Այս 35 տարում երևի հարյուր անգամ ստացել եմ առաջարկներ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ամեն անգամ ասել եմ՝ ոչ. Ծառուկյան ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա
22
Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Պատերազմ Արցախում
Ես չգիտեմ՝ ինչ իմաստ կարող է ունենալ անկախության ընկալումը մի երկրում, որտեղ լղոզվել է անգամ դավաճանության և պետությանը հավատարմության միջև սահմանը Ո՞վ է թանկ գազի «հեղինակը». ինչու է քաղաքացին 177 դոլարանոց գազի դիմաց վճարում 400 դոլար Էջմիածնի ՔՊ-ականների կառավարման պատկերը Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է TRIPP-ի առաջմղմանը․ Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության օրը Անկախությունը Աստծո պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ. Արամ Ա Մեր պայքարը շարունակվում է. ՀՅԴ ԳՄ Այս 35 տարում երևի հարյուր անգամ ստացել եմ առաջարկներ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ամեն անգամ ասել եմ՝ ոչ. Ծառուկյան Մերցն ընտրություններում ՔԴՄ-ի արդյունքը աղետ է անվանել Սա էլ հետընտրական «նվեր» է ապագա հանգուցյալներին Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները. «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,85 տոկոսը ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում $ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպnւլյաgիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյnւրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը. Սերժ Սարգսյան Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին

Հարգելի պարոն Վարչապետ,

Ես՝ Հովհաննես Գասլտյանն եմ, կինոռեժիսոր, ֆիլմարտադրող, «Պարալլելս
Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիրը։ Ընկերությունը գործում է 2005-ից,
մասնագիտացված է միջազգային համատեղ ֆիլմարտադրության մեջ։ Մեր առաջին՝
«Խճճված Զուգահեռներ» (2009թ) ֆիլմը արտադրել ենք Նորվեգիայի, Շվեյցարիայի,
Ֆրանսիայի, Նիդերլանդների և Ռուսաստանի մասնակցությամբ։ Այդ երկրները կատարել են աննախադեպ՝ կես միլիոն Եվրոն գերազանցող ներդրում մեր ֆիլմում։ Ավարտվելուց հետո ֆիլմը գրանցել է միջազգային հաջողություններ, ստացել է մրցանակներ, ցուցադրումներ է ունեցել երեսուն երկրներում, գնվել և հեռարձակվել է Եվրոպայում։ Հայաստանում արժանացել է Ազգային կինոյի ՀԱՅԱԿ մրցանակի որպես «1991-2011 թթ-ի Լավագույն Դեբյուտ» և Մշակույթի նախարարության Ոսկե Մեդալի։ Կներեք անհամեստ սկզբի համար։
2015թ-ին մեր ընկերությունը Հայաստանի ազգային կինոկենտրոն է ներկայացրել
«Տատիկիս Վարսերը» միջազգային լիամետրաժ խաղարկային ֆիլմի արտադրության
Հայտը։ Կինոկենտրոնի գեղարվեստական խորհուրդը ընդունել է Հայտը և
երաշխավորական նամակ տվել մեզ՝ 2016-2018թթ-ի ընթացքում ֆիլմին ամբողջ բյուջեի
մինչև 30%-ի չափով ֆինանսավորում տրամադրելու մասին։
Այդ երաշախավորության շնորհիվ մենք կարողացել ենք համաարտադրողներ գտնել
Բուլղարիայում և Գերմանիայում։ Համատեղ Արտադրության փաստաթղթերով,
Բուլղարական կողմը երաշխավորել է մոտ 129 մլն դրամի, իսկ Գերմանական արտադրողը՝ 77 մլն դրամի ներդրում։
2016թ-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնը նախագծին հատկացրել է 8 մլն դրամ։
2017թ-ին՝ 9 մլն դրամ՝ հաստատված 15 մլն դրամի փոխարեն (ֆիլմի համար պետական
բյուջեով նախատեսված 5 մլն դրամը մեզնից հետ է պահանջվել և ծախսվել է այլ
նպատակով)։ Այսպիսով, երկու տարում կինոկենտրոնը ֆիլմին փաստացի հատկացրել է 17 մլն դրամ, կամ ամբողջ բյուջեի 5%-ը։ 2018թ-ի համար «Տատիկիս Վարսերը» նախագծին որևէ ֆինանսական աջակցություն չի հատկացվել։
Եվրոպական համատեղ ֆիլմարտադրությունը կարգավորող բազային օրենսդրությունը
նախատեսում է հիմնական արտադրող երկրի առավելագույն ֆինանսական
մասնակցություն (Majority Status)։ Հայաստանյան պետական կառույցի 5%
մասնակցությունը ըստ էության փակում է նախագծի միջազգային ֆինանսավորման
հեռանկարը։

Այս տարվա ապրիլին Բուլղարիայի ազգային կինոկենտրոնը քննարկելու է «Տատիկիս
Վարսերը» ֆիլմին 59 մլն դրամ աջակցություն տրամադրելու Հայտը և մեզ տեղեկացրել են, որ Հայկական կինոնախագծում Բուլղարիայի պետական կառույցի մասնակցության չափը չի կարող գերազանցել Հայաստանի պետական կառույցի մասնակցությունը։ Այսինքն, համատեղ ֆիլմարտադրությանը խթանելու փոխարեն Հայաստանում սահմանափակում է ֆիլմի միջազգային ֆինանսավորման հնարավորությունները։
Երկրորդ ցավալի դրվագը կապված է 2016թ-ին, ազգային կինոկենտրոնի նախկին
տնօրինության կողմից՝ Հայֆիլմին կից կինոդերասանի դպրոցի կառավարումը երեք տարով ստանձնելու և այդ ուղղությամբ ներդրումներ ապահովելու առաջարկի հետ։
Մենք, կարևորելով կինոարտադրության ոլորտում կրթված մասնագետների
անհրաժեշտությունը, հիմնադրեցինք Շարժապատկերային Արվեստների Կրթական և
Արդյունաբերական ՍԻՆԵՄԱ կենտրոնը և գործունեության առաջին տարում ապահովեցինք 17 մլն դրամի մասնավոր ներդրում։ Դա առաջին քայլն էր, որին հաջորդելու էին այս տարվա ներդրումները։ Սակայն պետական կառույցը, առանց որևէ պատշաճ հիմնավորման, այս տարվա սկզբից դադարեցրել է համագործակցությունը։
Հարգելի պարոն վարչապետ, 2016-ին Ձեր կողմից կառավարությունը գլխավորելու
փաստը ինձ ստիպեց հավատալ պետական արդյունավետ կառավարման
քաղաքականությանը։ Ես հավատացի Ձեր բանաձևին, երբ հայտարարեցիք՝ «մենք պետք է բռնենք մասնավորի ձեռքից, օգնենք նրան առաջ շարժվել» և ներդրումներ ապահովեցի։
Բայց, ցավոք, ես միայն այրեցի ձեռքերս։ Ձեր թիմի որոշ չինովնիկներ այդպես էլ չդարձան
Մենեջերներ։ Ներդրողը նրանց համար չդարձավ գործընկեր, այլ մնաց օտար մեկը, ում
պետք է խաբել, «գցել», թալանել։ Իսկ ստեղծագործողի հանդեպ տարրական հարգանքի
մասին ուղղակի անիմաստ է խոսելը։
Մեր ներդրումները ՍԻՆԵՄԱ կենտրոնում և մեր միջազգային գործընկերների
ներդրումները «Տատիկիս Վարսերը» ֆիլմում, ըստ էության, փոշիացման շեմին են՝
պետական կառույցի քաղաքականության շնորհիվ։ Ես չեմ ցավում ժամանակի, ուժերի և
ներդրման կորստի համար։ Ի վերջո, գումար կորցնելուց ոչ ոք, առավել ևս ֆիլմարտադրողը ապահովագրված չէ։ Ես ցավում եմ, որ այլևս ոչ մի ցանկություն չունեմ նոր ներդրում անելու։
Երբեք չեմ հասկացել մարդկանց, որ հանդիպելով ճչացող անարդարությունների՝
հուսալքվել են, հեռացել և սկսել են հեռվից հայհոյել մեզ բոլորիս, այս ամենը հանդուրժելու համար։ Ես երբեք չեմ հեռանա Հայաստանից։ Հակառակը, կօգտագործեմ բոլոր հնարավորությունները ինքս իմ և իմ ընկերության էֆեկտիվ գործունեության համար անընդմեջ պայքարելով։
Ես ռեժիսոր եմ, իմ ընկերությունը ֆիլմարտադրող կազմակերպություն է։ Մենք նկարել
ենք և նկարելու ենք ֆիլմեր, որովհետև այսօր մեզ խանգարողների անունները հանրությանը հայտնի են, բայց կանցնի երեք-չորս տասնամյակ ու ոչ ոք չի հիշի դրանք։ Ճիշտ այնպես, ինչպես որևէ մեկը այսօր չի հիշում քառասուն տարի առաջ կինոն կառավարող չինովնիկների անունները, բայց գրեթե բոլորը ջերմ սիրով հիշում են Սերգեյ Փարաջանովի, Հենրիկ Մալյանի, Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի ու շատ շատերի անունները նրանց թողած բացառիկ հարստության՝ ֆիլմերի շնորհիվ։

Հետևաբար, ես չեմ գրում պետական կառույցի կողմից մեր ընկերությանը հասցրած
վնասի մասին, չեմ դիմում խնդրանքով՝ վերականգնել արդարությունը, վերադարձնել մեր
համար նախատեսված, բայց մեզ չհասած պետական միջոցները։ Դա այլ գործընթաց է
ենթադրում։ Պարզապես ներկայացնում եմ մասնավոր ներդրումներին արգելափակող
գործոնները՝ առանձին վերցրած ոլորտում, ինձ համար բացահայտելով, որ այսօր պետական կառույցի մակարդակով կարող են «գցել»։
Ես դիմում եմ Ձեզ, որպես ֆիլմարտադրող՝ վարչապետին։ Եվ ընդամենը հարցնում եմ․
Արդյոք Դուք, պարոն վարչապետ գիտեք, որ․ 

Ա․ Հայաստանը անկախությունից ի վեր երբեք չի ներկայացել որևէ խաղարկային ֆիլմով աշխարհի խոշոր չորս կինոփառատոնների հիմնական մրցութային ծրագրերում։
Բ․ Հայաստանը, արդեն երեք տարի է, անդամակցելով Եվրոպայի խորհրդի Եվրիմաժ
հիմնադրամին, պետական բյուջեից տրամադրել է ավելի քան 240մլն դրամ, ներառյալ
ներկայացուցչական ծախսերը, սակայն մինչ օրս Հայաստանի Հանրապետությունը
ներկայացրող որևէ ռեժիսորի կինոնախագիծ այդ կառույցի ֆինանսավորման չի
առաջադրվել։
Գ․ Հայաստանի կինոյի բարեփոխումները վստահվել են ԱՄՆ մի քաղաքացու, որի
կենսագրությունը, կինոարտադրության ոլորտում ունեցած փորձը և կինոյի պետական
կառավարման համաշխարհային փորձին կատարյալ անտեղյակությունը որևէ հիմք չեն
տալիս հուսալու, որ արժանի է ստանձնելու այդ դերը։ Հենց նրա հետ է կապված «Տատիկիս Վարսերը» ֆիլմի համար նախատեսված գումարի մի զգալի մասի օտարումը 2017թ-ին։
Դ․ Հայաստանը չի կարող ունենալ միայն ներքին սպառման որակյալ կինոարտադրանք,
իսկ միջազգային շուկա դուրս գալու համար լավ նախագիծ ունենալը բավարար չէ, եթե չկան ներքին ներդրումներ։ Ուստի անհրաժեշտ է, որպեսզի միջազգային տարածման պոտենցիալ ունեցող կինոնախագծերը հատուկ ուշադրության կենտրոնում լինեն։
Ե․ Հայաստանը չի կարող ունենալ արդյունավետ կինոարտադրություն, եթե պետական
կառույցի կողմից փակվում են մասնավոր ներդրումների ունակ արտադրողների ուղիները։
Վստահ չեմ, որ Դուք բազմազբաղ ժամանակացույցում տեղ կգտնեք այս նամակը
կարդալու, առավել ևս պատասխանելու համար։ Նամակի հիմնական նպատակը՝ հայկական կինոարտադրության միջազգային կատարյալ մեկուսացման և ներքին սպառման կինոարտադրանքի որակական սարսափելի անկման պատճառների ներկայացումն է։
Եթե այնուամենայնիվ կարդում եք, շնորհակալ եմ Ձեր ժամանակը տրամադրելու
համար։ Հուսով եմ, այս նամակը կխթանի կինեմատոգրաֆիական խնդիրների
կարգավորմանը և մենք կկարողանանք ի վերջո ձևավորել միջավայր, որը թույլ կտա երբևէ մրցունակ հայկական ֆիլմեր արտադրել։

Հարգանքով՝
Հովհաննես ԳԱԼՍՏՅԱՆ
Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>