Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է

Հայաստանում անցած խորհրդարանական ընտրություններն այսօր լայնորեն քննարկվում են ոչ միայն մեր երկրում, այլև՝ ողջ աշխարհում։

Քանի որ առաջին անգամ, հայաստանյան ընտրություններում, բացի ներքին օրակարգից, կար նաև աշխարհաքաղաքական գործոնը։

Եթե Ռուսաստանն ակնհայտորեն աջակցում էր հայաստանյան ընդդիմությանը, ապա Թուրքիան և Արևմուտքը աջակցում էին Փաշինյանին։

Սակայն այս ամենի ֆոնին, երկու կողմն էլ արձանագրել են, որ ընտրությունները անցկացվեցին խիստ բևեռացված պայմաններում, իսկ բուն ընտրության վերջին օրերին, իշխանությունը կիրառեց ընդիմության դեմ իր ռեպրեսիվ ապարատի ողջ գործիքակազմը։

Այս շարքում բացառություն չկազմեց նաև բրիտանական Guardian–ի խոստովանությունն, այդ մասին։

Ըստ պարբերականի՝ «․․․դիտորդները  մատնանշում են Փաշինյանի  քաղաքականության ավելի ու ավելի անհատականացված ոճը և այն, ինչը քննադատները անվանում են աճող ավտորիտար միտումներ Հայաստանում։

Ընտրությունների նախաշեմին Հայաստանի իշխանությունները ձերբակալեցին ընդդիմադիր գործիչներին, այդ թվում՝ Կարապետյանի կուսակցության անդամներին՝ մեղադրանքներով, որոնք ներառում էին ընտրակաշառք և ֆինանսական հանցագործություններ, մինչև կառավարությունը տապալելու կոչեր։ Կարապետյանն ինքը ձերբակալվեց հունիսին և մեղադրվեց հեղաշրջման կոչ անելու մեջ, ինչը նրան ստիպեց քարոզարշավ անցկացնել տնային կալանքի տակ։

Ըստ պարբերականի, «․․․Փաշինյանը երբեմն անկանխատեսելի վարքագիծ է դրսևորել՝ ներգրավվելով Լեռնային Ղարաբաղից փախստականների հետ բուռն հանրային վեճերի մեջ, որոնց մեղադրել է տարածաշրջանից «փախչելու» մեջ, այլ ոչ թե մնալու և կռվելու։

Միևնույն ժամանակ, ԵՄ-ն մեծ մասամբ անտեսել է Փաշինյանի քննադատությունը՝ չթաքցնելով իր աջակցությունը Հայաստանի՝ Մոսկվայից հեռանալուն։ Այս շաբաթ Բրյուսելը հայտարարեց 50 միլիոն եվրոյի նախնական աջակցության փաթեթի մասին, որը նպատակ ունի օգնել Հայաստանին՝ դիմակայել Ռուսաստանի տնտեսական ճնշմանը․․․»։

Բրիտանական պարբերականը փաստացի խոստովանում է, որ Փաշինյանի կողմից անցկացված ընտրությունները, մեղմ ասած, հեռու են ազատ և արդար լինելուց, սակայն, ըստ նրա, Արևմուտքը աչք է փակում այս ամենի վրա, քանի որ ունի կոնֆլիկտ Ռուսաստանի հետ, իսկ Փաշինյանն այս տրամաբանության մեջ համաձայնվել է դառնալ, ոչ թե Մոսկվայի, այլ Արևմուտքի գործընկերը։

Հիշեցնենք, որ դեռ անցած դարի 30–ուկան թվականներին, երբ ԱՄՆ նախագահն աջակցեց այն ժամանակվա Նիկարագուայի բռնապետ Սոմոսային, հիմնավորեց հետևյալ տրամաբանությամբ. «Սոմոսան իհարկե շան որդի է, սակայն նա մե՛ր շան որդին է և հենց այդ պատճառով մենք պիտի աջակցենք իրեն՝ պահելու իշխանությունը»։

Այսօր, նույն տրամաբանությամբ, Արևմուտքը աջակցում է Փաշինյանին, շատ լավ իմանալով, որ նա բռնապետ է։

Սա է իրականում ներկայիս Արևմուտքի ռազմավարական դոկտրինը, իսկ մնացած ճամարտակությունները ժողովրդավարության մասին, «ազնիվ քյարփինջների» համար են ներկայացվում։

Սա է իրականությունը։

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>