Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ

Վահե Հովհաննիսյան. Բարեփոխումներ և դիմադրություն

Լավ գաղափար, վատ հաշվարկ, մի շարք սխալներ ու օբյեկտիվ խնդիրներ - վերջին ամենաթարմ օրինակների վրա հեշտությամբ կարելի է հասկանալ հետագա բոլոր բարեփոխումների և դրանց հանդեպ դիմադրության մեխանիզմը։

Իշխանությունն ամենահանրային ոլորտում՝ առողջապահությունում, փորձում է ներդնել միանգամից երկու բարեփոխում՝ դեղերի դեղատոմսով դուրսգրումը և առողջապահական էլեկտրոնային համակարգը ՝e-health: Երկուսն էլ ճիշտ, կարևոր և ժամանակակից աշխարհում ամրագրված մեխանիզմներ են։ Միևնույն ժամանակ՝ երկուսն էլ կիրարկման տեսակետից թերի, վատ հաշվարկված, օբյեկտիվ խնդիրներն անտեսած բարեփոխումներ են։ Սա բերեց լավ գաղափարի հանդեպ բացասական հանրային ռեակցիայի, բացասական հանրային տրամադրությունների՝ թե՛ բուն բարեփոխման, թե՛ այն իրականացնող իշխանության հանդեպ։

Հակափաստարկները մոտ 90 տոկոսով ճիշտ էին. դրանք պարզ և անտեսված հարցեր են, ավելին՝ մինչև այսօր պատասխան չստացած։ Մնում ես ապշած, թե ինչպես կարելի էր չունենալ նման ակնհայտ հարցերի պատասխանները, լուծումները, ինչն էլ հանգեցրեց նման հակազդեցության։ Սա վատ միտում է, ընդ որում՝ ոչ միայն այս կոնկրետ դեպքի հետ կապված. սա սովորաբար բերում է իշխանությունների կողմից կեսքայլերի, հետքայլերի։

Մի պահ վերանանք այս երկու օրինակից։ Հայաստանը ստիպված է գնալ խորքային բարեփոխումների բոլոր ոլորտներում։ Չգնանք՝ խնդիրները, հուսալքությունը և արտագաղթն ուժեղանալու են։ Նախորդ հրապարակման մեջ ես այս խնդրին անդրադարձել էի. ապրիլից չգնալ ծավալուն բարեփոխումների՝ նշանակում է՝ վտանգել պետությունը։ Գնանք վատ հաշվարկված ու հապճեպ բարեփոխումների՝ ունենալու ենք է՛լ ավելի վատ վիճակ։ Միակ ճանապարհը՝ գրագետ, լավ հաշվարկված և հանրությանը լավ մատուցված բարեփոխումներն են։

Առաջիկայում պետք է լինեն այլ ոլորտների բարեփոխումներ, նաև՝ ցավոտ, այլ տարբերակ աշխարհում չկա։ Եթե դրանք լինեն ոչ պատշաճ մշակված ու մատուցված, ապա ամեն անգամ լինելու է դիմադրություն. թույլ, միջին, երբեմն՝ շատ ուժեղ՝ կախված այն բանից, թե որքանով լավ է մշակված, նաև նրանից, թե ո՛ւմ շահերին է առնչվում կամ ո՛ւմ «պոչն է» տրորվում։ Մեծ է հավանականությունը, որ իշխանությունն ամեն անգամ երկրում կայունություն ու հանդարտեցում ապահովելու համար գնալու է հետքայլերի, կասեցումների։ Մի պահից սկսած՝ կարող է ընդհանրապես խուսափել փոփոխութուններից՝ թույլ չտալու համար հանրային դժգոհություններ և լարվածություն։

Դա նշանակում է՝ արտաքուստ կայունություն, իսկ իրականում՝ բաց թողնված, վատնված ժամանակ՝ ճահճացման և հանրային դեգրադացիայի միտումներով։ Սա լուրջ մարտահրավեր է ապրիլյան վարչապետի համար։ Նրա իշխանության համար՝ ամենագործնական մարտահրավերներից մեկը։

Կարևոր է նաև հասկանալ դիմադրության անատոմիան։ Հայաստանում վիճակն այնպիսին է, որ 5 հազար դոլարով կարելի է ապահովել հանրային բացասական տրամադրություններ ցանկացած լավ գաղափարի շուրջ, 25 հազար դոլարով կարելի է լուրջ լոկալ դիմադրություն ստանալ՝ մասնագիտական, «տոնավաճառային», կոնկրետ համայնքային և այլն, իսկ 250 հազար դոլարով ընդհանրապես կարելի է երկրում կիսահեղափոխական վիճակ ստանալ։ Հիմա պատկերացրեք առաջիկա բարեփոխումները քանի- քանի խմբի, կլանի, «ոլորտային ֆեոդալների» շահեր է տրորելու։ Սա է իրականությունը, սա պետք է հաշվի առնենք մեր քայլերում։

Որպեսզի պետությունը պերմանենտ չհայտնվի նման ծուղակներում և իշխանությունն ինքնապաշտպանաբար չսկսի խուսափել բարեփոխումներից, պետք է վերանայել բարեփոխման ներդրման և իրականացման ողջ սխեման։ Լավ գաղափար ունենալը հաջողության համար դեռևս շատ քիչ է. այս երկու օրինակները պետք է դաս լինեն։ Պետք է լավ մշակել, լավ հաշվարկել ռիսկերը, դիմադրության կետերը, աղբյուրները, մոտիվացիաները, ներդրման պահը և իհարկե, կարևոր է՝ բարեփոխումները կարողանալ լավ մատուցել տվյալ ոլորտին, հասարակությանը։ Նախապես պետք է ազնվորեն քննարկել, համադրել ցավոտ հակափաստարկները, տեսնել այլ գործոնների հետ կոնֆլիկտները և, վերջապես, մինչ պրոցեսի մեկնարկը, պետք է ձեռք բերել բարեփոխման համար համախոհներ։ Տվյալ դեպքում կառավարությունը տապալել է գրեթե ողջ ցիկլը, չի կարողացել որևէ կետում համադրել այս ամենը։

Կառավարման խորհրդարանական մոդելում բարեփոխումների սեփականատերն իշխանության կուսակցությունն է, բայց այստեղ կա խնդիր. Մեր երկրում իշխանական կուսակցությունը չունի համապատասխան վստահության բազա։ Չի կարելի խաբվել 20-30-40 հազար ձայն ստացած ռեյտինգայինների գոյությամբ. դա սոցիալական բազա չէ, վստահության ռեսուրս չէ։ Դա բոլորովին այլ բանի արդյունքն է։ Դե թող գնան իրենց «օկրուգներով» դեղատոմսի և էլեկտրոնային առողջապահության արշավ տանեն։ Կարո՞ղ են։ Աբսուրդ է։

Բարեփոխումները սովորաբար պահանջում են հեղինակ, կրող անձ։ Մեր տիպի երկրներում այդ հեղինակը պետք է ունենա իրական իշխանություն պետական համակարգում ու նաև այլ շրջանակներում։ Սա չի կարող լինել ՀՀԿ ԳՄ-ն, նախարարները, առաջին փոխվարչապետը, լիազորություն չունեցող նախագահը, անդեմ վերնախավը և այլն։ Հայաստանյան իրականության մեջ դա կարող է լինել միայն ապրիլյան վարչապետը։ Նրանն է ընտրությունը՝ խուսափել բարեփոխումներից և նախընտրել ճահճացման տանող կայունությունը, թե գնալ լավ հաշվարկված բարեփոխումների։ Երկրորդ տարբերակի դեպքում վարչապետը դառնում է բարեփոխումների դեմքը, սակայն չսխալվելու համար նրան պետք է լինելու մի համակարգ՝ բարեփոխումների ռիսկերի, դիմադրության, խոչընդոտների հաշվարկման և ոչ պակաս կարևորի՝ դրանց ճիշտ մատուցման և հանրային ընկալում ապահովելու համար։ Առանց նման համակարգի ուղղակի հնարավոր չի լինի առաջ գնալ, և զուգահեռաբար պետք է աստիճանաբար հրաժարվել ներկա, որևէ առաջընթացի համար անպիտան վերնախավից ու ձևավորել նոր, առաջադիմական վերնախավ, որը կունենա հանրային վստահություն և կվերցնի խորքային բարեփոխումների բեռը, առաջ կտանի երկիրը։

Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>