Դավիթ Մինասյանը թերապևտիկ բաժանմունքում անհրաժեշտ բժշկական հսկողության տակ կլինի․ ԱՆ
Դավիթ Մինասյանին հիվանդանոցից բանտ տեղափոխելուց հետո գնահատվել է առողջական վիճակը, ընդհանուր թերապևտիկ բաժանմունքում անհրաժեշտ բժշկական հսկողություն կիրականացվի: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 13-ին, փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել էր, որ 18-ամյա Դավիթ Մինասյանին հիվանդանոցից բանտ են տեղափոխել։ Ավելի ուշ տեղեկացրել էր, որ նրան տեղափոխել են անվասայլակով։

