Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» նախնական դատալսումների առաջին դատական նիստը սեպտեմբերի 8-ին Պահանջում ենք՝ այս կարովի գործը բաց դատավարություն ունենա․․․ պայթելու է․ ակցիա ԲԴԽ-ի դիմաց Ու՞մ ուղեղն եք լվանում․ Թևանյանի գործով դատավորը հենց նիստին մի բան պետք է ասի․ ակցիա ԲԴԽ-ի դիմաց
8
«Ես չեմ համագործակցում ինչպես օտարերկրյա գործակալների, այնպես էլ ազգային անվտանգությամբ չզբաղվող ծառայության հետ»,- Արեգնազ Մանուկյան Հենց վաղը պետք է դատարանում Անդրանիկ Թևանյանի գործը կարճվի․ ասեմ՝ ինչու Անդրանիկ Թեւանյանի գործը ծայրից ծայր քաղաքական է. ակցիա ԲԴԽ–ի դիմաց Բաց և արդար դատավարության պահանջով բողոքի ակցիա՝ ԲԴԽ-ի դիմաց Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԲԴԽ-Ի ԴԻՄԱՑ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Գործ»-ը փլուզվել է, մնացել է միայն քաղաքական պատվերը Հայոց եկեղեցու դեմ իշխանությունների հորինած «գործը» վերադարձրեցին դատավոր Սերժ Ռուշանյանին Թրամփը քարտեզ է հրապարակել, որտեղ Կանադան, Մեքսիկան, Գրենլանդիան ներկված են ԱՄՆ դրոշի գույներով Թեհրանը TRIPP-ի վերաբերյալ անսպասելիորեն նոր կոշտ պայմաններ է դրել Փաշինյանի առաջ՝ պահպանելով բարյացկամությունը հրապարակային դաշտում Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» նախնական դատալսումների առաջին դատական նիստը սեպտեմբերի 8-ին Բաց և արդար դատավարության պահանջով բողոքի ակցիա՝ ԲԴԽ-ի դիմաց (ֆոտոշարք) «Ես չեմ համագործակցում ինչպես օտարերկրյա գործակալների, այնպես էլ ազգային անվտանգությամբ չզբաղվող ծառայության հետ»,- Արեգնազ Մանուկյան Հենց վաղը պետք է դատարանում Անդրանիկ Թևանյանի գործը կարճվի․ ասեմ՝ ինչու Նժդեհի խցում են պահում Թևանյանին, ԲԴԽ-ն սպասում է WhatsApp-ի նամակի․ Աղեկյան «Բաց դատավարությունը Հայաստանում միակ պաշտպանվելու միջոցն է» Պուտինը և Փաշինյանը հնարավորություն կունենան քննարկելու հանրաքվեի հարցը. Պեսկով «Ապացույցներ պետք չեն, Նիկոլ Փաշինյանն ամեն օր ինքնախոստովանական հայտարարություններ է անում. այս մարդն իրեն միապետ է հռչակել». Լարիսա Ալավերդյան FT. Թրամփի բանագնացների այցը Կիև և Մոսկվա անարդյունք ավարտվեց Անդրանիկ Թեւանյանի գործը ծայրից ծայր քաղաքական է. ակցիա ԲԴԽ–ի դիմաց Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց Մայր Աթոռը պատկան մարմիններին կոչ է արել վերականգնել զավթյшլ բոլոր եկեղեցիների օրինական կարգավիճակը Պահանջում ենք՝ այս կարովի գործը բաց դատավարություն ունենա․․․ պայթելու է․ ակցիա ԲԴԽ-ի դիմաց Ու՞մ ուղեղն եք լվանում․ Թևանյանի գործով դատավորը հենց նիստին մի բան պետք է ասի․ ակցիա ԲԴԽ-ի դիմաց Սա բացահայտ սրբապղծություն է, հոգևոր վանդալիզմ և ազգային-եկեղեցական արժեքների ոտնահարում․ Սամվել դպիր Հովհաննավանքում մինչև ուշ գիշեր բլատնոյ ու ռաբիզ է հնչում, Ստեփան Ասատրյանը փող է աշխատում. Լիա Սարգսյան Բաց և արդար դատավարության պահանջով բողոքի ակցիա՝ ԲԴԽ-ի դիմաց Թրամփը Նյու Մեքսիկո նահանգը «վերանվանել է» Նյու Ամերիկա Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Քաղաքականության վախճանը Անդրանիկ Թևանյանը հստակ կանխատեսում էր հնարավոր բացասական զարգացումները ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԲԴԽ-Ի ԴԻՄԱՑ Կարելի է նաև ինքնակազմակերպվել Շուրջ 200 տարի տևող մարտական հերթապահություն․ թուրքական ներխուժման դարավոր վտանգը «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Սթիվ Ուիտկոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին Կիևում եռօրյա հրադադարի համար

Փողոցը, Սահմանադրական դատարանն ու ԱԺ-ն լոկ գործիքներ են. Ընդդիմությունը պետք է ունենա հստակ ծրագիր ու «դեդլայն»

«Փողոցային պայքարը, ՍԴ դիմելը, Ազգային ժողով գնալ կամ չգնալը քաղաքական պայքարի գործիքներ են։ Բայց քաղաքական պայքարը պետք է ունենա հստակ ծրագիր, նպատակ և դեդլայն (վերջնաժամկետ-խմբ.)։ Եթե այդ քաղաքական պրոեկտի շրջանակներում դու ունես գործիքներ, որոնք կարող են քեզ հաջողություն բերել, օգտագործի՛ր բոլորը՝ փողոցային պայքարից մինչև Սահմանադրական դատարան դիմելը»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարան կուսակցությունների դիմելուց և իրավական գործընթացի մեկնարկից հետո ստեղծված իրավիճակին և ընդդիմության հնարավոր հետագա քայլերին։

Նրա դիտարկմամբ՝ ընդդիմության գործողությունների տրամաբանությունն ուղղված է գործող իշխանությունների ոչ լեգիտիմ լինելը հիմնավորելուն, սակայն ցանկացած մակարդակի պայքար ենթադրում է համակարգված մոտեցում։

Վերլուծաբանն ընդգծեց՝ գործողությունների շղթան պետք է տեսանելի և հասկանալի լինի հանրության համար, որպեսզի պարզ լինի, թե որ քայլը ինչ ժամանակահատվածում ինչ արդյունքի է հանգեցնելու։ Ըստ նրա՝ առանձին վերցրած ոչ մի գործիք հաջողություն չի ապահովի, եթե այն ինտեգրված չէ ընդհանուր պլանի մեջ։

«Տեսե՛ք նույն 2018 թվականի իրադարձությունները։ Այնտեղ փողոցային պայքարը գործընթացի ընդամենը մեկ և տեսանելի մասն էր։ Փողոցայինը ոչ մի հաջողություն չէր ունենա, եթե չլինեին կուլիսային գործընթացներն ու պայմանավորվածությունները, և եթե Ազգային ժողովում կոնֆիգուրացիան այլ լիներ։ Սա է իրականությունը, դու պետք է այս ամեն ինչը հաշվի առնես, այլ ոչ թե առանձին-առանձին երևույթներին նայես»,-մանրամասնեց նա։

Անդրադառնալով ՍԴ անկախության վերաբերյալ հարցին ու  բարձր դատարանից ակնկալիքներին՝ Մաթևոսյանը հիշեցրեց պատմական նախադեպերը՝ զուգահեռներ անցկացնելով ներկայի և անցյալի միջև.

«Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ նույն 2003 թվականին ևս եղել է ՍԴ դիմում, և այն ժամանակ դատարանը բավականին կշռադատված որոշում կայացրեց տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում։ Սա ի շարունակություն այն խոսակցությունների, թե իբր 2000-ականներին մեզ մոտ բռնապետություն էր, իսկ հիմա՝ ժողովրդավարություն»։

Թե ինչ որոշում կկայացնի հիմա  Սահմանադրական դատարանը, վերլուծաբանը դժվարացավ կանխատեսել, սակայն մատնանշեց համակարգային խնդիրները՝ շեշտելով, որ ՍԴ-ն վերածվել է քաղաքական գործոնի. «Մի բան պետք է արձանագրենք. եթե նույնիսկ Սահմանադրական դատարանն է կասկածի տակ առնում իր դատավորների անաչառությունը (խոսքը Զեյնալյանի և Վլադիմիր Վարդանյանի մասին է), դա խոսում է այն մասին, որ Սահմանադրական դատարանը դարձավ քաղաքական գործոն։ Թե ինչ կարելի է սրանից ակնկալել՝ չգիտեմ։ Այս հարցի հասցեատերը իրականում ոչ թե ես եմ, այլ այն քաղաքական ուժերը, որոնք դիմել են դատարան»։
Աղբյուրը` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>