Մերձավոր Արևելքի և Սիրիայի քրիստոնյաները մեր երկիրը դիտարկում են որպես տարածաշրջանի միակ քրիստոնեական պետություն
Թեև Հայաստանի Հանրապետությունը Հարավային Կովկասում է, Մերձավոր Ար ևելքի և հատկապես Սիրիայի քրիստոնյաները մեր երկիրը դիտարկում են որպես տարածաշրջանի միակ քրիստոնեական պետություն և ակնկալում, որ հենց Երևանը պետք է լինի մերձավորարևելյան քրիստոնեական համայնքների հովանավորը։
Ակնհայտ է, որ նման դերակատարության ստանձնումը պահ անջում է որո շակի ռեսո ւրսներ և պարունակում նաև ռիսկեր, սակայն բնականաբար մեր պետությանը կարող է տալ նաև լրացուցիչ լծակներ և բացել հնարավորություններ տարածաշրջանային լուրջ դիրքեր զբաղեցնելու առումով։
Տարածաշրջանային քրիստոնեական գերտերության տեսլականը կարող է ունենալ ն աև հստակ գաղափարական հիմնավորում՝ նկատի ունենալով Հայաստանի՝ առաջին քրիստոնյա պետությունը լինելու հանգամանքը։
Հաշվի առնելով այս ամենը, կարծում եմ՝ առնվազն փորձագիտական մակարդակում արժե քննարկել խնդրի բոլոր դրական և բացասական կողմերը։
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից