Սթիվ Ուիտկոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին Կիևում եռօրյա հրադադարի համար
Կրեմլում ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ակեսգիշերից ի վեր Կիևի վրա հարվածներ չեն եղել, և հարվածները դադարեցնելու խնդրանքը ստացվել է պաշտոնական խողովակներով։
Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը նույնպես զգալիորեն կրճատել է հարձակումների քանակը։
Սթիվ Ուիտկոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին Կիևում եռօրյա հրադադարի համար, որը հնարավորություն է տվել բանակցություններ վարել, փոխանցել է Թրամփի «լավագույն մաղթանքները» և Ռուսաստանի նախագահի հետ իր հանդիպումն անվանել է «լավագույն և ամենահիշարժան փորձառություններից մեկը»:
Պուտինը հիշեցրել է, որ Ուիտկոֆը և Քուշները Մոսկվայում կայացած բանակցություններից հետո կմեկնեն Կիև, ապա ընդգծել, որ նման շփումները «միշտ օգտակար են»։

