ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
24News-ի տեղեկություններով, բանակում` ոչ մարտական պայմաններում, քիչ առաջ ժամկետային զինծառայող է մահացել: Թե ի՞նչն է եղել պատճառը, այս պահին հայտնի չէ:
ՊՆ-ից այս պահին տեղեկությունը չեն մեկնաբանում:
Բանակում սպանությունների, ինքնասպանությունների և ոչ մարտական պայմաններում մահերի թիվն արդեն ահագնացող չափերի է հասնում: Շուրջ տասը օր առաջ այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը փոխեց ՊՆ ՌՈ պետ Աշոտ Զաքարյանին՝ նշանակելով նախկին ոստիկանապետ, խաղաղ ցուցարարներին նռնակահարելու մեծ մասնագետ Արամ Հովհաննիսյանին:

