Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Այդ ՀԿ-ները գործում են որպես աղանդ. Լարիսա Ալավերդյան Հայրենասեր մարդուն ուղղված կեղծ մեղադրանքի մի պատմություն
22
Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան Հիմա մենք ունենք այնպիսի Հայաստան, որտեղ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար հայտնվում են բանտերում. Դերենիկ Մալխասյան Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
Սպասում ենք Դատարանի որոշմանը Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Պապիկյանի ու Փաշինյանի «պահած» բանակում էլի զինծառայող է մահացել Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին Այս ամենը «Չիպոլինոն» է հիշեցնում. Մայա Բարխուդարյան Մենք շարունակելու ենք խավարն անիծելու փոխարեն, մենք յուրաքանչյուրս մեր մոմը վառենք. Մանուկ Սուքիասյան Բանտարկելով նրանց, հնարավոր չէ բանտարկել մեր նպատակները, մեր ինքնությունը. Մենուա Սողոմոնյանը քաղբանտարկյալների մասին Ընդդիմության ձայնն ավելի ազդեցիկ է, դրա համար էլ այն փակում են. Զարուհի Փոստանջյան «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Ձկնաբուծության ոլորտը մոտ 70 միլիարդ հարկ է վճարել․ Ինչո՞ւ են դա վերացնում․ ձկնաբույծ Դատախազը դատարան է հանձնել քաղբանտարկյալ Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան Անհավանական. ՔՊ-ի կողմն անցած Կամո Արեյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար․ գործը դատարան է հանձնվել Հիմա մենք ունենք այնպիսի Հայաստան, որտեղ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար հայտնվում են բանտերում. Դերենիկ Մալխասյան Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Չի կարելի սուրճի բաժակ նայողի մակարդակի խոսակցություններ անել. Ի. Տոնոյան Թմրանյութի գործով բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը մեղմ ու փաղաքշական վերաբերմունք է ցույց տալիս «Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». Հովասափյան Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան Ակնհայտ քաղաքական խուժանություն է. հայ ժողովրդին սպառնացողը գլուխը պատով է տալիս. Աբովյան Ընդամենը տեղեկացրել են՝ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա. Գագիկ Ծառուկյանին բերեցին ՊԵԿ քննչական վարչություն Այդ ՀԿ-ները գործում են որպես աղանդ. Լարիսա Ալավերդյան Միջնորդ երկրները 10-օրյա հրադադարի առաջարկ են ներկայացրել ԱՄՆ-ին և Իրանին․ Axios Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

Իրանը Փաշինյանի իշխանությանը մեղադրում է դավաճանության մե՞ջ

Իրանի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին  հայտարարել է. «Չնայած այն հանգամանքին, որ մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի Հանրապետության հետ, մենք հայերին  զգուշացրել ենք, որ ամերիկյան ընկերությունները չպետք է մոտենան մեր սահմաններին», - հավելելով, որ հայտնի չէ՝ այդ ընկերությունները ռազմակա՞ն են, թե՞ քաղաքացիական, և, հետևաբար, Թեհրանը «հատկապես զգայուն է» լինելու այդ խնդրի շուրջ։

Փաշինյանի վարած քաղաքականությունը Իրանի իշխանությանը մոտ կանգնած վերլուծաբաններն ու դիտորդները գնահատում են որպես՝ «անշնորակալ և դավաճանական՝ Իրանի նկատմամբ»։

Նրանք հիշեցնում են, որ Իրանը չարձագանքեց եվրոպացի դիտորդների Հայաստանում տեղակայման վերաբերյալ, թեև գիտեր, որ դրանք ոչ թե սովորական դիտորդներ էին, այլ հետախույզներ, ովքեր, այդ թվում նաև Իրանի մասով էին գործում։

Այդ ժամանակ, նշում են իրանցի վերլուծաբանները, Փաշինյանի իշխանությունը դա բացատրում էր Ադրբեջանից եկող վտանգներով։ Թեև, բոլորը գիտեին, որ Ադրբեջանից վտանգների հիմնական վահանի դերը Իրանն իր վրա էր վերցրել։

Դա գիտեին, թե՛ Հայաստանում, և թե՛ Ադրբեջանում։

Սակայն Փաշինյանի իշխանությունը աչք էր փակում այդ հանգամանքի վրա և խաբում էր սեփական բնակչությանը, թե՝ իբր ադրբեջանցիներին զսպում են․․․եվրոպացի դիտորդները, իրենց հեռադիտակներով;

Սակայն, նշում են իրանցի վերլուծաբանները,  հայկական անշնորհակալության դրսևորումը իրեն ուշացնել չտվեց.  պարզվեց, որ Երևանը գաղտնիության պայմաններում, նորանոր վտանգներ է փորձում ստեղծել իր անմիջական հարևան Իրանի և Ռուսաստանի համար։

Եվ ահա այսօր, նշում են վերլուծաբանները, Մուսավին ստիպված է խոստովանել, որ Թեհրանի մեջքի ետևում Երևանը տարածաշրջան է բերել ամերիկյան կառույցներ։ Այլ կերպ ասած՝ Հայաստանը, որի համար Իրանը տարիներ շարունակ զոհաբերել է Բաքվի հետ հարաբերությունները, կրկին կատարել է իր որոշումը՝ դավաճանելով իր նախկին հովանավորին։

«Այս ամենը հստակ ցույց է տալիս, որ Հայաստանը արագորեն վերածվում է ոչ միայն Արևմուտքի և Ռուսաստանի միջև բախման ասպարեզի (ինչպես հստակ ցույց տվեցին վերջին խորհրդարանական ընտրությունները), այլև Արևմուտքի և Իրանի միջև ուղղակի աշխարհաքաղաքական բախման գոտու։ Երևանը, իր ինքնիշխանությունը հեզորեն զիջելով արտաքին ուժերին, վտանգում է իր բոլոր հարևանների անվտանգությունը», - նշում են իրանցի վերլուծաբանները։

Իրանցի վերլուծաբանների այս արձագանքներին, լայնորեն սկսում են ձայնակցել նաև ադրբեջանցի վերլուծաբանները։

«Հայերը իրենց ողջ պատմության ընթացքում զբաղված են եղել իրենց դաշնակիցներին դավաճանելով։ Սկզբից նրանք 1–ին համաշխարհային պատերազմի ընթացքում դավաճանեցին Օսմանյան կայսրությանը, հետո դավաճանեցին Ռուսաստանին և վերջապես հերթը հասավ Իրանին։ Այս հարցի միակ լուծումը այս ժողովուրդին պատժելն է»,– փաստացի իրանցիներին ու ռուսներին, առաջարկում են ադրբեջանցի վերլուծաբանները։

Պետք է նշել, որ արտերկրում ոչ ոք չի դիտարկում, որ Հայաստանի բնակչության մեծ մասը չի ընդունում Փաշինյանի իշանության լեգիտիմությունը։

Բանն այն է, որ արտերկում ժողովուրդի տեսակետը համարում են տվյալ երկրի ղեկավարի  վարվող քաղաքականության ուղենիշը և հենց դրանից են առաջ է գալիս իրենց գնահատականները։

Եթե այս իրավիճակը պահպանվի, իսկ անցած ընտրությունները փաստացի չփոխեցին իրավիճակը, ուրեմն այս ամենի համար վճարելու են հայ ժողովուրդն ու Հայաստան պետությունը։

Սա է իրականությունը։

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>