Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն
Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում միջադեպի վերաբերյալ 18-ամյա դպրոցականների գործով արդեն երկրորդ քննիչն է ազատվում պաշտոնից։ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի՝ ապրիլի 7-ին ստորագրած հրամանով՝ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ քննչական երրորդ բաժնի պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Դավիթ Կիրակոսյանը աշխատանքից ազատվել է, ըստ հրամանի՝ սեփական գրավոր դիմումի համաձայն։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
Նշենք, որ ավելի վաղ աշխատանքից ազատվել է նույն գործով քննիչ Հակոբ Հակոբկոխյանը։ Ըստ ՔԿ-ի՝ նրա ազատման պատճառն այն էր, որ տղաների տանը խուզարկության ավարտից հետո քննիչը լրագրողներին ասել էր, որ ոչինչ չեն հայտնաբերել։
--
Մեր կողմից նկատենք, որ նման իրավիճակը՝ նույն քաղաքական «գործով» քննիչների իարարհաջորդ ազատումները կարող են նաև հտամակարգի ներսում խուլ դժգոհության հետևանք լինել: Ուզում ես հավատալ, որ կամակատարության ու քաղաքական կեղտոտ պատվերների մեջ թաթախված այդ կառույցների խորը խորքերում այնուամենայնիվ մնացել են հայ մարդիկ, որոնք չեն ցանկանա մնացած ողջ կյանքն ապրել դպրոցական տղաներ խոշտանգողի խարանով:
Ակնհայտն այն է, որ եթե այդ շինծու «գործով» ամեն ինչ ՔՊ-ի ուզածով լիներ, ապա քննչականի փաստացի պետ Նիկոլ Փաշինյանը այդ քննիչներին չէր ազատի:

