Վրաստանում պահանջում են հեռացնել Նժդեհի արձանը Երևանի կենտրոնից
Վրաստանում սլավոնական ժողովրդների ազգային կոնգրեսը կոչ է արել քանդել Երևանի կենտրոնում գտնվող Գարեգին Նժդեհի հուշարձանը:
«Մենք խորապես մտահոգված ենք այն ամենից, որ ֆաշիզմի, ազգայնականության և անջատողականության միտում ենք նկատում Հարավային Կովկասում: Առանձնակի մտահոգության է հանգեցնում այն փաստը, որ Երևանի կենտրոնում, տեղադրված է ՝ ֆաշիստական գաղափարախոսության կողմնակից, Հիտլերի աջ ձեռք համարվող՝ Գարեգին Նժդեհի հուշարձանը: Այդ հուշարձանը պետք է քանդվել », — ասել է Վրաստանում սլավոնական ժողովրդների ազգային կոնգրեսի ղեկավար Անժելիկա Զախարովան:
Նա նման հայտարարությամբ է հանդես եկել «Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի 73-րդ տարեդարձի նախօրեին` ֆաշիզմի հերոսացման դեմ պայքար, պատմական արդարություն» թեմայով խորհրդաժողովում, որը կայացել է Թբիլիսիում:
Մանրամասները՝ Politik.am-ում: