ԱԱԾ դիմակները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը
Այս պահին խուզարկություն է իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը։ Հայտնում է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
Թե ինչ գործի շրջանակում են իրավապահների գործողությունները, առայժմ հայտնի չէ։
Իվետա Տոնոյանը տեղադրել է նաև տեսանյութ, գրել. «ԱԱԾ դիմակավորված անձինք նույնիսկ փասսաբաններին թույլ չեն տալիս մտնել Գագիկ Ծառուկյանի տուն»։

