Վերափոխվում է ԼՂՀ կառավարության երկրորդ մասնաշենքի ճակատային մասը (լուսանկար)
ԼՂՀ կառավարության շենքը, որ կառուցվել էր 1960-ական թվականներին, մինչ այժմ մի քանի անգամ մասնակի վերանորոգվել էր: Շենքի հիմքը ամուր է, բայց արտաքին մասը վերանորոգման կարիք ունի:
,,Տաշիր,, բարեգործական հիմնադրամի միջոցներով վերափոխվում է ԼՂՀ կառավարության երկրորդ մասնաշենքի ճակատային հատվածը: Առաջին փուլում տարվել են պատերի ուժեղացման աշխատանքներ: Նախատեսվում է ամբողջությամբ փոխել շենքի պատուհանները և ձևափոխել շենքի մուտքը և իրականացնել ներքին ու արտաքին հարդարման աշխատանքներ:
Վերանորոգման արդյունքում Կառավարության շենքը կստանա նոր, ժամանակակից տեսք, ինչն իր հերթին ավելի բարետես կդարձնի Ստեփանակերտի կենտրոնական հատվածը:
Ի դեպ, նշենք, որ մասնաշենքի տանիքի ծածկը փոխվել էր նախորդ տարվա աշնանը` պետական բյուջեի միջեցներով:
Աշխատանքներն իրականացնում է ,,Եվրոստրոյ,, ՍՊԸ կապալառու կազմակերպությունը, վերահսկողությունը` Քաղաքաշինության նախարարությունը:
Լուսանկարում Կառավարության շենքի էսքիզային տարբերակն է


