Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
21
Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Պատերազմ Արցախում
Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են

Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայկ Սարգսյանի ներկայացրած՝ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու փաթեթը։ Նախագիծը, ըստ էության, կարող է կանաչ լույս վառել խաղային ոլորտի սև շուկայի ավելի լայն տարածման համար։ Այսօր արդեն ակնհայտ է, որ չլիցենզավորված օպերատորները Հայաստանում օր օրի մեծացնում են իրենց ներկայությունն ու մասնաբաժինը։ Սա նշանակում է, որ ավելանում է այն քաղաքացիների թիվը, որոնք խաղադրույքներ են կատարում չվերահսկվող հարթակներում։ Այդ կայքերը դուրս են պետական վերահսկողությունից, հետևաբար չունեն պատասխանատվության, թափանցիկության և խաղացողների պաշտպանության այն մեխանիզմները, որոնք պարտադիր են լիցենզավորված օպերատորների համար։ Այլ կերպ ասած՝ չլիցենզավորված հարթակները կարող են գործել գրեթե առանց որևէ սահմանափակման՝ ընդհուպ մինչև շահած գումարները չվճարելը։ Իսկ քաղաքացին, նման իրավիճակում հայտնվելով, գործնականում զրկված է իրավական պաշտպանության արդյունավետ մեխանիզմներից, քանի որ պետական մարմինները հաճախ պարզապես հնարավորություն չունեն հետամուտ լինելու այդ օպերատորներին։

Օրենսդրական փոփոխությունների մի շարք դրույթներ, ըստ էության, լրացուցիչ խթան կարող են դառնալ քաղաքացիներին լիցենզավորված դաշտից դեպի սև շուկա մղելու համար։ Նախագծով առաջարկվում է արգելել խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին այն քաղաքացիների մասնակցությունը, որոնք օգտվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորման որևէ ծրագրից։ Այս ձևակերպումը, թեև գեղեցիկ է հնչում, բայց իրականում սահմանափակվող անձանց շրջանակը կարող է չափազանց լայն լինել։ Խոսքը կարող է վերաբերել ոչ միայն սոցիալական աջակցության ծրագրերից օգտվողներին, այլև գյուղատնտեսական, բիզնես կամ այլ խթանիչ ծրագրերի շահառուներին։ Մինչդեռ այդ ծրագրերից շատերը սոցիալական անապահովության հետ կապ չունեն և ունեն տնտեսական զարգացման կամ խրախուսման նպատակ։ Այսինքն՝ սոցիալապես անապահով խավը չէ միայն։ Բացի այդ, նպաստը, կենսաթոշակը, սոցիալական աջակցությունը և, օրինակ, եկամտային հարկի վերադարձի ծրագիրը նույն նպատակին չեն ծառայում։ Առաջինները միտված են քաղաքացիների սոցիալական և կենսական կարիքների ապահովմանը, իսկ եկամտային հարկի վերադարձի ծրագիրն ունի հստակ տնտեսական բաղադրիչ՝ խթանելով շինարարության զարգացումն ու բնակֆոնդի թարմացումը Հայաստանում։ Նախագծի մեկ այլ դրույթով առաջարկվում է արգելել խաղերին մասնակցությունը կենսաթոշակային տարիքը լրացած այն քաղաքացիներին, որոնց եկամտի միակ աղբյուրը նշանակված կենսաթոշակն է։ Սակայն միայն կենսաթոշակ ստանալու փաստը որևէ կերպ չի նշանակում, որ անձը սոցիալապես անապահով է։ Բացի այդ, նախագծում հստակ չէ, թե ինչ մեխանիզմով և որ մարմնի կողմից պետք է պարզվի՝ տվյալ անձն ունի՞ այլ եկամուտ, թե՞ ոչ։

Պետք է հաշվի առնել նաև, որ բազմաթիվ կենսաթոշակառուներ ունեն խնայողություններ, որոնք կարող են տնօրինել իրենց հայեցողությամբ, այդ թվում՝ խաղադրույք կատարելով։ Սա անվերահսկելի տիրույթ է։ Այս սահմանափակումը կարող է հակառակ արդյունք տալ․ լիցենզավորված կազմակերպություններում խաղադրույք կատարելու հնարավորություն չունենալով՝ այդ անձինք կարող են տեղափոխվել չլիցենզավորված, այսինքն՝ սև շուկայի հարթակներ։ Առավել խնդրահարույց է նախագծի այն դրույթը, որով քաղաքացիների՝ խաղերին մասնակցության թույլատրելի չափ է սահմանվում յուրաքանչյուր տարվա համար հայտարարագրված տարեկան եկամտի 20 տոկոսը։ Այս մոտեցման վերաբերյալ առարկություններ ունի նաև կառավարությունը։ Կառավարության դիրքորոշմամբ՝ պետք է ձեռնպահ մնալ խաղերին մասնակցության թույլատրելի չափը տարեկան հայտարարագրված եկամտի նկատմամբ տոկոսային հարաբերակցությամբ սահմանելուց, քանի որ դրա գործնական կիրառումը ներկայումս ևս խնդրահարույց է և վաղաժամ։ Տարեկան եկամտի վրա հիմնված սահմանափակումը կարող է չարտացոլել անձի իրական ֆինանսական կարողությունները։ Հնարավոր են դեպքեր, երբ անձը տվյալ տարում հայտարարագրված եկամուտ չունի, սակայն ունի զգալի խնայողություններ։ Ռիսկն ակնհայտ է․ հայտարարագրման գործող մեխանիզմի պայմաններում հարյուր հազարավոր քաղաքացիների հայտարարագրված եկամուտները կարող են զրոյական լինել՝ օրինակ՝ գյուղատնտեսությամբ զբաղվողների, զբաղվածություն չունեցողների կամ անկանոն եկամուտ ունեցող անձանց դեպքում։ Արդյունքում նրանց մասնակցությունը խաղերին կարող է սահմանափակվել՝ անկախ փաստացի ֆինանսական վիճակից։ Այս իրավիճակն էլ, իր հերթին, կարող է խթանել նույն քաղաքացիների տեղափոխումը լիցենզավորված դաշտից դեպի չվերահսկվող, չլիցենզավորված օպերատորներ։ Հատկանշական է, որ հենց այս՝ հատկապես տարեկան հայտարարագրված եկամտի 20 տոկոսի սահմանափակման ռիսկերի մասին խոսել և դեմ է արտահայտվել նաև ՊԵԿ-ը։ Ստացվում է, որ ընդունվել է նախագիծ, որը կարող է նպաստել սև շուկայի ընդլայնմանն ու չլիցենզավորված օպերատորների դիրքերի ամրապնդմանը։ Պատասխանատու խաղը շահումով խաղերի ոլորտի կարևոր բաղադրիչ է և լայնորեն կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում։ Սակայն դրա անվան տակ Հայաստանում ներկայումս առաջ է մղվում մի օրենսդրական նախագիծ, որը կարող է բերել ոչ թե ոլորտի վերահսկելիության բարձրացման, այլ, հակառակը՝ չվերահսկվող խաղային շուկայի ընդլայնման։ Մինչդեռ ակնհայտ է՝ հնարավոր չէ խոսել խաղամոլության դեմ պայքարի կամ պատասխանատու խաղի մասին և միաժամանակ անտեսել սև շուկայի խնդիրը։ Հիշեցնենք, որ խաղադրույքների ծավալները վերջին 8 տարիների ընթացքում խայտառակ մեծացել են՝ 4.3 մլրդ-ից դառնալով մոտ 8 տրիլիոն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>