Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից Տապալման, ձախողման, երկիրը մղձավանջի տանելու առաջամարտիկները խոսում են խավարից․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Այս անգամ իրականում քաղաքակրթական ընտրություններ են. պատրա՞ստ ես Փաշինյանի հետ շնորհակալություն ասել Ալիևին, թե՞ ոչ
13
Մինչ այս պահը մեր մեծ թիմին միացած որևԷ ուժ, որևէ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման. Իվետա Տոնոյան «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքով Իսրայելը հարվածել է Բեյրութի հայաբնակ Բուջ Համուդ թաղամասի բնակելի շենքերից մեկին Երևանի փողոցներից մեկը կանվանակոչվի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունով Զախարովա. ՌԴ-ից արցախցիներին տրամադրվող մարդասիրական օգնությունից հրաժարվելը պայմանավորված է ՀՀ իշխանությունների նախընտրական ցանկությամբ՝ ջնջել Ռուսաստանի մասին ցանկացած հիշատակում Բացահայտումներ են սպասվում, մեքենան հրկիզելու պատվերը նախկին պաշտոնյաներ են տվել (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմի աշխատավարձը 4,5 անգամ ավել բարձրացել է. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մի մոռացեք, թանկացրել եք՝ մտել եք քաղաքացիների գրպանը ու բարձրացրել սեփական եկամուտները. Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Ինչու է Եվրոպական խորհրդարանը ծափահարում Փաշինյանին, Զելենսկուն, Սահակաշվիլուն, Զուրաբիշվիլուն Խաղաղությունը ո՞րն ա, որ Ադրբեջանը սարերի վրա զենքով, զորքով նստած է, ասում ա՝ էս, էն պիտի տա՞ք. Ծառուկյան Պատերազմ Արցախում
Ալեն Սիմոնյանը կմեկնի Թուրքիա Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին Մինչ այս պահը մեր մեծ թիմին միացած որևԷ ուժ, որևէ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման. Իվետա Տոնոյան «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքով Իսրայելը հարվածել է Բեյրութի հայաբնակ Բուջ Համուդ թաղամասի բնակելի շենքերից մեկին Երկու տասնյակից ավելի հայ և օտարազգի gեղաuպանագետներ բաց նամակ են գրել՝ պահանջելով Էդիտա Գզոյանին վերականգնել Ցեղաuպանnւթյան թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից Իրանը հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Երևանի Րաֆֆու փողոցում ավտոմեքենա է այրվել «Վերջ, կինոն պրծավ». Տիրադավները որոշել են Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում Խնջույքի ժամանակ Աննա Հակոբյանը Նիկոլի լոբբինգն է արել ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է քաղաքացիներին Ռ. Ռուբինյան, քո պոռթկման պատճառը հասկանալի է Ուրացման նատացիաները գնացեք Նիկոլ Փաշինյանին կարդացեք․ ո՞ւմ եք եկել ինչ ասում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Սեյեդ Ալի Խամենեիի կինը ողջ է Պարզաբանում 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ ՊԵԿ-ը խստացնում է կանխիկ դրամական միջոցների սահմանային վերահսկողությունը Գնա՞նք Ծիծեռնակաբերդն էլ բուլդուզերով քանդենք, որ պատերազմի սպառնալիք չլինի. Վարդանյան Տապալման, ձախողման, երկիրը մղձավանջի տանելու առաջամարտիկները խոսում են խավարից․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մանիպուլացնում և պոպուլիստական հայտարարություններ եք անում․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Երևանի փողոցներից մեկը կանվանակոչվի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունով Զախարովա. ՌԴ-ից արցախցիներին տրամադրվող մարդասիրական օգնությունից հրաժարվելը պայմանավորված է ՀՀ իշխանությունների նախընտրական ցանկությամբ՝ ջնջել Ռուսաստանի մասին ցանկացած հիշատակում Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Իրանի ԱԳՆ-ն խնդրանքով դիմել է հարևան երկրներին ԲԴԽ-ն հերթական երրորդ անգամ դադարեցրեց Դավիթ Հարությունյանի լիազորությունները Փաշինյանը խոստովանեց. Հայոց Ցեղասպանության թանգարանի տնօրենը իմ ցուցումով է գրել հրաժարականի դիմումը Փաշինյանի ասածները մեկնաբանելը պետք է դուրս գա ընդդիմության օրակարգից. Տիգրան Քոչարյան Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ»

Ինչո՞ւ Փաշինյանը համաձայնվեց Ալիևի տեսակետի հետ Մինսկի խմբի լուծարման մասին և քաղաքական դաշտից արձագանք չստացավ

Ինչպես հայտնի է, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել էր  1992 թվականին  Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ, բանակցային, քաղաքական կարգավորումը խթանելու համար։

1994 թվականի դեկտեմբերին ԵԱՀԽ մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների Բուդապեշտի հանդիպման ժամանակ սահմանվեց Մինսկի խմբի մանդատը։

Միաժամանակ որոշվել էր կիրառել համանախագահության ինստիտուտը։ 1996 թվականին Ռուսաստանի ներկայացուցիչը ստացավ Մինսկի խմբում մշտական ​​նախագահի կարգավիճակ, մեկ տարի անց Ֆրանսիան դարձավ խմբի համանախագահ։ Եվ վերջապես, երրորդ համանախագահը դարձավ ԱՄՆ ներկայացուցիչը։

ԵԱՀԿ Մինսկի խումբը 1992-ից  մինչ 2020  թվականները հակամարտող կողմերին ներկայացրեց  մի շարք   առաջարկներ՝ որպես բանակցությունների հիմք, որոնք սակայն չհանգեցրին փոխադարձաբար ընդունելի փոխզիջման, բայց  թույլ տվեցին իրավիճակը «սառեցնել» երկար տարիներ։

Այդ առաջարկներից առանցքայինը և ամենաբալանսավորվածը եղավ 2007-ին Մադրիդում, որը հիմնված էր երեք սկզբունքների և վեց կետերի կատարման վրա: Այն է.

-Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը։

-Լեռնային Ղարաբաղին ժամանակավոր կարգավիճակի տրամադրում, որը կերաշխավորեր նրա անվտանգությունն ու ինքնակառավարումը։

-Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միջանցքի բացման անհրաժեշտություն։

-Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում ապագայում՝ իրավաբանորեն պարտադիր կամարտահայտության հիման վրա։

-Բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունքի ապահովում։

-Միջազգային անվտանգության երաշխիքների տրամադրում, այդ թվում՝ խաղաղապահ գործողության  միջոցով։

Ի դեպ, այս սկզբունքների տակ, ժամանակին ստորագրել էին և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ներկայացուցիչները:

Խնդրի կարգավորման այս սկզբունքները մեծ հաղթանակ էին համարվում միջազգային հարթակներում, որը թույլ չէր տալիս կողմերից որևէ մեկին, դիմել ուժի:

Օրինակ, 2016-ի ապրիլյան հարձակումից հետո, Ադրբեջանը, ճիշտ է, գրավեց 800 հեկտար տարածք, սակայն դիվանագիտական հարթակում կրեց խոշորագույն պարտություն, քանզի դրանից հետո Ալիևից արդեն կոպիտ ձևով պահանջում էին ճանաչել  Լեռնային Ղարաբաղի ինքնորոշվելու իրավունքը: Ի դեպ, դրա մասին, անձամբ ինքը՝ Ալիևը մի անգամ չէ, որ խորստովանել էր:

Կարելի է ասել, որ Մինսկի խումբը և վերը նշված սկզբունքների ընդունումը բավականին պինդ էին փակել զինված հարձակման դիմելու Ալիևի ցանկությունները:

Ամեն ինչ կտրուկ փոխվեց 2018-ից հետո, երբ Փաշինյանն անսպասելիորեն հայտարարեց, որ փորձելու է փոխել բանակցային տրամաբանությունը, իր տեղը զիջելով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչին:

Նրա այս քայլը շատերը այն ժամանակ գնահատեցին, որպես պարզունակ պոպուլիզմ, սակայն ոչ ոք չէր մտածում, որ Փաշինյանը եկել էր իշխանության, որպեսզի վարկաբեկեր և կազմաքանդեր այս կառույցի գործնեությունը: Այսինքն, կատարեր այն, ինչ ինչի մասին այն ժամանակ երազում էին Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները:

Պետք  է նշել, որ վերջնարդյունքում Փաշինյանին դա հաջողվեց. նա փաստացի մերժեց  2019-ին համանախագահների  վերջին առաջարկությունները, իսկ  հետո Ստեփանակերտում հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», կարծես ցույց տալով, որ ամեն ինչ անելու է, որ լեգիտիմացնի Ադրբեջանի ապագա զինված հարձակումը և, վերջապես, 2020-ին, անսպասելիորեն շատերի համար, Հայաստանի անվտանգության հայեցակարգային փաստաթղթում փոխարինեց «Արցախի Հանրապետություն» քաղաքական ձևակերպումը աշխարագրական Արցախ տերմինով և նույն տարվա ամռանը դիմեց ակրածախնդիր քայլի Տավուշի մարզում, որի արդյունքում սպանվեցին մի շարք թուրք և ադրբեջանցի բարձրաստիճան սպաներ:

Այսինքն, Փաշինյանն իր այս քայլերով, բառի բուն իմաստով սկուտեղի վրա լեգիտիմ որոշում մատուցեց Ալիևին՝ Արցախի դեմ ռազմական գործողություն իրականացնելու համար:

Ավելին, պատերազմից հետո, Փաշինյանն արդեն հրապարակավ հայտարարեց, որ Արցախի հարցը հորինվել էր ԽՍՀՄ-ի կողմից, և ինքը 2022-ի հոկտեմբերին համաձայնվելով Արցախը հանձնել Ադրբեջանին, դրանով ուժեղացրեց Հայաստանի պետականության հիմքերը:

Նման ցինիկ մտքերը հուշում էին, որ փաստացի մինչ նրա բոլոր գործողությունները, սկսած 2018-ից,  Արցախի հանձման հարցում կրել էին կանխամտածված բնույթ:

Եվ վերջապես, նրա երեկվա հայտարարությունն այն մասին, թե Մինսկի խմբի գործնեությունը օգուտ չբերեց Հայաստանբի և տարածաշրջանի համար, թարգմանաբար պիտի հասկացվեր, այնպես, որ Արցախի հարցի լուծումը հենց սկզբից շահավետ չէր Ալիևի  համար, քանի որ դրա արդյունքում այդ կառույցը ստանում էր լծակ Ադրբեջանի վրա:

Այսինքն, Փաշինյանը երեկ բառացի կրկնեց Ալիևի տեսակետը:

Շատերը դա կարող են գնահատել որպես հերթական մուրացկան քայլի փորձ՝ Ալիևից ստանալ այն, իբր, խաղաղության թղթի կտորը, որը  պիտի Փաշինյանը   ներկայացնի հանրության առջև, իր իշխանությունը երրորդ անգամ վերարտադրելու համար:

Սակայն Փաշինյանի բոլոր նախկին քայլերը հուշում են, որ այս անձնավորությունը, հենց 2018-ից սկսած էր մտածել այս ուղով տանել գործընթացները, և այսօրվա իրավիճակը ոչ թե պատերազմում պարտվելու հետևանքն է, այլ՝ Փաշինյանի և նրա թիկունքում թաքնված շրջանակների  կողմից ծրագրված գործողությունների արդյունքն է:

Այդ իսկ պատճառով էլ Փաշինյանն այսօր իրեն այսչափ լկտի և սանձարձակ է պահում:

Սակայն Փաշինյանի նման պահվածքը խնդրի մի կողմն է: Մյուս կողմը այն է, որ մինչ այսօր Հայաստանում դեռ չի ձևավորվել մի քաղաքական ուժ, որը կկարողանար կանգնեցնել այս ամոթալի և խայտառակ իրավիճակը, որը նաև լուրջ սպառնալիք է Հայաստանի համար:

Սակայն դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>