Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է
26
Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Պատերազմ Արցախում
ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան

Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին

«Այս օրերին իշխանության ռեպրեսիվ քաղաքականության թիրախում են հայտնվել ոչ միայն քաղաքական գործիչները, այլև հայկական մարզաշխարհը, մարզական ֆեդերացիաներն ու ամբողջ սպորտային համայնքը»,-գրում է ԲՀԿ անդամ Հրաչյա Ռոստոմյանը։

Նա շարունակում է.

«ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արամ Անդրիկյանը(одр), նախարարության համապատասխան վարչության պետ Եղոյանը, ինչպես նաև ՊՆ ԲԿՄԱ-ի հրամանատարությունը, ըստ առկա բազմաթիվ արժանահավատ տեղեկությունների, աննախադեպ ճնշումներ են գործադրում մարզական ֆեդերացիաների ղեկավարների և ներկայացուցիչների նկատմամբ՝ փորձելով նրանց զրկել սեփական դիրքորոշումն ազատ արտահայտելու և Գագիկ Ծառուկյանին հրապարակավ աջակցելու իրավունքից։

Մարզաշխարհի սիրելի՛ ընկերներ,

Մենք միասին երկար ու պատվավոր ճանապարհ ենք անցել։ Միասին աշխարհի ամենահեղինակավոր մրցահարթակներում, այդ թվում՝ Բաքվում, բարձր ենք պահել Հայաստանի պատիվը, հպարտությամբ բարձրացրել ենք մեր նվիրական Եռագույնը, լսել ենք մեր պետական օրհներգը և հազարավոր հայերի պարգևել հաղթանակի ու ազգային հպարտության անմոռանալի պահեր։

Այդ հաղթանակները պատահական չեն եղել։ Դրանք կերտվել են առաջին հերթին Գագիկ Ծառուկյանի հետևողական աջակցության, նրա հայրենանվեր նախաձեռնությունների և հայկական սպորտի նկատմամբ անսահման նվիրվածության շնորհիվ։ Նրա հավատը մարզիկների ուժի նկատմամբ հազարավոր երիտասարդների համար դարձել է հաջողության ճանապարհ։

Այսօր, երբ Գագիկ Ծառուկյանն ապօրինի կալանքի մեջ է, առավել քան երբևէ անհրաժեշտ է պահպանել մեր միասնականությունը։ Մի՛ տրվեք ժամանակավոր պաշտոնյաների շանտաժին, սպառնալիքներին և ճնշումներին։ Մի՛ թույլ տվեք, որ վախը հաղթի արժանապատվությանը։

Հիշե՛ք՝ պաշտոններն անցողիկ են, իսկ պատիվը, հավատարմությունն ու սկզբունքայնությունը մնում են։ Նրանք, ովքեր այսօր ճնշում են գործադրում, վաղը պատասխան են տալու իրենց արարքների համար, իսկ մենք շարունակելու ենք մնալ նույն միասնական, ուժեղ և հաղթող ընտանիքը։

Համոզված եմ՝ այս դժվար օրերն անցնելու են։ Մենք կրկին միասին ենք լինելու, կրկին միասին ենք կերտելու մեծ հաղթանակներ, և Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ միջազգային մրցահարթակներում ավելի բարձր ենք ծածանելու մեր սուրբ Եռագույնը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի։

Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>