«Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան
21
Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ընդդիմադիր ուժերը դիմում են Սահմանադրական դատարան Պատերազմ Արցախում
Կարկուտը մեծ վնասներ է պատճառել Ոսկեվանին.Բաղանիսին, Կոթիին «Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Քաղաքական հաշվարկ․ ԿԸՀ-ն ասում է՝ չի ազդել, ԲՀԿ-ն՝ հակառակը․ ի՞նչ կլիներ, եթե 3 տեղամաս չզրոյացվեր Երևանում հնչած կրակngների հետևանքով 4 անձ հոսպիտալացվել է, 1 անձ ձերբակալվել է Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Երևանում թիվ 46 համարի ավտոբուսը վթարի հետևանքով ջարդուփշուր է եղել. Կան տուժածներ Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Եթե ՍԴ-ն մակերեսորեն մերժի դիմումները, դա կարող է ճանապարհ բացել ցնցումների համար»․ Սուրեն Սուրենյանց Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Շիրակի մարզի գյուղ Հայկավանում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության․ Արա Զոհրաբյան Փաշինյանը կորցրել է իշխանության մենաշնորհը. Փոստանջյան Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ամենաակնառու խախտումը վարչական ռեսուրսի կիրառումն է ու ռեպրեսիվ միջոցների օգտագործումը. Դրմեյան Այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր․ Արամ Վարդևանյան

Ինչո՞ւ Հունգարիայում գործող վարչապետ Օրբանը ջախջախիչ պարտություն կրեց իր գլխավոր ընդդիմախոսից

Եվ այսպես, անցած կիրակի անցկացված ընտրություններում, գործող վարչապետ՝Վիկտոր Օրբանը ջախջախիչ պարտություն կրեց իր գլխավոր ընդիմախոս՝Պետեր Մադյարից:

Ընդդիմության առաջնորդ Պետեր Մադյարի գլխավորած աջ կենտրոնամետ, եվրոպամետ «Տիսա» կուսակցությունը ստացավ խորհրդարանի տեղերի ավելի քան երկու երրորդը, ինչը թույլ կտա  փոփոխություններ կատարել սահմանադրությունում՝ առանց մյուս կուսակցությունների հավանության։

Հունգարիայի  199 տեղանոց  խորհրդարանի 138 տեղը ստացավ Մադյարի կուսակցությունը:

55-ը ստացավ Օրբանի Ֆիդես - Քրիստոնեա-դեմոկրատական ​​կուսակցություն դաշինքը և 6 տեղ կզբաղեցնի ազգայնական «Մեր Հայրենիք» կուսակցությունը:

Այսպիսով, Մադյարը ոչ թե հաղթեց, այլ ջախջախեց Օրբանի կողմից գլխավորած դաշինքին, ինչը ցույց տվեց, թե ինչ աստիճանի էր հոգնել հունգարական հանրությունը Օրբանի՝ 16 տարվա կառավարման ժամանակաշրջանից:

Հիշեցնենք, որ Վիկտոր Օրբանի թիմը կառավարում էր Հունգարիան՝ սկսած 2010 թվականից:

Հետաքրքիր էր նաև, այն, որ հունգարացիները այն աստիճանի էին հոգնել Օրբանի կառավարումից, որ անցած կիրակի ընտրությանը մասնակցել էր բնակչության շուրջ 80 տոկոսը: Թիվ, որ երբեք չէր արձանագրել նախկին ընտրություններում:

                 Ո՞վ է Մադյարը, և ինչո՞ւ հենց նրան վստահեցին հունգարացիները

Բանն այն է, որ հունգարական հասարակությունը իր բնույթվ խիստ պահպանողական է, մերժում է ԵՄ-ի՝ դրսից մարդկանց հրավիրելու գաղափարը, մերժում է սեքսուալ փոքրամասնություններին առավել տեղ տալու գաղափարը և այդպես շարունակ:

Արդյունքում, հունգարական քաղաքական թատերաբեմում միշտ գերակա են եղել աջ պահպանողական թեզերով հանդես եկող ուժերը:

Այդ հանգամանքն օգտագործելով՝ Օրբանը իր շուրջ կարողացավ համախմբել աջ պահպանողական շրջանակներին և երկար տարիներ իշխում էր երկրում:

Մինչև 2010 թվականն էլ էր նա հասել իշխանության ամենաբարձր ղեկին, սակայն երկար չէր կարողացել պահպանել այն:

Սակայն 2010 թվականին Օրբանի թիմին հաջողվեց ստանալ ձայների ավելի քան 54 տոկոսը և Հունգարիայի խորհրդարանում հաստատել սահմանադրական մեծամասնություն:

Դրանից հետո, անընդհատ պարտվող ձախակողմյան ընդդիմությունը վերջնականապես փլուզվեց և պարզվեց, որ հունգարացիները չեն ընդունում մեծամասամբ ձախակողմյան գաղափարները:

Օգտվելով այդ հանգամանքից՝ Օրբանը ոչ միայն հաստատեց իր ամուր իշխանությունը երկրում, այլև սկսեց վերջնագրերով հարաբերվել ԵՄ-ի կառույցների հետ:

Արդյունքում ԵՄ-ն իր հերթին, 2022 թվականի սեպտեմբերից ի վեր, հունգարական քաղաքական համակարգը գնահատեց, որպես  ընտրական ավտոկրատիայի հիբրիդային ռեժիմ։

 2024 թվականի հունվարին Եվրախորհրդարանի անդամների մեծամասնությունը քվեարկեց բանաձևի օգտին, որը պահանջում էր, որ ԵՄ խորհուրդը քննարկի Հունգարիային Եվրոպական Միության կառույցներում քվեարկության իրավունքից զրկելու հարցը։

Այս պայմաններում ԵՄ կառույցները սկսեցին ակտիվորեն աջակցել հունգարական հանրային այն կառույցներին, որոնք ընդդիմանում էին Օրբանի իշխանությանը:

ԵՄ-ում հունգարական քաղաքական ձախակողմյան ընդդիմությունից արդեն հույսը կտրել էին, քանի որ այդ ընդդիմությունը չէր կարողանում հասնել հաջողության:

                              Ե՞րբ ստեցծվեց Հունգարիայում Մադյարի նոր ուժը

2024 թվականի փետրվարի 2-ին հայտարարվեց, որ Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը 2023 թվականի ապրիլին ներում էր  շնորհել մանկատան երեխաներին շանտաժի ենթարկելու գործով հանցագործի, որը կապված էր հնարավոր սեռական բռնության մեղադրանքների հետ։ Սկանդալը հանգեցրեց Նովակի, ինչպես նաև արդարադատության նախարար Յուդիտ Վարգայի հրաժարականին, որը ստորագրել էր ներումը։

 Կարճ ժամանակ անց Վարգայի նախկին ամուսինը՝ Պետեր Մադյարը, Facebook-ում գրառում հրապարակեց, որում նշում էր, որ հրաժարական կտա պետական ​​ընկերություններում զբաղեցրած բոլոր պաշտոններից, և որ վերջին մի քանի տարիների ընթացքում նա հասկացել է, որ Վիկտոր Օրբանի կառավարության հայտարարված նպատակները իրականում ծառայում են լայնածավալ կոռուպցիայի և ազգային հարստության գողությունը թաքցնելուն։

2002-2024 թվականներին, այսինքն՝ ավելի քան 22 տարի,  Պետեր Մագյարը եղել է Օրբանի կողմից գլխավորած Ֆիդես  կուսակցության անդամ։

Նա աշխատել է Հունգարիայի ԱԳ համակարգում, 2015-ին աշխատել է Օրբանի վարչակազմում:

2018-ին Նա ղեկավարել է Եվրոպական Միության իրավունքի վարչությունը MBH պետական ​​բանկում: 2019-ից 2022 թվականներին եղել է Ուսանողական վարկերի կենտրոնի գլխավոր տնօրենը:

Հենց այդ ժամանակ էլ նա կարողացել է մեծ համբավ ձեռք բերել հունգարական երիտասարդության շրջանում:

Այն բանից հետո, երբ նրա նախկին կնոջը հեռացրին նախարարի պաշտոնից, Մադյարը որոշեց ձիով քայլ կատարել և բաց ընդդիմախոս դառնալ իր նախկին ղեկավարին:

Սկսած 2024 թվականի գարնանից՝ նա հիմնելով բոլորովին նոր քաղաքական ուժ, սկսեց ակտիվորեն զբաղվել քաղաքականությամբ, արդեն դիրքավորվելով ընդդիմադիր դաշտում, որտեղ մեծ բաց էր մնացել, ձախակողմյան գործիչների պարբերաբար ձախողումներից հետո:

Մադյարին միանգամից նկատեցին ԵՄ-ի կառույցներում, և սկսեցին ակտիվորեն աջակցել, որպես այլընտրանք Օրբանին:

2024 թվականի հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին մայրաքաղաք Բուդապեշտը  համակված էր կառավարության դեմ բողոքի ցույցերով՝ ինտերնետային տրաֆիկի հարկի նախատեսվող ներդրման դեմ: Զանգվածային բողոքի ցույցերից և միջազգային քննադատությունից հետո Հունգարիայի կառավարությունը 2024 թվականի հոկտեմբերի 31-ին հայտարարեց, որ օրինագիծը չի քննարկվի:

Սա Օրբանի առաջին զիջումն էր հանրությանը, և նրա հոգեբանական պարտության առաջին քայլը:

Հենց այդ ժամանակ էլ դրանից օգտվեց Մադյարը՝ իր վարկանիշը շեշտակիորեն բարձրացնելով հունգարական հանրության մոտ:

Սկսած 2025 թվականից, Մադյարի արշավն ակտիվ աջակցվում էր ԵՄ-ի կառույցների կողմից:

Իսկ որոշ ժամանակ անց, նրան գրեթե բացահայտ սկսեց աջակցել Ուկրաինայի իշխանությունը՝ Զելենսկու գլխավորությամբ:

Դրանից հետո Օրբան-Մադյար հակամարտությունը միջհունգարական հարթակից տեղափոխվեցին նաև միջազգային հարթակներ:

Օրբանին ակտիվ սկսեցին աջակցել Մոսկվան և ներկայիս ամերիկյան Թրամփի վարչակազմը, իսկ Մադյարին՝ ԵՄ կառույցները, եվրոպական երկրների ղեկավարները և Ուկրաինանան:

Օրբանը Մադյարին սկսեց պարբերաբար մեղադրել ԵՄ-ի շահերը պաշտպանելու մեջ, իսկ Մադյարն իր հերթին սկսեց մեղադրել Օրբանին՝ ռուսական շահերի սպասարկման հարցում:

2026 թվականի մարտի 26-ին Հունգարիայում թողարկվեց «Քվեի գինը» վավերագրական ֆիլմը։ Այն նկարագրում էր անկախ կինոգործիչների և լրագրողների կողմից վեցամսյա հետաքննության արդյունքները։ Ֆիլմում պնդվում էր, որ իշխող «Ֆիդես» կուսակցությունը ընտրողների ճնշման արշավ է վարում աղքատ գյուղական վայրերում և փոքր քաղաքներում, որտեղ «Ֆիդես»-ը նախկինում վայելել է իր ամենաուժեղ աջակցությունը։ Ֆիլմի ստեղծողները հայտնում  էին, որ այդ քաղաքներում «Ֆիդես»-ի քաղաքապետերը բնակիչներին առաջարկում էին գումար, աշխատանք, վառելափայտ, ընտրատեղամասեր տանող տրանսպորտ, դեղորայքի և սինթետիկ թմրանյութերի հասանելիություն՝ ձայների դիմաց։ Ֆիլմում նաև պնդվում էր, որ ընդդիմադիր թեկնածուն, իբր, հրաժարվել էր  ընտրություններից այն բանից հետո, երբ «Ֆիդես»-ի կողմից վերահսկվող տարածքի մանկական բարեկեցության մարմինները սպառնացել էին հեռացնել նրա երեխաներին։

Այս ֆիլմի հովանավորները, բնականաբար, ԵՄ-ի կառույցներն էին և մի շարք եվրոպական հիմնադրամները, որոնք բաց կերպով չէին թաքցնում, որ նպատակ ունեին հեռացնել Օրբանին իշխանությունից:

Ավելին, արևմտյան հետախուզական կառույցները կարողացել էին ձայնագրել Հունգարիայի ԱԳ նախարար Սիյարտոյի և Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի հեռախոսազրույցը, որից պարզվում էր Հունգարիայ նախարարի պատրաստակամությունը՝  Լավրովին փաստաթուղթ ուղարկել Ուկրաինայի՝ Եվրամիությանը անդամակցելու հարցի վերաբերյալ:

Արևմտյան կառույցներից հետ չէին մնում նաև ռուսական պատկան մարմինները:

Ընտրություններից ընդամենը 6 օր առաջ, Սերբիայի ոստիկանությունը «Թուրքական հոսք» գազատարի վրա հայտնաբերել էր  մոտ 4 կիլոգրամ պայթուցիկ նյութ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և արտգործնախարար Պետեր Սիյարտոն մեղադրել եին Ուկրաինային Հունգարիա և Սլովակիա ռուսական գազի մատակարարումը դադարեցնելու փորձի մեջ։

Իսկ ընտրություններից ընդամենը օրեր առաջ, Հունգարիա եկավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը և կոչ արեց հունգարևացիներին՝ քվեարկել Օրբանի օգտին:

Սակայն հունգարացի ընտրողի վրա ո՛չ Մոսկվայի և Վաշինգտոնի, ո՛չ էլ Բրյուսելի ազդեցությունները էապես չազդեցին:

Հունգարացի ընտրողի վրա ազդել էր հոգնածությունը Օրբանի 16 տարվա կառավարումից:

Այդ հոգնածությունից վարպետորեն օգտվեց պոպուլիստ Մադյարը:

            Հունգարիայի ընտրությունների միջազգային արձագանքների մասին

Հաշվի առնելով, որ այս ընտրությունները միջհունգարականից դարձել էին աշխարհաքաղաքական բնույթի,  տրամաբանական էին նաև այդ արձագանքների շեշտադրումները:

Ընտրությունների արդյունքներից հետո Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշեց. «Երկիրը վերադարձել է եվրոպական ուղու վրա»։

Նմանատիպ հայտարարություններ արեցին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լիտվայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի առաջնորդները։

Դեմոկրատական ​​կուսակցության  առաջնորդ Հակիմ Ջեֆրիսը   ԱՄՆ կոնգրեսում հայտարարեց, որ. «Աջ ծայրահեղական ավտոկրատ Վիկտոր Օրբանը պարտվեց ընտրություններում: Նույնը սպասվում է Թրամփի շողոքորթներին և MAGA ծայրահեղականներին՝ առաջիկա Կոնգրեսի ընտրություններում»:

Ռուսաստանից և ԱՄՆ-ից դեռ պաշտոնական արձագանքներ չկան, սակայն Ռուսաստանի ոչ պաշտոնական ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարեց, թե Հունգարիայի ընտորությունների արդյունքները կմոտեցնեն ԵՄ-ի փլուզման ժամանակաշրջանը:

Միջազգային փորձագետների կարծիքով, հունգարացի ընտրողն արդեն կողմնորոշվել էր Օրբանի դեմ, քանի որ հոգնել էր 16 տարվա իր կառավարումից:

Իսկ այս ջախջախիչ պարտությունը բացատրվեց նաև այն հանգամանքով, որ Հունգարիայի հանրությունը հիասթափվեց Թրամփի քայլերից, հատկապես՝ Իրանի հարցում և Վենսի այցը Բուդապեշտ պարզապես լրացուցիչ գրգռեց հունգարացիներին:

Նույն թրենդը նկատվում է նաև այլ եվրոպական երկրներում և այնտեղի աջակողմյան ուժերը հերթվ հրաժարվում են գովաբանել Թրամփի քայլերը:

Պետք է նշել, որ Թրամփը մեծ հարված հասցրեց նաև ԱՄՆ-ի պահպանողական շրջանակներին՝ իր քայլերով Իրանի դեմ և դառնալով Իսրայելի կամակատարը:

Ինչ վերաբերվում է հայ հանրության տրամադրություններին, ապա մենք էլ պիտի հաշվի առնենք այս թրենդի փոփոխությունները և պիտի վերապահումով մոտենանք Թրամփի գործողություններին, մանավանդ, որ Իրանն ի տարբերություն եվրոպական երկրների, մեր անմիջական հարևանն է՝ դրանից բխող հետևանքներով:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>