Այս ընտրությունների արդյունքում իջավ Հայաստանի սուվերենության աստիճանը
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատում է.
«Երբ է ժողովուրդը համարվում սուվերեն։
«Երբ է ժողովուրդը համարվում սուվերեն։
1. Իրական ընտրությունների առկայություն. Ժողովուրդն ընտրում է իր ներկայացուցիչներին ազատ, արդար ընտրությունների միջոցով։
- Դա չունենք, ընտրությունների իրական արդյունքը չի համապատասխանում պաշտոնականին։ ՍԴ-ն արդարությունը չվերականգնեց, ժողովուրդը չապստամբեց։
2. Վերահսկողություն իշխանության նկատմամբ. պետական մարմիններն ու պաշտոնյաները հաշվետու են հասարակությանը։ Եթե իշխանությունը խախտում է օրենքները կամ ժողովրդի կամքը, այն կարող է փոխվել օրինական ճանապարհով։
- Պետական մարմինները ժողովրդին հաշվետու չեն, հաշվետու են միայն մեկ անձին, ում պարտական են իրենց նշանակմամբ։
3. Իրավունքների և ազատությունների երաշխիք. Ինքնիշխանությունն անհնար է առանց խոսքի, մամուլի, հավաքների ազատության և օրենքի առջև բոլորի հավասարության։
- Սահմանադրական բոլոր իրավունքները խախտված են եւ դա արվում է մեկ անձի հրապարակային հրահանգների միջոցով։
Հետեւանքներ
1.Հայաստանի ժողովրդի սուվերենության աստիճանը գահավիժել է եւ երկրի ներսում միակ սուվերենը մեկ անձ է։
2. Երկրի արտաքին քաղաքականությունը կառուցվում է այդ մեկ անձի պատկերացումների եւ անձնական շահերի հիման վրա։
3. Այդ մեկ անձը կարող է զիջել երկրի շահերը, սուվերենությունը, տարածքները, երկրի ներսում չունենալով որևէ սահմանափակող լծակ։
Ընտրությունների արդյունքում սա է այսօրվա Հայաստանի ինքնիշխանության` սուվերենության իրական վիճակը»։

