Մակրոնի այցից առաջ Գյումրիի ասֆալտը քերում են, կենտրոնական փողոցներն էլ միակողմանի փակ են
Արդեն մի քանի օր է՝ Գյումրիի Բագրատունյաց օղակում ու հարակից, ինչպես նաև կենտրոնական հրապարակի որոշ հատվածներում ինտենսիվ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում։
Բնակիչների խոսքով՝ քաղաքում ասֆալտը բառացիորեն քերում են, որպեսզի թարմացնեն այն։ Նշենք, որ ծրագիրն իրականացվում է կառավարության որոշմամբ և ֆինանսավորմամբ։
Փողոցաշինական աշխատանքները պայմանավորված են մայիսի 3-5-ը Հայաստանում անցկացվող Եվրոպական գագաթնաժողովի շրաջանակներում Ֆրանսիայի նախագահի և մյուս պատվիրակությունների՝ Գյումրի այցով։
Քաղաքի կենտրոնական հատվածի փողոցները միակողմանի փակ են։
Oragir.News-ը հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիկա օրերին կայցելի Գյումրի։
Մանրամասները` տեսանյութում:

