Անդրանիկ Թևանյանը հստակ կանխատեսում էր հնա«րավոր բացասական զարգացումները Շուրջ 200 տարի տևող մարտական հերթապահություն․ թուրքական ներխուժման դարավոր վտանգը Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած
6
ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԲԴԽ-Ի ԴԻՄԱՑ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Պատերազմ Արցախում
Անդրանիկ Թևանյանը հստակ կանխատեսում էր հնա«րավոր բացասական զարգացումները ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԲԴԽ-Ի ԴԻՄԱՑ Կարելի է նաև ինքնակազմակերպվել Շուրջ 200 տարի տևող մարտական հերթապահություն․ թուրքական ներխուժման դարավոր վտանգը «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Սթիվ Ուիտկոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին Կիևում եռօրյա հրադադարի համար Կրեմլում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի բանագնացների հետ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած Խաղաղություն՝ Nvidia-ի չիպերի դիմաց․ Վաշինգտոնի գաղտնի խաղաքարտը Հայաստանի հարցում. The Wall Street Journal Եթե վաղը 102-րդ ռազմաբազան ՀՀ-ում չլինի, ու՞մ եք դիմելու դրոշներ տեղադրեն,որ թուրքերը չմտնեն Հայաստան. Շարմազանով Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանը աշխատանքից ազատման դիմում է գրել Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Եղել են օրեր, երբ հարյուր հազարավոր հայերից բացի, նաև Փաշինյանն է անիծել այն օրը, երբ ոչ բարով՝ հայտնվեց ՀՀ վարչապետի աթոռին Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Գյումրու ռազմաբազան հանելը ոմանց համար ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ՝ բիզնես-պլան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան Դատարանը փորձում է մեզ բոլորիս եւ Գագիկ Ծառուկյանին համոզի՝ մածունը սեւ է. Աբովյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. մարդուն, փաստորեն, հանիրավի զրկեցին խոսքի իրավունքից, մոտ 3 ամիս Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար Թրամփը լրատվամիջոցներին անվանել է «դավաճան տականքներ»՝ զինամթերքի ցածր մակարդակի մասին տարածած լուրերի պատճառով

Շուրջ 200 տարի տևող մարտական հերթապահություն․ թուրքական ներխուժման դարավոր վտանգը

Ռուսական 102-րդ ռազմաբազան մարտական հերթապահություն է իրականացնում մոտ 200 տարի առաջ կառուցված Ալեքսանդրապոլ ամրոցում։
Այն վայրը, որտեղ կառուցվել է Ալեքսանդրապոլ ամրոցը և տեղակայվել են ռուսական զորքերը, շուրջ 2 դար չի կորցրել իր ռազմավարական ու ռազմական կարևորությունը։ Գյումրին պատահական չէր ընտրված որպես տարածաշրջանի ռազմական ամենակարևոր ամրաշինական կառույցի դիսլոկացիա։
Այստեղ ժամանակի ռազմական պահանջները բավարարող ամրոց ունենալու սուր անհրաժեշտությունն առաջանում է 1800-ականների սկզբներին։ Դա մի ժամանակաշրջան էր, երբ Ռուսական կայսրությունը պատերազմում էր Օսմանյան ու Պարսկական կայսրությունների դեմ։ Իսկ Գյումրին, որն ազատագրվել էր ռուսական բանակի կողմից, հանդիսանում էր ֆորպոստ՝ երկու կայսրությունների դեմ պատերազմելու համար։
Այդ շրջանում էլ ռուսական ռազմաքաղաքական ղեկավարությունը սկսում է մտածել Գյումրիում այնպիսի ամրաշինություն ունենալու մասին, որը կդիմակայեր թշնամական հարձակումներին ու կպաշտպաներ կայսրության հարավ-արևմտյան սահմանները։
1828-29 թթ․ ռուս-թուրքական և 1826-28 թթ․ ռուս-պարսկական պատերազմներն ավարտվում են Ռուսաստանի լիակատար հաղթանակով։
Արևելյան Հայաստանն անցնում է Ռուսական կայսրության տիրապետության ներքո։
Կայսրության նոր սահմաններն ամրացնելու անհրաժեշտությունը դառնում է կենտրոնական իշխանությունների օրակարգային խնդիրը։
19-րդ դարի 30-ականների սկզբին որոշվում է Ռուսական կայսրության սահմանների ողջ երկայնքով կառուցել մի շարք խոշոր պաշտպանական օբյեկտներ՝ ներառյալ 10 ամրոցներ կարևորագույն կետերում։ Այս 10 ամրոցների թվում էր նաև Գյումրու բերդը՝ Ալեքսանդրապոլ ամրոցը։
Ամրոցը կառուցվում է ռուս-թուրքական սահմանի անմիջական հարևանությամբ՝ Ախուրյան գետի ձախ ափին, բարձրադիր բլրի վրա։ Ալեքսանդրապոլ ամրոցի հիմնական գործառույթներից մեկը թուրքերի հնարավոր ներխուժումը Արևելյան Հայաստանի տարածքներ, հատկապես՝ Շիրակ, կանխելն էր։ Մինչև 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմը Օսմանյան կայսրության ու Ցարական Ռուսաստանի սահմանն այդ հատվածում անցնում էր Ախուրյան գետով։
Իսկ թուրքական հնարավոր ներխուժման մտահոգությունները հիմնավորված էին։ Քանի որ Օսմանյան կայսրությունը որևէ կերպ չէր համակերպվում Հարավային Կովկասում իր դիրքերը կորցնելու հետ։ Ու մինչև այսօր այդպես է․ ժամանակակից Թուրքիան ևս ինտենսիվ քաղաքականություն է վարում Հարավային Կովկասում իր դիրքերն ամրապնդելու համար։
1829 թվականից հետո Թուրքիան յուրաքանչյուր հնարավորություն օգտագործել է Հարավային Կովկաս ներխուժելու ու ամրապնդվելու համար։ Այդպիսի հնարավորություն թուրքերը տեսնում են Ղրիմի պատերազմի (1853-1856) բռնկման առաջին իսկ վայրկյանից։
1853 թ․-ի հոկտեմբերի 30-ին թուրքական 40 հազարանոց բանակը դուրս է գալիս Կարսից և գիշերելու նպատակով տեղակայվում է պատմական Անիի ու Շիրակի Բայանդուր գյուղի միջակայքում։ Ըստ տեղեկությունների՝ Օսմանյան բանակը պատրաստվում էր գիշերը վճռական հարձակում գործել Ալեքսանդրապոլի վրա։
Թուրքական կանոնավոր բանակն ու քրդական զորաջոկատները իրենց ճանապարհին կոտորում ու թալանում են հայկական գյուղերի բնակիչներին։
Այդ դեպքերի մասին հայ վանականներից մեկը գրել է.
«Բայինդուր գիւղը այն պատմական գիւղն է, որ 1853 թուին օսմանցիք Մուշուր՝ փաշայի առաջնորդութեամբ պաշարեցին և Շիրակայ գիւղերի մեծ մասը սրի անցկացրին, կանանց ու աղջկերանց բռնաբարեցին. աւետիք ուղարկեցին Ղարս, թէ «այդտեղ եօթը շաթան գլուխներ կուղարկենք»»։
Գյուղերի մեծ մասի բնակչությունը պաշտպանություն գտնելու նպատակով տեղափոխվում է Ալեքսանդրապոլ (Գյումրի)։ Սակայն Բայանդուր գյուղի մեծամասնությունը հրաժարվում է լսել ռուս զորահրամանատարների հորդորները՝ Ալեքսանդրապոլում պաշտպանություն գտնելու մասին։ Նրանց կազմակերպիչները հայտարարում են, թե իրենք կարող են թուրքերի հետ լեզու գտնել ու որևէ վտանգ չեն տեսնում։
Օգտվելով այդ հանգամանքից՝ քրդական առաջապահ ջոկատները ներխուժում են գյուղ ու սկսում դաժան կոտորած։
Միայն կազակական փոքրաթիվ ջոկատների օգնությամբ է հնարավոր լինում մտնել գյուղ, կանգնեցնել կոտորածն ու դուրս բերել հրաշքով փրկվածներին։

Նոյեմբերի 1-ին Ալեքսանդրապոլ է գալիս իշխան Բարսեղ Բեհբութովն ու ստանձնում բանակի հրամանատարությունը։
Հայազգի ռազմական գործիչ Բեհբութովը վճռական գործողություններով կոտրում է թուրքական բանակի հարձակողական ներուժը։ Նախ իշխան Օրբելյանին հրամայում է ապահովել Ախուրյանի հովտում տեղակայված հայկական գյուղերի բնակիչների անվտանգ նահանջն ու թույլ չտալ հայերի նոր կոտորածները։
Այդ ընթացքում Օսմանյան բանակը կանգնած էր Ալեքսանդրապոլից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա։
Ալեքսանդրապոլցիները կոտորածի վտանգի առջև էին։
Վճռական ճակատամարտը տեղի է ունենում Բայանդուր գյուղի մերձակայքում։ 30 հազարանոց թուրքական բանակը 6 անգամ գերազանցում էր ռուսական ուժերին։ Գրեթե մի ամբողջ օր տևած ճակատամարտի արդյունքում թուրքերը, տալով 1000-ից ավելի զոհ, որոշում են անցնել Ախուրյանն ու նահանջել։
Գեներալ Բարսեղ Բեհբութովի հրամանատարությամբ հետապնդում են թուրքերին և Կարսի մատույցներում՝ Ալեքսանդրապոլ–Կարս ճանապարհին ընկած Բաշկադըքլար գյուղի մոտ, 1853 թ․-ի նոյեմբերի 19-ին ծանր պարտության են մատնում թշնամուն։ Թուրքերը տալիս են մոտ 6000 զոհ և վիրավոր։

1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմի արդյունքում ռուսական բանակն ազատագրում է Կարս քաղաքն ու Կարսի մարզը։ Սահմանը տեղափոխվում է Ալեքսանդրապոլից դեպի արևմուտք, իսկ ամրոցը կորցնում է իր սահմանապահ նշանակությունը։ Սակայն այն մնում է որպես պահեստային կարևոր ռազմական օբյեկտ, որտեղ շարունակում էին պահվել մեծ քանակությամբ զենք-զինամթերք, ու տեղակայված մնալ մի քանի հազարից մինչև մի քանի տասնյակ հազար զինվորներ։

Թուրքերի համար Հարավային Կովկաս ներխուժելու հաջորդ պատուհանը բացվում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Քանի դեռ Ռուսաստանում հեղափոխություն տեղի չէր ունեցել, ռուսական կայսերական բանակը Կովկասյան ճակատում ջախջախիչ պարտությունների մատնելով թուրքական զորքերին՝ առաջխաղացում էր ապահովել մինչև Էրզրում ու Վան։
Սակայն սկզբում 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից, ապա 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական բանակը բարոյալքվում ու կազմաքանդվում է։ Իսկ 1918 թվականի մարտի 3-ի Բրեստ-Լիտովսկի պայմանագրից հետո Օսմանյան կայսրության ձեռքերն ազատվում են։ Նրանք սկսում են ձեռնամուխ լինել Հարավային Կովկաս ներխուժելու ու ամրապնդվելու իրենց վաղեմի երազանքի իրականացմանը։ Իսկ այդ ընթացքում ռուսական զորքերի գերակշիռ մեծամասնությունը լքում է ռազմաճակատը, այդ թվում՝ Կարսն ու Ալեքսանդրապոլը։ Սակայն հայկական զորամիավորումների տնօրինության տակ են թողնում ահռելի քանակությամբ զենք-զինամթերք։ Նոր ձևավորվող հայկական բանակի կազմում ընդգրկվում են նաև մեծ թվով կայսերական բանակի ռուս սպաներ ու շարքային զինվորներ, որոնք հրաժարվում են թողնել ճակատն ու անկանոն նահանջել։
Պետք է նշել, որ Կարսի ու Ալեքսանդրապոլի ամրոցները այդ ժամանակաշրջանի համար համարվում էին անառիկ ռազմական համալիրներ, որոնք նվաճելը գործնականում անհնար էր։ Առավել ևս, որ դրանք հագեցված էին ավելի քան բավարար քանակությամբ զենք-զինամթերքով ու պարենով։ Սակայն 1918 թվականի ապրիլին գրեթե առանց դիմադրության թուրքերին է հանձնվում Կարսը, ապա՝ մայիսին, Ալեքսանդրապոլը։
6 ամիս Օսմանյան բանակը օկուպացված է պահում Կարսի մարզը, Ալեքսանդրապոլի գավառը։ Նրանք հասնում են Երևանի մատույցներ, և միայն Սարդարապատի ճակատամարտով է հնարավոր լինում կանգնեցնել նրանց առաջխաղացումը։
Այդ 6 ամիսների ընթացքում թուրքերը զբաղվում են կոտորածներով, թալանով ու բռնաբարություններով։ Առաջին համաշխարհային պատերազմում պարտվելուց հետո միայն հնարավոր է լինում Օսմանյան զորքերին դուրս բերել Կարսի մարզից ու Ալեքսանդրապոլի գավառից։
Հաջորդ հնարավորությունը թուրքերի համար ստեղծվում է 1920 թվականին, երբ Հայաստանը մնում է միայնակ՝ առանց դաշնակիցների։ Եվրոպական երկրները՝ հատկապես Անգլիան ու Ֆրանսիան, Հայաստանին կերակրում են օգնություն տրամադրելու խոստումներով, սակայն գետնի վրա նրանցից ռազմատնտեսական շոշափելի օգնություն չի ստացվում։ Իսկ Ռուսաստանում ամրապնդվում է բոլշևիկների իշխանությունը, որը դասակարգային թշնամի է համարում եվրոպական պետություններին։ Հայաստանն այդ ընթացքում համարվում է նույն եվրոպական տերությունների դաշնակից։ Օգտվելով բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակից՝ արդեն քեմալական Թուրքիան 1920 թվականի սեպտեմբերին նոր պատերազմ է սանձազերծում Հայաստանի դեմ։ Կրկին առանց դիմադրության ընկնում է Կարսը, իսկ նույն թվականի նոյեմբերի 6-ին՝ Ալեքսանդրապոլը։ Թուրքերը 6 ամիս օկուպացիայի մեջ են պահում Ալեքսանդրապոլն ու համանուն գավառը։ Դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը կնքվում է Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, ու հենց նույն օրերին Հայաստանը խորհրդայնացվում է։

Սակայն թուրքական բանակը անգամ 1921 թվականի Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի կնքումից հետո հրաժարվում է լքել Ալեքսանդրապոլը։ Կարաբեքիր փաշան, որն իրեն շնորհել էր «Հայաստանի նվաճող» տիտղոսը, համարում էր, որ որևէ պայմանագիր իրեն չի կարող ստիպել վերադարձնել այն, ինչ ինքը նվաճել է հրով ու սրով։ Այդ դաժան 6 ամիսների ընթացքում թուրքերը կրկին զբաղված էին կոտորածներով, թալանով ու բռնաբարությամբ։ Տարբեր տվյալների համաձայն՝ այդ երկու տարիների ընթացքում, երբ ռուսական զորքերը բացակայել են ներկայիս Հայաստանի տարածքից, կոտորվել է ավելի քան 20 հազար հայ միայն Ալեքսանդրապոլի գավառում։

Ալեքսանդրապոլում կառուցված մեծաթիվ զորանոցները, որտեղ ժամանակին տեղակայված էին տասնյակ հազարավոր զինվորներ, 1918 թվականին վերածվում են որբանոցների։ Այդ զորանոց-որբանոցներում հանգրվան են գտնում տասնյակ հազարավոր որբեր, որոնք մազապուրծ էին եղել հայերի ցեղասպանությունից ու թուրքական կոտորածներից։ 1921 թվականից ռուսական, այդ ժամանակ արդեն խորհրդային զորքերը վերադառնում են իրենց մշտական տեղակայման վայր։
Լենինականի վերածված ու կրկին սահմանային դարձած Ալեքսանդրապոլը նորից վերածվում է լավ պաշտպանված ու ռազմականացված քաղաքի։

Խորհրդային կարգերի փլուզումից հետո էլ արդեն 102-րդ ռուսական բազան շարունակում է մարտական հերթապահություն իրականացնել պատմական Ալեքսանդրապոլ ամրոցում։ 1990-ականներին՝ Արցախյան առաջին պատերազմի տարիներին, հենց ռուսական գործոնի շնորհիվ է հնարավոր լինում կանխել թուրքական բանակի ներխուժումը Հայաստան, որը պատրաստվում էր նման կերպ աջակցել արդեն եղբայրական Ադրբեջանին։

200 տարիների ընթացքում մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը մնում է գրեթե նույնը՝ կարևոր խաղացողներով հանդերձ։ Ուզենք, թե չուզենք, այն ռուս-թուրքական մրցակցության թատերաբեմ է։ Վերջին շրջանում աճում է նաև Իրանի ազդեցությունը։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Թուրքիան ավելի շատ տնտեսական գործիքակազմով ու Ադրբեջանի հետ դաշնակցելով վերադարձել է Հարավային Կովկաս։


Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմից հետո թուրքական գործոնի դերն ավելի ծանրակշիռ է դարձել։ Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականությունը, որը միտված է փոխելու տարածաշրջանում գլոբալ ուժերի հավասարակշռությունը՝ ի օգուտ Թուրքիայի, շատ մեծ հավանականությամբ նոր աղետների առաջ է կանգնեցնելու Հայաստանի պետականությունն ու հայ ազգին։
Ռուսական ռազմաբազան ռազմական առումով չունի այն նշանակությունը, ինչ ուներ 19-րդ դարում, սակայն ռուսական գործոնը զսպիչ ազդեցություն ունի Թուրքիայի ծավալապաշտական նկրտումների համար։ Էրդողանի Թուրքիան, որտեղ վերջին տարիներին նկատելիորեն ուժեղացել են նեոօսմանական և պանթյուրքական գաղափարների քաղաքական դրսևորումները, շատ մեծ հավանականությամբ կօգտվի հերթական հնարավորությունից։

Դերենիկ Մալխասյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>