Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան
10
Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Հունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Արարատի մարզ (տեսանյութ) Այսօր մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Պատերազմ Արցախում
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին Ընդդիմությունը Երևանում հաղթում է ու շատ ուժեղ է հաղթում. Արթուր Պարոնյան Հռոմի պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին Երևանում պատշգամբից ջուր են լցրել Ավինյանի ու Թորոսյանի վրա Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը. ջուր չի լինի Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» «Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են Այս իշխանությունները թուրքական տեղապահներ են․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հունիսի 7-ին պետք է մերժել թուրք-ադրբեջանական օրակարգը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Ժողովուրդը հոգնել է հայհոյելուց, ցեխ շպրտելուց, ժողովուրդն ուզում է, որ իր խնդիրները լուծվեն. Գագիկ Ծառուկյան Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջ հայորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան «Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան «Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Երկրաշարժ՝ Հայաստանում Մակրոնը միջազգային ավանտյուրիստ է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դպրոցների տնօրեններին պատժելո՞ւ ես Նիկոլի համար երեխաներին որպես մասսովկա հավաքելու համար»․ Գագիկ Համբարյան «Պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը»․ Գարեգին Բ Պետք է հասնել նրան, որ Փաշինյանին ծափահարելը դառնա հանրայնորեն անընդունելի և պախարակելի. Վահե Հովհաննիսյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ակտիվի հետ (լուսանկար) Պենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ)

«Նիկոլը եվրոպացի առաջնորդներին ակվարիումի մեջ է պահելու Համալիրում, որ իրական հայերի չտեսնեն». Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ ՀՀԿ-ը մշակել է միջոցառումների ծրագիր, որպեսզի օգտագործի եվրոպական հանրույթի Հայաստանում գտնվելու փաստը՝ բարձրաձայնելու համար 2 բլոկ խնդիրներ։

Առաջինը՝ Հայաստանում ժողովրդավարության իսկական վիճակը, այն է՝ ժողովրդավարության բացակայությունը և Արցախ՝ իր բոլոր բխող խնդիրներով։ Այդ խնդրի մեջ մտնում է արցախահայերի վերադարձի իրավունքը։

«Խոսքը միայն արցախահայերի վերադարձի իրավունքի մասին չէ, մենք չպետք է մոռանանք, թե ինչու է արցախահայությունը հայտնվել Հայաստանում, որովհետև ենթարկվել է էթնիկ զտման, ինչը ցեղասպանական գործողություն է։ Այսինքն՝ արցախահայության իրավունքների պաշտպանության առաջին բազային փուլն իր մեջ ներառում է միջազգային գործող մեխանիզմներով ու հնարավորություններով այդ էթնիկ զտման՝ ցեղասպանական գործողության հետ կապված դիվանագիտական ու քաղաքական ջանքերը։ Այո, հետո վերադարձի իրավունք, նյութագույքային իրավունք, շատ կարևոր՝ հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության ու պաշտպանության իրավունք։ Եվ, իհարկե, հայ ռազմագերիների հարցը Բաքվում, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառում»,- նշեց Արմեն Աշոտյանը։

ՀՀԿ փոխանախագահի խոսքով՝ այս միջոցառոմներն իրենց մեջ ներառելու են՝ ինչպես բովանդակային, մասնագիտական հարթակներ, այստեղ դիմել ու առաջարկել են տարբեր հասարակական կազմակերպություններին, որպեսզի իրենք եթե կարիքը կա, ստանձնեն առաջամարտիկի դերը։ Օրինակ, մի քանի լեզվով պատմեն Հայաստանում առկա իրավիճակի մասին՝ փաստաբանների, իրավապաշտպանների, իրավաբանների, ԶԼՄ ներկայացուցիչների շուրթերով։ Այդ ընթացքում իրականացվելու են նաև քաղաքացիական ակցիաներ, որոնք իրենց մեջ կրելու են հենց այդ իմաստը՝ դեմոկրատիայի ճգնաժամ և Արցախ, որպես խնդիր հայ ազգի համար։

«Գիտեք, որ հայաստանյան մի շարք կուսակցություններ անդամակցում են եվրոպական տարբեր ընտանիքների, և մեր առաջարկությունների մեջ կա նամակի նախագիծ, որը մոտ օրերս կքննարկենք այլ գործընկերների հետ: Դրա գաղափարը հետևյալն է՝ անկախ մեր քաղաքական տարաձայնություններից Հայաստանի ներսում, անկախ նրանից, թե մենք ինչ գաղափարական հիմքով որ քաղաքական ընտանիքի անդամ ենք, պետք է միասնական դժգոհության և իրականության ձայն բարձրացնենք։ Առաջարկելու ենք այդ նամակի տակ միացյալ ստորագրահավաք անենք»,- հավելեց Արմեն Աշոտյանը։

Այնուհետև Արմեն Աշոտյանը նշեց, որ մայիսի 5-ին ԵՄ-Հայաստան գագաթնաժողով է նախատեսված, այդ ժամանակ նույնպես կլինեն բողոքի ու դժգոհությունների ակցիաներ։ Առաջարկներով ՀՀԿ-ն սկսել է բանակցել, կոնսուլտացիաներ անցկացնել ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ։ Առնվազն խոսակցությունների մակարդակով, ընդդիմադիր գործընկերները, ում հետ հասցրել են հանդիպել, բոլորը համաձայնել են ընդունել առաջարկը։

«Մեր ընդդիմադիր գործընկերները համաձայնել են, որ սա հնարավորություն է Նիկոլի կազմակերպած նախընտրական խնջույքը վերածել Նիկոլի և նիկոլական Հայաստանի մասին ճշմարտության պահի, և սա հնարավոր է անել։ Հնարավոր է անել, անգամ հաշվի առնելով այս «սուպեր սեքյուրիթի» վիճակը։ Մարզահամերգային համալիրում է միջոցառումը լինելու, փորձելու են Մարզահամերգային համալիրը և շրջակայքը սարքել ակվարիում և չթողնել, որպեսզի մարդիկ շփվեն իրական հայերի հետ, իսկական քաղաքացիների հետ»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Երևանում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>