Սիսիանում և Գորիսում բնակիչների հետ ունեցանք շատ ջերմ և անմիջական հանդիպումներ․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին» ծրագրում Գյումրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Կորցնում է իշխանությունը, ողջ մաղձը ժողովրդի վրա է թափում․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
19
Հունիսի 7. թռիչքային զարգացում կամ թռիչքային կործանում. Երվանդ Բոզոյան Դավթաշե՜ն, միացի՜ր, որ փոխենք։ N 7 Ընտրությունը հայկական և ադրբեջանական օրակարգերի միջև է. Անդրանիկ Թևանյանի ասուլիսը (տեսանյութ) Փաշինյանը փորձում է կրկնել Հիտլերի փորձը՝ «մասկի շոու» ձևով, ինչպես նացիստները հրկիզեցին Ռեյխստագը, սակայն պատմությունը նմանակողներին չի հավատում Փաշինյանին պետք չէ ներել, ինքը լավ գիտի՝ ինչ է արել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հունիսի 7-ը հռչակենք Նիկոլ Փաշինյանին քաղաքական ապտակ հասցնելու օր․ Աջափնյակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Գորիսում է (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի արձագանքը Փաշինյանի սպառնալիքներին. 15-0՝ հօգուտ Ծառուկյանի (տեսանյութ) ԵՄ վերնախավը, ռուսական «վտանգից» պաշտպավելով, ԱՄՆ-ի փոխարեն Թուրքիային է օգնության կանչում. Մակրոնի փարիսեցիությունը բացահայտվում է Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հունիսի 7. թռիչքային զարգացում կամ թռիչքային կործանում. Երվանդ Բոզոյան Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ Արձանագրվել է պաշտոնական դիրքի և վարչական ռեսուրսի չարաշահման 16 դեպք.«Արդար քվե»-ի տվյալները Ալիևը ծաղրել է Մակրոնին Փաշինյանը ընդդիմադիր չորս քաղաքական գործիչների սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդարով. ՔԻՀԿ Ներքին խաղաղություն չունեցող մարդը չի կարող խաղաղ խոսել. Հայր Ռուբեն 4 կուսակցության 18 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել Դավթաշե՜ն, միացի՜ր, որ փոխենք։ N 7 Սիսիանում և Գորիսում բնակիչների հետ ունեցանք շատ ջերմ և անմիջական հանդիպումներ․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ապագա գյուղ․ հունիսի 7-ին ընտրի՜ր ✅7-ին (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին» ծրագրում Գյումրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ընտրությունը հայկական և ադրբեջանական օրակարգերի միջև է. Անդրանիկ Թևանյանի ասուլիսը (տեսանյութ) Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանության մայորի պատիժը Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 19-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 20-ի ցերեկը նույնքան կբարձրանա Փաշինյանը փորձում է կրկնել Հիտլերի փորձը՝ «մասկի շոու» ձևով, ինչպես նացիստները հրկիզեցին Ռեյխստագը, սակայն պատմությունը նմանակողներին չի հավատում «Կա ընդամենը երեք մարդ, ում վրդովեցնում է հայերի ողջ լինելը»․ Արման Աբովյան Ոստիկանական խմբեր՝ Երևանից մինչև Լոռի «Բերանս մի՛ փակի». ինչպես զոհվածի հարազատին հեռացրին հավաքի վայրից 1 շիշ օղի, 4 տուփ պանիր, 3 հատ երշիկ․ ի՞նչ է նվիրել Մոսկվան Փաշինյանին Գրում են՝ էս գիժը դեղերը չի խմել (տեսանյութ) Նիկոլին պետք է քաղաքական թարս ապտակ տալ (տեսանյութ) Հայաստանը երբեք նման ափռ-ցփռ դուրս տվող ղեկավար չի ունեցել (տեսանյութ) Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լարվածությունը չի մարում․ դասախոսները՝ թիրախում Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆ Զինված ուժերում սկսել են ցուցակագրել ծառայողներին Իշխանության համար օրենք չկա. «Փաստ» Պարտության հոտը. «Փաստ» Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար. «Փաստ» Կորցնում է իշխանությունը, ողջ մաղձը ժողովրդի վրա է թափում․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ

Մայիսի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։
Ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարմանը, երկրի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին, հակաեկեղեցական արշավին, ապօրինաբար ազատազրկված եկեղեցականների և մյուս հայորդիների նկատմամբ ընթացող իրավական գործընթացներին, կիրակնօրյա դպրոցների դասագրքերի պատրաստման ուղենիշներին, ՀՀ Զինված ուժերում և քրեակատարողական հիմնարկներում իշխանության նախաձեռնությամբ հոգևոր ծառայության դադարեցմանն առնչվող հարցեր։
Օրակարգային հարցերի շրջանակում ԳՀԽ-ն անդրադարձավ նաև ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության մայիսի 13-ին հրապարակած միջանկյալ հայտարարությանը, ՀՀ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երկրում ստեղծված մտահոգիչ իրավիճակին և նախընտրական շրջանում արձանագրված դատապարտելի երևույթներին, որոնց առնչությամբ հանդես եկավ հայտարարությամբ․
«Գերագույն հոգևոր խորհուրդը խորապես մտահոգված է ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քարոզարշավի ընթացքում քարոզչական անընդունելի միջոցների, այդ թվում՝ բռնաճնշումների, ոչ իրավաչափ ուժի կիրառման առնչությամբ։ Տեղ գտնող թշնամանքի ու ատելության խոսույթը, անվայելուչ և անպարկեշտ բառապաշարը միմիայն պառակտում և առավել բևեռացնում են մեր հասարակությանը՝ ժողովրդի մեջ առաջ բերելով ընդվզում, հիասթափություն և նոր լարվածություն, նաև լրջագույն սպառնալիքներ ստեղծելով հայոց պետականության համար։
Անթույլատրելի և դատապարտելի ենք նկատում հանուն քաղաքական սեփական նկրտումների՝ Եկեղեցու և եկեղեցականության թիրախավորման քայլերը, ինչպես և Հայոց Եկեղեցին քաղաքական գործընթացների մեջ արհեստականորեն ներքաշելու փորձերը։
Այս լույսի ներքո խիստ տարակուսելի է ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության՝ մայիսի 13-ի միջանկյալ հայտարարության մեջ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «քաղաքականության մեջ աննախադեպ ներգրավվածության» վերաբերյալ արձանագրված գնահատականը, որը նկատում ենք ապատեղեկատվությամբ ուղղորդյալ և ամբողջովին հակասող ԵԽԽՎ 2026 թ․ հունվարի 25-ի թիվ 2633 (2026) բանաձևին։
Փոխարենը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ԵԽԽՎ-ից ակնկալում է հստակ գնահատականներ Հայաստանում Հայոց Եկեղեցու դեմ իշխանությունների սանձազերծած արշավի, հակառակ երկրի օրենսդրական կարգավորումների և միջազգային իրավունքի՝ պետական լծակների բացահայտ գործադրմամբ շարունակաբար դրվող արգելքների և սահմանափակումների առնչությամբ, որոնք ուղղակի խոչընդոտներ են հարուցում Եկեղեցու հոգեխնամ առաքելության մեջ։ Հասցեական արձագանքի են կարոտ անօրինական այնպիսի գործողությունները, ինչպիսիք են՝ հարկադրանքի միջոցներով և սպառնալիքներով եկեղեցականների վրա ներազդելու, մի շարք հոգևորականների նկատմամբ ապօրինի քրեական վարույթներ նախաձեռնելու, եկեղեցական կանոնակարգից շեղված հոգևորականներին խրախուսելու, առանձին քահանաների հետ ապօրինի աշխատանքային պայմանագրեր կնքելու, իսկ կարգալույծներին պետական հովանավորմամբ հոգևոր ծառայության նշանակելու դատապարտելի դեպքերը, որոնք ուղղակիորեն ոտնահարում են ինչպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, այնպես և մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները։
Միջազգային պատկան կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների արդարամիտ արձագանքի են սպասում նաև աշխարհասփյուռ Հայոց Եկեղեցու ինքնակառավարմանը միջամտելու իշխող քաղաքական ուժի հակաիրավական գործողությունները և հատկապես՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Եկեղեցու ազգընտիր Հայրապետի գահընկեցության ճանապարհով Եկեղեցու «բարենորոգման» մասին արձանագրված հավակնությունները․ մի քայլ, որ ևս հակականոնական է և հակաօրինական։
Գերագույն հոգևոր խորհուրդը հարկ է նկատում վերստին արձանագրել, որ Եկեղեցուց և եկեղեցական իրավասու մարմիններից դուրս որևէ կառույց՝ անգամ պետական ու քաղաքական իշխանությամբ օժտված, չի կարող իրականացնել եկեղեցական կյանքի «բարենորոգում»։
Ընտրությունների արդյունքում ժողովրդի շնորհած վստահության քվեն բացառապես կարող է օգտագործվել պետական ինքնիշխանությունն ամրապնդելու, երկրի սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու, ազգային ինքնությունը զորացնելու և հանրային համերաշխությունը վերականգնելու համար։
Հայոց պետությունն իր ազգակերտ առաքելությամբ բոլոր ժամանակներում եղել է ամուր պատվարը մեր ինքնության, խարիսխը մեր հարատևության։ Հայոց անկախ պետականությունը պետք է խոհեմությամբ, նվիրումով ու նախանձախնդրությամբ փայփայել և արկածախնդրություններով երբևէ վտանգի չենթարկել։
Թող Երկնավոր Տերը մշտամնա Իր օրհնության ներքո խաղաղության ու անվտանգության մեջ պահի երկիրը Հայոց և Իր լույս պատվիրաններով համայն հայ ժողովրդին առաջնորդի միմիայն Աստվածահաճո, հայրենաշեն և ազգօգուտ շավիղներով»։
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>