Նիկոլ Փաշինյանի արհամարհական ժեստը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ ծանոթանալու նորոգման աշխատանքներին։ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցները, մարտական տրամադրված, սպասել են, որ նրա դեմքին ասեն իրենց դժգոհությունները՝ կապված Էդիտա Գզոյանի սկանդալային հրաժարականի եւ նոր տնօրենի նշանակման հետ, սակայն հանդիպումը չի կայացել` Փաշինյանը չի մտել թանգարան։
Թաշչյանն արդեն կրճատել է տարբեր ծրագրերի ֆինանսավորումը, արգելում է մասնակցել միջազգային միջոցառումներին` ասելով, որ դրա ժամանակը չէ։ Բայց Փաշինյանի այցից առաջ տարածքի մաքրությանն ու աղբամանները դատարկելուն անձամբ է հետեւել։ Այցի օրը ինստիտուտի «Ժանսեմ» պատկերասրահում «Ինքնություն, հիշողություն եւ վերապրում. հայ երեխաները՝ ցեղասպանության ընթացքում» ցուցադրության բացումն էր նաեւ, որը նույնպես չի գրավել Փաշինյանի ուշադրությունը:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

