ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
15
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը

Մենք ներկայացրել էինք, թե ինչու Իսրայելը որոշեց հարվածել Թուրքիային՝ կառավարության մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչումով։

Այն, որ Իսրայելի և Թուրքիայի միջև վեճում երրորդ երկրները չէին միջամտելու, կանխատեսելի էր։

Ամենահետաքրքիրը Ադրբեջանի արձագանքն էր լինելու, որը չուշացավ։

Ադրբեջանի ԱԳ հայտարարությամբ փաստացի այդ երկիրն ընտրեց Թուրքիայի դիրքորոշումը, թեև Իսրայելի հանդեպ քննադատության տոնը մաքսիմալ ձևով մեղմ էր ներկայացված։

Շատ վերլուծաբաններ այն կարծքին էին, որ Բաքուն չպիտի արձագանքեր՝ հաշվի առնելով Իսրայելի և Ադրբեջանի հարաբերությունների ռազմավարական բնույթը։

Հիշեցնենք, որ Ստոկհոլմի միջազգային խաղաղության ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ Իսրայելն այժմ մատակարարում է Ադրբեջանի ժամանակակից զենքի գրեթե 70%-ը։ Ադրբեջանի շահերը առաջ են մղում նաև Վաշինգտոնում գործող իսրայելամետ լոբբիստական ​​խմբերը։

Իր հերթին, Իսլամական կոնֆերանս կազմակերպության (ԻԿԿ) երկու անդամներ՝ Ադրբեջանն ու Ղազախստանը, ապահովում են Իսրայելի էներգետիկ կարիքների կեսից ավելին։ Ադրբեջանը ապահովում է Իսրայելի նավթային կարիքների մոտ 40%-ը։

Այս համակեցությունը թույլ է տալիս երկու երկրներին հասնել իրենց նպատակներին։ Իսրայելական զենքը Բաքվին հնարավորություն տվեց տեղական հաղթանակ տանել Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։

Իսրայելի հետախուզական ծառայությունները բազա են ստեղծում Ադրբեջանում՝ Իրանի դեմ հետախուզական գործողություններ իրականացնելու համար: Ադրբեջանի որոշ ուժեր օգտագործվում են որպես Իրանի ղեկավարության վրա ճնշում գործադրելու միջնորդներ: Ղարաբաղյան հակամարտության լուծումից հետո իր օգտին,   Ադրբեջանի պաշտոնյաները, սկսած նախագահ Իլհամ Ալիևից, ակտիվացրել են իրենց ագրեսիվ հռետորաբանությունը՝ պահանջելով Իրանի հյուսիսարևմտյան տարածքները, որտեղ ապրում են միլիոնավոր իրանցի ադրբեջանցիներ:

Վաշինգտոնում գործող այնպիսի վերլուծական կենտրոններ, ինչպիսիք են Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամը և Հադսոնի ինստիտուտը, ակտիվորեն առաջ են մղում ադրբեջանական անջատողականության գաղափարը որպես տրոյական ձի՝ Իրանը էթնիկական պատկանելության հիման վրա մասնատելու համար։

Խիստ կասկածելի էր, որ Բաքուն կուզենար խզել այդ բոլոր կապերը Իսրայելի և ամերիկյան հրեական շրջանակների հետ։

Սակայն Ադրբեջանի համար, չնայած Իսրայելի հետ նման սերտ կապերին, Թուրքիայի հետ հարաբերությունները որակապես այլ հարթակի վրա են։

Ըստ Ադրբեջանի նախագահի հաղորդակցության գրասենյակի նախկին ղեկավար Չինգիզ Մամեդովի, եթե Իսրայելի հետ հարաբերությունները կրում են պրագմատիկ բնույթ, ապա ադրբեջանա-թուրքական դաշինքը գերազանցում է պրագմատիկ շահերը և ունի խորապես արժեքային, պատմական բնույթ։

Ըստ նրա՝ Ադրբեջանի համար, Թուրքիայի հետ հարաբերությունները կառուցվում են «Մեկ ազգ–երկու պետություն» սկզբունքի հիման վրա, որն իր բովանդակությամբ, ավելին է, քան Իսրայելի հետ պրագմատիկ հարաբերությունները։

Ըստ նրա՝ այս իրավիճակը, երբ Թուրքիային մեղադրանք էր ներկայացված և մահմեդական աշխարհից ոչ ոք չաջակցեց, Ադրբեջանը ցույց տվեց, որ իր համար դաշնակցային հարաբերությունները, հիմնված նաև ընդանուր արժեքների վրա, ավելի կարևոր են և հենց այս պահի աջակցությամբ է Ադրբեջանը ցույց տալիս իր հավատարմությունը իր մեծ եղբորը։

Սույն փաստով, նշում է ադրբեջանցի այս գործիչը, անկայուն ժամանակներում իրական դաշինքները ձևավորվում են ոչ թե խաղաղության ժամանակ, այլ դժվարին պահերին,երբ պետք է որևէ  կողմ ընտրել։

Ադրբեջանն իր ընտրությունը կատարել է հստակ և հետևողականորեն՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը պարզապես կարգախոս չէ, այլ գործող աշխարհաքաղաքական իրականություն, նշում է ադրբեջանցի գործիչը։

Ինչ խոսք, զարմանալի չէր Ադրբեջանի նման արձագանքը, նաև այն փաստը հաստատելով, որ Ադրբեջանի իրական նպատակները տարածաշրջանում մեծապես կապված են Թուրքիայի հետ։

Իսկ Իսրայելի հետ հարաբերությունները, մարտավարական բնույթի են՝ կապված իրանական գործոնի հետ։

Սա է իրականությունը։

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>