Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը,
Քպ-ականները հավանություն տվեցին իրենց 49 տոկոսանոց կառավարության 2026-2031 թվականի ծրագրին՝ 63 կողմ, 24 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Ընդդիմությունը ամբողջ կազմով դեմ քվեարկեց ներկայացված ծրագրին:
«Կառավարության ծրագիրն ընդունված է»,- հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
ՔՊ-ականները ծափահարություններով ողջունեցին կառավարության ծրագրի ընդունումը։
Դժվար չի ենթադրել, որ Հայաստանին սպասվում են նորանոր կորուստներ ու աղետներ, ինչպես եղել է անցած 8 տարիներին: Պարտությամբ հպարտացող քպ-ականներից այլ բան սպասելը ծիծաղելի կլիներ:

