Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները
Քաղբանտարկյալների թիվը «Հայաստան» համակենտրոնացման ճամբարում ավելանում է: Պրոթուրքական փաշինյանաքպ-ական ռեժիմը ինտենսիվ շարունակում է ռեպրեսիաները տարբեր գործիչների դեմ: Հաճախ ինչ-որ հատուկ պատճառ էլ պետք չի, բավարար է, որ հետապնդվողը լինի հայ:
Այսօր հերթը հասել է նախորդ գումարման ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին, ով անցած ընտրություններում առաջադրվել էր ԲՀԿ ցուցակով:
«Հրապարակը» այս առնչությամբ գրում է. «Այսօր՝ օգոստոսի 13-ին, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից ձերբակալվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։
Իրավապահ մարմիների մեր աղբյուրների փոխանցմամբ` Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, քանի որ նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածուն։ Ձերբակալումն իրականացվել է վերջինիս դատարան ներկայացնելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու նպատակով։
Նկատենք, որ այս քայլով իշխանությունը փորձում է «մեկ հարվածով երկու նապաստակ որսալ»։ Մi կողմից՝ սա դիտարկվում է որպես քաղաքական ճնշում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ վերջինիս դեմ նոր գործեր հարուցելու և իրավական հիմքեր նախապատրաստելու նպատակով։
Մյուս կողմից՝ թիրախում է հայտնվում Գյումրիի տեղական իշխանությունը։ Հայտնի է, որ Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքն ակտիվ ներկայացվածություն ունի Գյումրու ավագանիում։ Գրիգորյանի ձերբակալությունն ու հնարավոր կալանավորումն ուղղակիորեն օգտագործվում են դաշինքի ավագանու անդամների վրա ճնշումներ գործադրելու, նրանց կամքը պարտադրելու և, ըստ էության, Գյումրիում քաղաքային իշխանությունը զավթելու նպատակով»։

