«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News «Շտապողական և ագրեսիվ»․Զախարովան՝ ԵԱՏՄ զեկույցին Երևանի արձագանքի մասին Այսպես խոսեց Զրադաշտը Հայաստանի մասին
Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովայի կոշտ արձագանքը Շիրակի մարզպետի անպատասխանատու և ցինիկ հայտարարությանը TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրն ընդունվեց ՔՊ-ի ձայներով․ ընդդիմությունը դեմ քվեարկեց ՌԴ Դաշնության խորհրդում կոչ են արել արգելել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան ԿԲ խորհրդի, հաշվեքննիչ պալատի, ՏՄՊՊՀ անդամի ընտրություն՝ ԱԺ օրակարգում Կարեն Ասլանյանը լարված պայքարում հաղթեց թուրքին և նվաճեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող ավարտը «Հայաստան» խմբակցությանը դեմ է քվեարկելու ԹՐԻՓՓ պայմանագրին. Աննա Գրիգորյան ԵՊՀ-ում ձերբակալություններ են. Ամբիոնի վարիչներ են ձերբակալվել Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Պատերազմ Արցախում
Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News ԹՐԻՓՓ-ը թակարդ է, որի տարածքը ֆիքսված չէ, այն ավելացնում է Հայաստանի գոյաբանական ռիսկերը․ Կարեն Բեքարյան (տեսանյութ) Փաշինյանի դիպուկությունը «չուկ-չակ-չարակ-չա՞կ»-ն է․ Քրիստինե Վարդանյան Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովայի կոշտ արձագանքը Շիրակի մարզպետի անպատասխանատու և ցինիկ հայտարարությանը Բրազիլիայի նախագահի թեկնածուն փախուստի է դիմել երկրից Հարցերին պատասխանելու փոխարեն Փաշինյանը ցենզուրայից դուրս ինչ բառ ու շարժում ասես չի ասել ու չի արել․ Խամոյան «Շտապողական և ագրեսիվ»․Զախարովան՝ ԵԱՏՄ զեկույցին Երևանի արձագանքի մասին Հիմա ո՞վ է Մեղրին հանձնում, ո՞ւմ էր պետք Հոկտեմբերի 27-ը. Խաղաղության պայմանագիր պետք չէ կնքել, Սահմանադրությունը պետք չէ փոխել. Արամ Օրբելյան Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի «Հրազդանցեմենտը» Նարեկ Նալբանդյանին վաճառելու գործարքը տապալվել է․ «Հետք» 1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է Ադրբեջանի հաջորդ թիրախները լինելու են Սյունիքն ու Սևանը․ քաղաքագետ Իսրայելում հաշվել են ավելի քան 4 միլիոն ձայն. Կանխատեսվում է՝ Նեթանյահուն կստանա 54 տեղ, ընդդիմությունը՝ 49 «Հրապարակ». Եթե մենք Փաշինյանին խանգարում ենք, նշանակում է` ազգային ենք, պետականամետ Կալանքների շղթան պետք է կտրվի «Սպորտում առանց պարտության հաղթանակ չի լինում... նոր ռեկորդ սահմանեցինք մեզ համար». ինչ են պատմում ԱԱ-ում հաղթած մարմնամարզիկները ՀՀ Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության անգամ ակնարկը. Գևորգ Դանիելյան Գորիսում դատական նիստից հետո վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել․ տուժածներ կան Եկեք ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ականներին TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրն ընդունվեց ՔՊ-ի ձայներով․ ընդդիմությունը դեմ քվեարկեց Անդրանիկ Թևանյանի քաղաքական դերակատարումը շատ ավելին է, քան ընդդիմադիր գործչի գործունեությունը Փաշինյանը շանտաժի է ենթարկում ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան Փակվող շուկաներ և սպառնացող կոլապս. Տնտեսական վստահության ճգնաժամ «Հրապարակ»․ Նախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ «Հրապարակ»․ Համայնքապետը ստախոս է Այսպես խոսեց Զրադաշտը Հայաստանի մասին Այս պայմաններում փոքր Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Ծառուկյան Պատմական հիշողության nչնչաgnւմը չի կարող դառնալ միջազգային անտարբերության հերթական լուռ էջը Գործող կառավարչի հանձնարարությամբ հերթական քրեական գործն է «բուսնում» Սերժ Սարգսյանի դեմ. Տիգրան Աբրահամյան

Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

«Հայկական դեմոկրատիայի հայր», «Սրի ու խոփի միության» ավանդույթների պահապան, «ֆիյեր սիտուայեն» (fier citoyen — ֆր․՝հպարտքաղաքացի) և, իվերջո, հայկական կոնցլագերի վերակացուի համբավակիր Փաշինյան Նիկոլը նախօրեի ասուլիսում անդրադարձել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իր ռեժիմի կողմից հոգեբանական խոշտանգումների թեմային։

Նախ, «ֆիյեր սիտուայենն» ակնհայտ հուզումնառատ շփոթմունքի մեջ է ընկնում, երբ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը նրան լսեցնել է տալիս նախկինների օրոք իր բոցավառ, դատափետող ելույթներն՝ ընդդեմ կալանավորվածների և նրանց մոտիկ հարազատների ու երեխաների հետ շփման արգելքի։

«Հայկական դեմոկրատիայի հայրը», սովորության ուժով, հերթական անգամ մոռացել էր, թե «ով էր եղել Պանիկովսկին հեղափոխությունից առաջ», ու թե ռեժիմին մերկացնող ինչ բոցաշունչ ելույթներ է ունեցել։ Ընդհանրապես, հատվածական ամնեզիան մեծ վերակացուին խիստ բնորոշ ախտանիշ է, որը նրան կրնկնակոխ ուղեկցում է վերջին 8 տարիներին։ Тут помню, тут не помню հոգեվիճակը հաջողության ջենթլմենի համար փրկարար օղակ է դարձել տարբեր բարդ իրավիճակներից ճողոպրելու համար։

Ընդամենը 30 վայրկյանանոց արձագանքի զարմանահրաշ դրվագն այն էր, որ փաստացի վարչապետը չքմեղանում է, թե՝ իբր հանրային դժգոհության մեծ արձագանքի հետևանքով, միայն վերջին օրերին է լրատվականներից տեղեկացել, որ Արեգնազ Մանուկյանին ու իր դեռահաս դստերը հոգեբանական խոշտանգումների են ենթարկում Անդրանիկ Թևանյանի շինծու քրեական գործի շրջանակներում։ Այն շինծու գործի, որի հարուցման անոնսն ու հրապարակային ցուցումը հենց ինքն էր տվել։ Մի շինծու գործի, որի հիմքում ընկած են ենթադրություններ ու օպերների հարուստ երևակայության արգասիքներ։ Մի շինծու գործի, որի մեջ առկա գեղարվեստական ձևակերպումների հիմնական նպատակներից է արատավորել «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի բարի համբավն ու անունը։

Վայրկյաններ տևող արձագանքում Նիկոլ Փ․-ն, որը միշտ աչքի է ընկել մեղադրանքներից ճարպկորեն խուսանավելու և պատասխանատվությունն այլոց վրա բարդելու ընդգծված ընդունակություններով, դիմում է «չար բոյարներ՝ բարի ցար» փորձված հնարքին՝ ակնարկելով, որ իբր ինքը հոգեբանական խոշտանգման հրահանգ չի տվել, այդ չար բոյարներն են չարդարացված նախաձեռնողականություն ցուցաբերել, պապից ավելի կաթոլիկ են դարձել։

Ջրից չոր դուրս գալու մոլուցքով տարված՝ մեկ այլ ուշագրավ միտք էլ է ծնում, որն ավելի շատ նման է ինքնախոստովանական ցուցմունքի։ Բարեգթության համար հավանաբար ծափահարություններ ակնկալելով՝ հայտարարում է, թե «գործընկերներին ուղերձ է տվել, որ չափազանցությունների մեջ պետք չէ ընկնել»։ Սա կարող է հասկացվել, որ հենց իր հրահանգով է դադարեցվել հոգեբանական խոշտանգումը։ Բայց այստեղ ոչ թե պետք է ծափահարել «Հայկական դեմոկրատիայի բարեգութ հորը», այլ պետք է խորապես մտահոգվել։

Հանրային ընկալման մեջ Նիկոլ Փ․-ի 30 վայրկյանանոց արձագանքը կարող է ձևակերպվել հետևյալ բանաձևով․ բարի ցարը լրատվական աղմուկից իբր իմացել է Արեգնազ Մանուկյանի ու դստեր հոգեբանական խոշտանգումների մասին, չափազանցությունների մեջ չընկնելու ինչ-որ ուղերձ է տվել ինչ-որ գործընկերների (չար բոյարներ),  որից հետո անհիմն կալանավորված Արեգնազ Մանուկյանը հնարավորություն է ստացել տեսակցել դստեր ու մյուս հարազատների հետ։

Այստեղ հարց է առաջանում․ եթե բարի ցարը կարող է ուղերձներով սանձել բոյարների չարաճճիությունները, ապա նույն տրամաբանությամբ նա կարող է նաև մեկ այլ ուղերձով նրանց դրդել տարատեսակ անճոռնիությունների ու չարաճճիությունների։ Սա արդեն իշխանության անվերահսկելիության ու ամենաթողության ցուցիչ է։ Եվ կգա այն օրը, երբ III Հանրապետության դատարանի պատի տակ կանգնած «ֆիյեր սիտուայե» (հպարտ քաղաքացի) Նիկոլ Փ․-ն, դիմելով իրեն բնորոշ ճարպկության վերջին մնացորդներին, կփորձի պատասխանել հարցին, թե արդյո՞ք III Հանրապետության Սահմանադրությունը նրան լիազորել էր ուղերձներով, SMS-ներով, ցուցումներով կամ թեկուզ ականջ ծակող ճղճղոցներով միջամտել դատաիրավական գործընթացներին, հրահանգներ տալ իրավապահ մարմիններին, խաղալ մարդկանց անվան ու պատվի հետ, խեղել անմեղ մարդկանց ճակատագրեր, ինկվիզիցիայի խոշտանգման խցեր հիշեցնող կալանավայրերը լցնել քաղբանտարկյալներով և թույլ տալ նմանատիպ անհամար այլ այլանդակություններ։ Ու վերջապես պատասխանել այն հարցին, թե ում հետ էր նման «շաշկի խաղում», որպեսզի նրանք ևս գլխիկոր կանգնեն III Հանրապետության դատարանի պատի տակ։

Դերենիկ Մալխասյան
Zham.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>