«Դիմացկունություն՝ փորձությունների առջև». ՌԴ նախագահը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագրով շնորհավորել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ և նրան մաղթել «դիմացկունություն՝ փորձությունների առջև». ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել են Կրեմլից:
«Ռուսաստանում չեն մոռանում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի զարգացման գործում Ձեր անձնական ներդրման մասին։ Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, հոգու առույգություն և տոկունություն այն փորձությունների առջև, որոնց այժմ բախվում եք Դուք և Ձեր ընտանիքի անդամները»,- տեղեկացնում են Կրեմլից։
--
Ինքնին հասկանալի է, որ այս շնորհավորանքից հետո, իրեն «զիլ» հեծանվորդի տեղ դրած մեկը հիստերիկայի նոր բռնկումներ է ունենալու և սաստիկ ջղակծկումներ: Հնարավոր են նոր անտակուգլուխ ռեպրեսիաներ, զանգվածային ձերբակալություններ և նմանօրինակ այլ դրսևորումներ:

