Փաշինյանի ոստիկանությունը Պապիկյանի հրամանով Տաշիրի գյուղերում ճնշումներ է գործադրում Սամվել Կարապետյանի կողմնակիցների վրա, կան բազմաթիվ ձերբակալվածներ
Փաշինյանական արդեն իսկ մերժված, ձախողված, Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմող, Արարատը ուրացող, Արցախը թուրքին տված, հազարավոր հայ զինվորների մահվան մատնած իշխանությունը քաղաքական հոգեվարքի մեջ է՝ դատելով տարածված տեղեկատվությունից:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Լոռու մարզում 10 մարդ է ձերբակալվել քարոզչությանը խոչընդոտելու կասկածանքով։
Ըստ «Ազատության»՝ միջադեպը տեղի է ունեցել Տաշիր խոշորացված համայնքի երկու բնակավայրերում՝ Մեծավան և Նորաշեն գյուղերում, որտեղ քարոզարշավ էր իրականացնում ծնունդով լոռեցի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են ՔՊ-ական ավտոերթին մի խումբ մարդիկ դիմավորում «Սամվե՛լ, վարչապե՛տ» վանկարկումներով ու երգով: «Ուժեղ Հայաստան»-ի ղեկավար Սամվել Կարապետյանը Տաշիրից է:
Նշենք, որ Պապիկյանի հրապարակած տեսանյութում երեւում է, որ Պապիկյանը հրահանգում է ոստիկաններին «կարգի հրավիրել խուլիգաններին»:
Այսինքն, ստացվում է, որ Պապիկյանի ու այլ նիկոլականների կարծիքով, ով իրենց մերժում է, խուլիգա՞ն է:
Ի դեպ, եթե կար մեկը, ում բառամթերքն առնվազն անընդունելի էր, դա հենց Պապիկյանն էր:

