Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

Թուրքական կողմը հիշում է Հայոց gեղաuպանnւթյnւնը ժխտելը, հայկական կողմը պետք է հիշի՝ չմոռանալը, բայց կատարվում է հակառակը. Ռուբեն Մելքոնյան

«Հայոց ցեղասպանության իրագործման ընթացքում արդեն թուրքական պետությունը մշակում ու ձևավորվում էր ժխտման քաղաքականություն։ Թալեաթը ոչ միայն զբաղվում էր հայերի զանգվածային կոտորածով, այլև  դնում էր այսօրվա Թուրքիայի ժխտման քաղաքականության հիմքերը»,-«111-ամյա արդիականություն. Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը» թեմայով մասնագիտական խորհրդաժողովում ունեցած ելույթում ասաց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։

Նա նշեց, որ դրան զուգահեռ հայկական բարդ իրավիճակում՝ ցեղասպանության, առաջին հանրապետության գոյության տարիներին, Սովետական Հայաստանի առաջին տարիներին մեր հանրությունը ձգտում էր տարբեր մեթոդներով պահպանել հիշողությունը, արդարության պահանջը, երբ որ արդարության պահանջը հանդիպում էր համաշխարհային հանրության լուռ անտարբերությանը, ապա գործի էր դրվում հուսահատ տարբերակներ՝ վրեժխնդրություն, այն, ինչ հավաքական առումով կոչվում է  «նեմեսիս օպերացիա»։

«Թուրքական կողմը հիշում է ժխտելը, հայկական կողմը պետք է հիշի չմոռանալը, հիշի՝ հիշելը։

Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ժխտում են նաև իրավական փաստաթղթերով, իսկ Հայոց ցեղասպանության մեղավորներին հերոսացնում են իրավական փաստաթղթերով, կառավարության, Ազգային ժողովի որոշումներով»,- ասաց թուրքագետը։ 

Ռ.Մելքոնյանը նշեց, որ այսօր Թուրքիայում Հայոց ցեղասպանությունն իրագործած ոճրագործները շարունակում են իրավական ու հասարակական ընկալման մեջ ներկայացվել որպես հերոսներ. «Տարբեր բնակավայրերում կան նրանց արձանները։

Իսկ ի՞նչ է կատարվում մեր Հայաստանում, որն, իրոք, մասնագետների կողմից ներկայացված ահազանգ է. կատարվում է հետևյալը՝ մեզ մոտ ի հակակշիռ թուրքական  ինստիտուցիոնալ ժխտողականության, ի հակակշիռ նրան, որ իրենց դպրոցական դասագրքերում, կրթական ծրագրերում շարունակվում է ոճրագործների հերոսացումը, Հայոց ցեղասպաության ժխտումը,  մեզ մոտ հակառակ պրոցեսն է՝ խոսվում է  Նեմեսիսի արձանի անիմաստ տեղադրված լինելու մասին, խոսվում է՝ դեռ պետք է հաշվեն՝ 1,5 միլիոն զոհերն, իրոք, այդքան են, անուն-ազգանունները գտնեն, խոսվում է՝  դեռ պետք է հասկանան, թե ինչ է եղել 1915 թվականին, խոսվում է՝ այս ամենը հակասում է  քաղաքական պրագմատիզմին։ Եթե ուզում ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, ուրեմն, ըստ ներկայացված տարբերակի, պետք է մոռանանք ինքներս մեզ, մոռանանք մեր հիշողությունը, մեր անցյալը»։

Նա ընդգծեց, որ պրագմատիզմը որևէ կապ չունի պատմական հիշողության հետ։

«Եթե որևէ իշխանությունը սկսում է արծարծել հիշողությունից հրաժարվելու հարցը, ուրեմն այդ իշխանությունը խեղճ է, խեղճությունից է բխում հիշողության մոռացման հարցը։ Մեզ մոտ տեղի է ունենում, փաստացի, հայ-թուրքական հիշողությունների պայքար, մենք այդ պայքարում կամովին զիջում ենք, նահանջում ենք։ Սա սովորական զիջում չէ, սա ինքնության, մտածելակերպի շարունակականության զիջում է, որն ուղղակի անթույլատրելի է։

Ուժեղ հարձակում է տեղի ունենում մեր հիշողության կոդեքսի վրա։ Եթե թուրքական կողմից 100 տարի այս հարձակումը տեղի է  ունեցել, կարելի է  համարել օրինաչափ, բայց երբ որ մեր երկրի ներսում են այս թեմաներն ակտիվանում, ոչ միայն անհասկանալի է, նաև անթույլատրելի»,- ասաց Ռ.Մելքոնյանը։ 
Աղբյուրը` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>