Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ) Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է
16
Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Նոյեմբերյանում. ուղիղ Պատերազմ Արցախում
ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ) «Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է Էջմիածինը չընդունեց Նիկոլ Փաշինյանին Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունների թիրախը քաղաքական հակաքարոզչությունն է. Փաստաբան Օվերչուկ. Մոսկվան ըմբռնումով կմոտենա հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց, ուսանողներին «պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին». «Ասվել է՝ գնում ենք, եղավ» Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների Ինչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը Իշխանությունը վերարտադրվելու համար հակառուսական գիծ է բռնել՝ Ադրբեջանի ու Թուրքիայի փոխարեն թշնամի ներկայացնելով Ռուսաստանին Իվետա Տոնոյանի ասուլիսը (տեսանյութ) Սկանդալ՝ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով Մոտ մի արի, ես զզվում եմ քեզնից... Ես իմ երեխուն, էն 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեի մեջ վառեցիք. Ազատի զորամասում այրված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Իսրայելական հեռուստաընկերությամբ Հայաստանը ներկայացրել են Ադրբեջան. հայերի միությունը դիմել է «Kan 11»-ին

Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը.

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Լիլիթ Մակունցը, ով համարվում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենասյուներից մեկը, առանցքային դեր ունի ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին հարաբերությունների համատեքստում։ Վկայություններից մեկն այն է, որ ՔՊ 8-րդ արտահերթ համաժողովի ընթացքում հենց նրան էր վերապահվել առաջին ելույթի իրավունքը՝ ի տարբերություն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, որը ինստիտուցիոնալ առումով հանրապետության երկրորդ դեմքն է, բայց նա Մակունցից հետո խոսեց։ Մակունցը նաև ընկալվում է որպես հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման գործընթացում ներգրավված դիվանագետ։ Հատկանշական է, որ մինչև 2018 թվականի իրադարձությունները նա զբաղվել է կրթական գործունեությամբ՝ աշխատելով որպես անգլերենի մասնագետ։

Հայտնի է նաև, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին անգլերեն է սովորել նրա մոտ։ Լիլիթ Մակունցը ՔՊ նախընտրական ցուցակում զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։ Ուսումնասիրել և վերլուծել ենք նրա վերջին տարիների պաշտոնական հայտարարագրերը՝ պարզելու նրա գործունեության ուղղություններն ու գույքային վիճակի փոփոխությունները տարբեր ժամանակահատվածներում։ Ուսումնասիրության համաձայն՝ Մակունցը 2005-2019 թվականներին դասավանդել է Հայ-ռուսական համալսարանում։ Զուգահեռաբար՝ 2014-2018 թվականներին պայմանագրային հիմունքներով աշխատել է գերմանական Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի երևանյան գրասենյակում, իսկ 2016-2018 թվականներին՝ նաև ԱՄՆ Խաղաղության կորպուսի երևանյան գրասենյակում։ 2018 թվականի փետրվարից մինչև մայիս ղեկավարել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի և համագործակցության բաժինը։ Նույն՝ 2018 թվականին, նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար։

Հետագայում՝ 2019-2021 թվականներին, եղել է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար։ 2021-2025 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը, իսկ 2025 թվականի օգոստոսի 29-ից նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։ Նրա 2024 թվականի տարեկան հայտարարագրում անշարժ գույք կամ տրանսպորտային միջոց չկա լրացված։ Այդ տարում միայն ունեցել է «Հայէկոնոմբանկում» փոխառություններ՝ 2,676,111 դրամ և 28,236,761 դրամ։ Նրա բանկային հաշիվներում առկա են եղել 36,003.05 ԱՄՆ դոլար և 419,861.38 դրամ, մինչդեռ տարեկան եկամուտը կազմել է 2,616,824 դրամ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ 2023 թվականի հայտարարագրով նրա վարկային պարտավորությունները կազմել են 28,850,232 դրամ, իսկ հանձնված և վերադարձված փոխառությունները՝ 3,918,260 դրամ։ Բանկային հաշիվներում ունեցել է 27,305.17 ԱՄՆ դոլար և 395,198.38 դրամ։

Այսինքն՝ վարկի չափով գումար ունի իր հաշվում։ Նույն տարում Լիլիթ Մակունցի եկամուտները կազմել են 2,681,880 դրամ և 51,732 ԱՄՆ դոլար՝ արտաքին գործերի նախարարությունից, ընդհանուր՝ 23,128,435.68 դրամ։ Տարվա վերջում վարկային պարտավորությունների մնացորդը կազմել է 32,768,492 դրամ, որից 28,850,232 դրամը՝ բնակարանային վարկ։ 2022 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա բանկային հաշիվներում եղել է 15,000 ԱՄՆ դոլար և 794,835.02 դրամ։ Եկամուտները կազմել են 770,223 դրամ այլ աղբյուրից, ինչպես նաև 50,999 ԱՄՆ դոլար և 2,728,776 դրամ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ընդհանուր՝ 23,570,675.43 դրամ։ Վարկային պարտավորությունները կազմել են 33,502,485 դրամ, որից 29,430,532 դրամը՝ բնակարանային։ 2021 թվականի տվյալներով՝ նա ունեցել է 3,000 ԱՄՆ դոլար և 1,704,218.14 դրամ բանկային միջոցներ, ինչպես նաև հայտարարագրել է 34,296,115 դրամի փոխառություններ։

Նույն տարվա եկամուտը կազմել է 48,433,635.84 դրամ, իսկ վարկերի մարմանն ուղղված վճարումները՝ 3,521,212 դրամ։ Ընդհանուր առմամբ, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարբեր տարիներին Մակունցի հայտարարագրերում արձանագրվել են ինչպես զգալի եկամուտներ, այնպես էլ մեծածավալ վարկային պարտավորություններ՝ հիմնականում բնակարանային նպատակներով, այն դեպքում, երբ առանձին անշարժ գույք չի հայտարարագրվել։ Ում համար է նա անշարժ գույքի հիփոթեքի վարկ մարում, անհասկանալի է, քանի որ հայտարարագրված անշարժ գույք չկա, փոխարենը կա վարկ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>