Մենք հետաքրքրված ենք Հայաստանի մասնակցությամբ ԵԱՏՄ-ին. Փաշինյանը՝ Միշուստինին
Եկատերինբուրգում իր ռուս գործընկեր Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը հանձնառու է Մոսկվայի հետ հարաբերությունների զարգացմանը և հետաքրքրված է ԵԱՏՄ-ին մասնակցելու հարցում։
«Այս հանդիպումը շատ լավ հնարավորություն է քննարկելու մեր հարաբերությունների ողջ սպեկտրը։
Վերջերս ի հայտ են եկել որոշ խնդրահարույց հարցեր, և, իհարկե, հուսով եմ, որ մենք կքննարկենք և կլուծենք դրանք։ Թե՛ ընտրություններից առաջ, թե՛ դրանից հետո մենք հանձնառու ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմանը։ Եվ, իհարկե, մենք հետաքրքրված ենք Եվրասիական տնտեսական միությանը մասնակցելու հարցում։ Շահագրգռված ենք, որ ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված մեխանիզմներն աշխատեն պլանային ռեժիմով։ Ես կարծում եմ, որ սա բխում է ԵԱՏՄ հետագա զարգացման շահերից։
Մենք կառուցողական ենք տրամադրված՝ քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերն ու նրբությունները։ Հուսով եմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մենք կկարողանանք լուծել կոնկրետ հարցեր», - հայտարարել է Փաշինյանը։
Աղբյուրը` Panorama.am

