Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան
«Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց»,- ՍԴ որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Ակնկալում էինք, որ Սահմանադրական դատարանը չկայացնի այնպիսի որոշում, որը կապացուցի՝ Հայաստանում արդարությունն ու արդարադատությունը մահացել են: Ցավոք սրտի, այս որոշումը հենց դրա մասին էլ վկայում է՝ Հայաստանում այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց։ Չեմ խոսում ժողովրդավարության ու լեգիտիմության մասին»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ ՍԴ-որոշմամբ, ԿԸՀ՝ հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշումը թողեց ուժի մեջ, այսպիսով մերժելով հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերիդիմումները։

