Երևանում 10 բալանոց խցանում է. խցանված են նաև երկրորդական փողոցները
Երևանի կենտրոնում այս պահին 10 բալանոց խցանում է։ Խցանված են ինչպես հիմնական ճանապարհները, այնպես էլ երկրորդական փողոցները։
Մարդիկ տաքսի են պատվիրում և տեղեկանում, որ պատվերը կմոտենա 25-30 րոպեից։
Նշենք, որ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ այսօր՝ մայիսի 26–ին մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ։
Մասնավորապես՝
ժամը 7։00-ից 15։00՝ սահմանափակվելու է երթևեկությունը Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց հատվածում, ինչպես նաև փակ է լինելու Տիգրան Մեծի պողոտա - Մհեր Մկրտչյանի փողոց - Խորենացու փողոց - Իտալիայի փողոց - նախկին «Մայրաքաղաքային» գնդի տարածք հատվածը,
ժամը 10։00-ից 15։00-ն` փակ է լինելու Քրիստափորի փողոց- Տիգրան Մեծի պողողոտա խաչմերուկը, Աթենքի փողոցից՝ Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց - Գրիգոր Լուսավորչի փողոց - Արգիշտիի փողոց- Աթենքի փողոց հատվածը:
Աղբյուր՝ News.am

