Նիկոլական կոնցլագերային ռեժիմը ապագա չունի
Դերենիկ Մալխասյանը նկատում է. «Ինչքան խորանում են իշխանության վախերը, այդքան ավելի նենգ, սադրիչ ու սարսափելի է դառնում ՔՊ-ական իշխանությունը։
60 հոգով 2 հոգու վրա հարձակվելը չի տեղավորվում որևէ բարոյական նորմի շրջանակում։ Նման վարքագիծը չի հարգվում մարդակային փոխհարաբերությունների որևէ շրջանակում։ Առավել ևս որ դա արվում է իրավապահ համակարգի մեջքի հետևում թաքնված, քանի որ ՔՊ-ականների մոտ կա անպատժելության զգացում։
Բռնության մշակույթը քաղաքականության մեջ խրախուսող, իրավապահ համակարգը քաղաքական ընդդիմախոսներին պատժելու գործիք օգտագործող իշխանությունը դատապարտված է։ Նիկոլական կոնցլագերային ռեժիմը ապագա չունի։ Հունիսի 7-ի ընտրություններով լեգիտիմության վերջին նշյուլները կորցրած ՔՊ-ականների մոտ խուճապային տրամադրություններ են՝ իշխանությունը պահելու համար պետք է կոշտացնեն ավտորիտար համակարգ, որի ռեսուրսը չունեն»։

