Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ) Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն». Վահե Հովհաննիսյան
3
Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը Միլիարդներ են ծախսվում, բայց Երևանը մնում է կեղտոտ․ Սոնա Աղեկյան Պատերազմ Արցախում
Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Հնչեց ամենակարևոր, բայց դիվանագիտական փաթեթավորմամբ ուղերձը. Քաղաքագետ Ողբերգական դեպք Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Շարունակվում է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը Իբր ասֆալտապատում, իրականում՝ օդի աղտոտվածություն (տեսանյութ) Բազմաթիվ շենքերի նկուղներ չեն համապատասխանում անվտանգության նվազագույն պահանջներին (տեսանյութ) Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ) Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1-ից հինգ ամիս ժամկետով հանվել է շահագործումից Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները «Թրամփի երթուղու» վերաբերյալ համաձայնագիրը խախտել է հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ Ընտրություններին մասնակցելու համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու դիմում․ ԿԸՀ Իրենց պատճառով ենք կորցրել Արցախը. Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի հայտարարությունը «զառանցանք» կոչեց Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն». Վահե Հովհաննիսյան Բյուջեով ոչ թե կամուրջ են նորոգել, այլ նկար են կախել՝ «կամուրջ» գրությամբ (տեսանյութ) Եվրոպացիները հին երգ կերգեն՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի ընտրություններին միջամտելու մասին․ Կրեմլ Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է. քաղաքական գործիչներն այցելում են Եռաբլուր Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Եթե հարցականի տակ հայտնվի ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում, նույնը կլինի ՌԴ-ում. Օվերչուկ Ներման հանձնաժողովի անդամ է նշանակվել տիրադավ Գեւորգ Սարոյանը Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կա զոհ Հերթը հասել է ՔԿՀ-ի հոգևորականներին 600 հազար դրամանոց խորհրդատվություն Ստեփանավանի քաղաքապետի համար. փաստաթուղթ 18–ամյա Դավիթի համար փաստաբանները հրատապ դիմում կներկայացնեն գլխավոր դատախազին. նաեւ Վերաքննիչ են դիմելու Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ

Հեղափոխական էյֆորիային հաջորդեց հեղափոխական շիզոֆրենիան

Հարցազրույց արձակագիր Լեւոն Ջավախյանի հետ

-Պարոն Ջավախյան, ամսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած մեծ հանրահավաքի ժամանակ ամփոփեց կառավարության 100 օրը։ Ինչպիսի՞ն էր այն Ձեզ համար, ինչպե՞ս եք գնահատում նոր կառավարության գործունեությունը։

-Ժողովուրդը շարունակում է պաշտպանել Նիկոլ Փաշինյանին։ Կարծում եմ, որ նրա ձախողումը կլինի հայ ժողովրդի ձախողումը, սակայն բաներ կան, որոնց չեմ կարող չանդրադառնալ։ Ես քննադատում եմ նոր իշխանություններին՝ ոչ թե նրանց ձախողելու, այլ օգնելու համար։ Հիմա մի տեսակ անհանդուրժողական մթնոլորտ է ստեղծվել։ Այդ ատելությունը, անհանդուրժողականությունը, որ Փաշինյանն ասում էր, որ չկա, լավ էլ կա։ Այս հեղափոխական թոհուբոհի մեջ ոչ թե նորմալ հայրենասեր մարդիկ են դաստիարակվում, այլ տեսնում եմ մարդիկ, որոնց չի կարելի զանազանել պավլիկմարոզովներից, հայրասպան սամվելներից։ Այդպիսի զգացողություն է մոտս։ Ստալինյան տեռորի գաղափարական էլեմենտներ են զգացվում այս հեղաշրջման մեջ։

Հեղափոխական էյֆորիային հաջորդեց հետհեղափոխական շիզոֆրենիան։ Մի փոքրիկ էպիզոդ պատմեմ․ համացանցում իբր Շարմազանովի անձնագիրն են տպել, որտեղ գրված է, որ նա ադրբեջանցի է, թուրք, ով դիվերսիոն նպատակներով հայտնվել է վերին էշելոններում։ Ես նրա հորն էլ գիտեմ, մորն էլ, բարիդրացիական հարաբերության մեջ եմ եղել նրանց հետ։ Ես էլ նրա հետ տարաձայնություններ ունեմ գաղափարական առումով, ինչպես որ, այսպես կոչված՝ հեղափոխականները, բայց դա նշանակում է, որ պետք է կեղծե՞լ իրականությունը, թե նա ադրբեջանցի է ու թուրք։ Մազոխիզմ կա այս ժողովրդի մեջ՝ արյուն թափեն, բզկտեն մարդուն, ոնց որ հեչ քրիստոնյա ազգ չլինենք։ Ես Ֆեյսբուքում անգամ տարաձայնություններ ունեցա, մարդիկ սկսեցին ինձ վիրավորել, թե Շարմազանովի հետ նույն լափամանից դու էլ ես օգտվում, ինձ ազգի թշնամի հանեցին։ Հիմա սա իմ խնդիրը չէ, սա նոր ժամանակների այն մթնոլորտն է, որ գալիս է Կրոնվելյան հեղափոխության ժամանակներից եւ հիմա իր արտահայտությունն է գտնում։ Այդ ատելությունը, թույնը ինչպես որ կար Սերժ Սարգսյանի օրոք, նույնձեւ կա նաեւ հիմա, ուղղակի մեկմեկու հանդեպ է դրսեւորվում, անընդհատ ամեն տեղ հակահեղափոխական են փնտրում։ Մի երկիր, որ այդքան ատելություն, ժահր ունի իր մեջ, զարգացման հեռանկար չունի։

-Մյուս կողմից՝ հասկանալի չէ՞ մարդկանց զայրույթը, ովքեր հիմա արդարություն են պահանջում ամեն ասպարեզում, ամեն մարդուց։

-Եկել են նոր ժամանակներ, նոր իշխանություն, թքեք անցյալի վրա ու առաջ գնացեք, ի՞նչ եք կառչել ու մնացել այդ հին ատելության, թույնի, ժահրի վրա ու դանակը վերցրած՝ իրար քրքրում եք, 37 թի՞վ եք ուզում անել։ Հետ նայողը երբեք չի կարող առաջ գնալ, խնդիրը սա է, 100 օրն անցավ, ուրեմն վերջ տվեք այդ ատելությանը, որ առաջ գնանք։ Ինչպես Պարոնյանն էր ասում՝ առաջադիմություն պոռացինք, մտքով հետ-հետ վազեցինք։ Ամեն տեղ թուրք են ման գալիս, այ մարդ, ազատություն, առաջընթաց, զարգացում ման եկեք։ Թուրքն էլ մարդ է մեզ պես։ Այդ հայհոյողների մի զգալի մասին եթե այդ իշխանությունը տային, որ Սերժի կամ Շարմազանովի ձեռքին է եղել, կարծում ես պակա՞ս թուրք էին լինելու։

-Նախօրեին հրապարակվեց Մանվել Գրիգորյանի՝ ԱԱԾ մեկուսարանում արված լուսանկարը, որը զարմանալիորեն այլ արձագանք գտավ հասարակության շրջանում․ մարդիկ ոչ թե ընկածին հարվածեցին, այլ սկսեցին պաշտպանել նրա իրավունքները։

-Մեր քրիստոնեության հիմնական գաղափարը մարդասիրությունն է, ապաշխարանքը։ Քրիստոնեությունն ասում է՝ մի այտիդ խփում են, մյուսն էլ դեմ արա․ այդտեղ նա ոչ թե հանդուրժողականություն ու ստրկամտություն է քարոզում, այլ չարիքի ակունքն է փակում, որ արյունն արյունով չի լվացվի։ Ես ամիսներ առաջ․ որ նայում էի այդ տուշոնկաներն ու երեխաների գրած նամակները, սիրտս մրմռում էր, թե ոնց է այդ մարդն այդ քայլին դիմել, բայց երեկ, երբ նայեցի այդ լուսանկարը, արդեն որպես մարդ՝ իրեն խղճացի, կարեկցանք առաջացավ։ Ամեն դեպքում դատարանն արդարադատ պետք է լինի եւ տանի մարդուն ոչ թե կործանման, այլ օգնի մարդ մնալ։ Մենք էլ պետք է օգնենք մարդուն մարդ մնալ՝ չուրանալով նրա վաստակը, որ ռազմադաշտում է դրսեւորել։ Էլի դատենք իրեն, ըստ իր արարքի, բայց առանց ավելորդ դաժանության։

-Վերջին կարեւոր իրադարձություններից էր նաեւ Ռ․ Քոչարյանի ձերբակալությունը, ում, սակայն, ազատ արձակեցին։ Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ 2-րդ նախագահի շուրջ ընթացող այս գործընթացը։

-Բոլորին է հայտնի Քոչարյանի հանդեպ իմ վերաբերմունքը, ու թե ինչպես եմ իր քաղաքական անցյալը գնահատել, բայց այս պարագայում ես ասել եմ, որ սխալ տեղից բռնեցինք, առավել եւս, որ նա ասում էր՝ իր գործողություններն իրավաչափ են եղել ստեղծված իրավիճակում։ Մենք Մարտի 1-ից չպետք է բռնեինք, այլ այնտեղից, թե այդ միլիոնները ոնց է կուտակել, որ հիմա լպիրշ կերպով չհայտարարեր՝ ինչի ես 7 բա՞նկ ունեմ։ Իմ կարծիքով, ինքը ոչ թե 7, այլ 17 բանկ ունի, էլ չհաշված մյուս հակաօրինական արարքները, Պողոս Պողոսյանին սպանեցին, մի մարդ չնստեց։ Մյուս կողմից էլ՝ իրեն դատապարտում են, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանին ինչո՞ւ չեն դատապարտում հենց Մարտի 1-ի հարցով, որպես հրահրող։ Նիկոլ Փաշինյանը փախուստի մեջ էր, հետո նստեց, այդ առումով եթե մեղք ուներ, քավեց իր մեղքը։ Բայց չէ՞ որ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ 96-ին արտակարգ դրություն մտցրեց, ճիշտ է՝ մահ չեղավ, բայց սպանվեց Սահմանադրությունը, երբ ակնհայտ կերպով ընտրությունները կեղծվել էին։

Իհարկե, պատասխանատվության պետք է ենթարկվի Քոչարյանը, բայց նախեւառաջ պետք է գնային իր ապօրինի դիզած միլիարդների հետեւից, ոչ թե Մարտի 1-ի գործով դատեին, որ հիմա կառավարությանը չմեղադրեին ոխակալության, վենդետայի մեջ։ Հայաստանի քաղաքական բորսայում Քոչարյանի արժեթղթերը մարված են, բայց նույնը չի կարելի ասել Ղարաբաղի պարագայում։ Ղարաբաղի նախագահ ընտրվելու դեպքում չի բացառվում, որ նրա գլխավորած Ղարաբաղը դուրս գա Հայաստանի հովանավորությունից՝ դառնալով ռուսական ֆորպոստ։

-Այս 100 օրերի ընթացքում մշակույթի ոլորտում ի՞նչ առանցքային, ստրատեգիական քայլեր են եղել, որոնց մասին կուզեք խոսել։

-Մշակույթի նախարարին որ նշանակում են, պետք է տեսնեն, թե նախ ինչ ճաշակի, սկզբունքների տեր է։ Հիմա եթե ես մի ռաբիզ երգչի անուն տամ, ասեմ՝ իմ սիրած երգիչը նա է, ու ինձ դնեն մշակույթի նախարար, ի՞նչ կարծիք կարող եք կազմել իմ մասին։ Հիմա այդ աղջկան հարցրել են իր սիրած գրողների մասին, ու նա այնպիսի անհեթեթ անուններ է տվել, որ չի սազում նախարարին։ Կամ թե չէ՝ մի ամբողջ դահլիճ մշակույթի մարդիկ են հրավիրում, ու պարզվում է՝ այդ դահլիճում այնքան մշակույթի գործիչներ կան, որ իմ համար մի տեղ էլ չի գտնվել։ Այսինքն՝ մշակույթն իր մեջ է, իսկ մենք՝ մշակույթից դուրս․․․

Իմ պատմվածքներից մեկում տեղին եմ գրել՝ կոռուպցիայի հետ իմ փառքն էլ անցավ։ Մյուս կողմից ուզում եմ ընդգծել, որ անձնական խնդիր չունեմ, ես իմ տեղում եմ, ու այսքան բանը որ ասեցի, չի նշանակում, թե վիրավորված եմ, ուղղակի ցավով եմ ասում այս ամենը, քանզի այլ արժանավորներ եւս չեն եղել այդ դահլիճում։ Ես հեռուստատեսային իմ հարցազրույցի ժամանակ քննադատեցի Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը, որն ավելի շատ մանկապատանեկան է, քան հասուն կադրային քաղաքականություն։ Ով հեղաշրջմանը մի քայլ է կատարել, մի քար է նետել, պաշտոն է ստանում, բայց դրանից դուրս կան մարդիկ, ովքեր բավականին հմտություն, փորձ ունեն, ու կարելի է նրանց փորձն ու հմտությունն օգտագործել։ Հռոմի ծերակույտը նստում էր Հռոմի սենատում, իսկ ջահելները կռվի դաշտում էին, հիմա Հայաստանում նրանք ե՛ւ կռվի դաշտում են, ե՛ւ սենատում։ Այսպես ո՞նց կլինի։ Եթե Փաշինյանի իշխանությունը ձախողվի, դա ողջ հայ ժողովրդի ձախողումն է լինելու։ Մարդկանց վախեցնում են, ասում են՝ պետանվտանգության մարմինները հետեւիցդ կգան․ էդպես բան կլինի՞, թող գիտությունը, կրթությունը գա, զարգացումը գա, լույսը գա, որ էս երկիրը երկիր դառնա, թե չէ եթե պետանվտանգության բոբոն եկավ, մենք ավելի շատ ետ ենք գնալու, քան առաջ։

-Հիմա Ձեր ընդդիմախոսները կասեն՝ Սերժ Սարգսյանի ժամանակ վայելում էիր իշխանությունների սերն ու հարգանքը, նրանից մեդալներ էիր ստանում, դրա համար էլ հիմա այսպես ես խոսում։

-Ես մի մարդ եմ, ով կյանքում երբեք անտարբեր չի եղել, ես այսպես եմ եղել կոմունիստների օրոք, բրեժնեւյան ճահճի մեջ, այսպես եմ եղել Լեւոնի օրոք, նաեւ մյուս նախագահների օրոք։ Ես կանգնել եմ Վերնիսաժում Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, կանգնել եմ Ռոբերտ Քոչարյանի օրոք, կանգնել եմ Սերժ Սարգսյանի օրոք, կկանգնեմ նաեւ Նիկոլ Փաշինյանի օրոք, իսկ ինչպես եմ նստել ՆԷՊ-ի օրոք՝ դա Աստված գիտի։ Ճշմարիտ մարդն ինձ համար իներցիոն հոսանքին հակառակ գնացող մարդն է, միայն կենդանությունից զուրկ դիակներն են, որ հոսանքին համընթաց գնում են։ Ես այս բաներն ինքնանպատակ չեմ ասում, այլ սրտի ցավով։ Քանի ցավը կա, ճշմարիտ մտավորականը պետք է այդ ցավից իր ճիչն արձակի։ Սերժի օրոք ես խիստ էի քննադատում Սերժին, բայց զարմանալիորեն նաեւ գնահատվեցի, բայց դա չի նշանակում, որ նրանից կաշառված եմ։ Նիկոլը երբ փախուստի մեջ էր, գրեցի «Քաղաքականության սիրտը» հոդվածը, որտեղ իրեն որպես սիրտ էի տեսնում քաղաքականության մեջ։ Նապոլեոն Բոնապարտն ասում էր՝ քաղաքականության մեջ սիրտ չկա, բայց ես ասում էի՝ Նապոլեոնը սխալ է, ճիշտը ես եմ, հիմա այդ սիրտը երբ ռիթմիկ, առողջ եւ համաչափ չի բաբախում, իմ սիրտն էլ է ցավում, իմ խոսքն այդ ցավի արձագանքն է…։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հրապարակ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>