տեղի է ունեցել Աշքարբեյլի թաղամասում: Առևանգված աղջկա եղբայրը վիճաբանության ընթացքում սպանել է տղայի հորն ու ավագ եղբորը, վիրավորում հասցրել տղայի մյուս եղբայրներին: Հրազենային կրակոցի պատճառով սպանվել է նաև աղջկա եղբայրը: Վիրավորվածները հոսպիտալացվել են Իսքենդերունի հիվանդանոցում:
Աղբյուր` Еrmenihaber.am