Ինչ գործով է ձերբակալվել նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը
Քրեական վարույթի շրջանակում «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին, որ նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք՝ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը տեսանյութ էր հրապարակել ու հայտնել, որ վաղ առավոտյան իրավապահները մուտք են գործել իր բնակարան։ Այնուհետև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտնեց, որ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։

