Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․
«Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս` «Ադրբեջանի նպատակն է հայկական պատմական բոլոր տարածքներում ոչնչացնել հայկական քաղաքակրթական հետքը»: Սա Ադրբեջանի ուղերձն ու նպատակն է, որը երբեք չի փոխվելու ու սրա համար ի թիվս այլ պատճառներ նրանք ունեն գլխավոր պատճառը` ադրբեջանական հասարակության ազգակերտման հիմնասյունը հակահայկականությունն է (armenofobia):
Հիմա կարևորը սրան հայկական արձագանքն է` ո’չ էմոցիոնալ, ո’չ ռեակտիվ, ո’չ նախապաշարմունքային, ո‘չ հրապարակախոսական, այլ ռազմավարական երկարաժամկետ ու նպատակային։ Սրա մասին պետք չէ խոսել, սրա մասին պետք չէ այս ու այն կողմ թեզեր պատմել, այլ աշխատել գիտակցելով, որ այս փուլում հայի միակ դաշնակիցը Հայն է:
Իսկ այս պահին` նրանք քանդում են, մենք պիտի կառուցենք... սա է եղել մեր հարատևման պատմության առանցքը»:

