Պետականության դեմոնտաժ, ասֆալտի պաշտամունք, ցայտնոտ և ցուգցվանգ. Վահագն Մելիքյան ԲՀԿ-ից ձայնագողությունը սկիզբ է առել Անդրանիկ Թևանյանի պատվիրովի ու շինծու կալանավորումից Անհայրենիք գոյանքներ, որոնք միայն իրենց լափի մասին են մտածում․ Խաչիկ Մանուկյան
12
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից ՉԴԱԴԱՐՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ը, Ադրբեջանն ու Փաշինյանը համատեղ հայտարարությամբ «թարմացրել» են 2025թ. օգոստոսի «թուղթը» 135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին Արամ Վարդևանյանը 53 «կողմ» և 0 «դեմ» ձայներով ընտրվեց ԱԺ փոխնախագահ ԱԺ նիստն ընդհատվեց. Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ են ընտրում Օր 7․ ԱԺ-ն երկրորդ շաբաթն է՝ դեռ փոխնախագահ է ընտրում Հայաստանում սահմանադրական կարգը փլուզվել է Պատերազմ Արցախում
Պետականության դեմոնտաժ, ասֆալտի պաշտամունք, ցայտնոտ և ցուգցվանգ. Վահագն Մելիքյան Քաղբանտարկյալ Ալիկ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել․ փաստաբան Նոր (ալիևյան) Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում չի լինի. Միջազգային փառատոնում Հայաստանը կներկայացնեն արցախյան խմբեր ՀԷՑ-ի պատճառով եղած-չեղածը սաղ վառվել է. Գյուղացիները փակել են Մարգարա-Էջմիածին ճանապարհը Վրաստանի վարչապետը հրաժարվել է վերականգնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները 67 համարի տրանսպորտում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, նրա կյանքը փրկել չի հաջողվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին ԲՀԿ-ից ձայնագողությունը սկիզբ է առել Անդրանիկ Թևանյանի պատվիրովի ու շինծու կալանավորումից Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Խորհրդարանում քիչ են քաղաքական բանտարկյալների, այլ հետապնդվողների մասին բարձրաձայնումները, ինչը մտահոգիչ է Անհայրենիք գոյանքներ, որոնք միայն իրենց լափի մասին են մտածում․ Խաչիկ Մանուկյան Ռուսական պատժամիջոցների երկրորդ ալիքն է սպասվում` ՔՊ-ում սարսափած են. «Հրապարակ» Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը․ Տիգրան Աբրահամյան Նոր հողամաս և 14,4 միլիոն դրամ եկամուտ․ ինչպե՞ս է 2025 թվականը փակել ՔՊ խմբակցության ղեկավարը Խայտառակության անունը դրել են խաղաղություն ու գլուխ են գովում. Շարմազանով 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը․ «Հրապարակ» 39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ում մնալու հարցում խճճված են․ ՌԴ ԱԳՆ Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից ՉԴԱԴԱՐՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ը, Ադրբեջանն ու Փաշինյանը համատեղ հայտարարությամբ «թարմացրել» են 2025թ. օգոստոսի «թուղթը» «Մեղադրյալ չկա, ինձ են մի քանի անգամ հարցաքննության կանչել». Տեր-Եսայանը՝ քաղաքապետարանի միջնդեպի մասին 135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին Կոլումբիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ...Իսկ Արեգնազ Մանուկյանը ոչ միան կնստի բանտում, այլև կարգելեն բանտից հեռախոսով խոսի իր անչափահաս՝ 13-ամյա դստեր ու 86-ամյա մոր հետ Մտածելով, որ պապը ամեն անգամ փլավ է ուտելու, բայց մի օր այդ փլավը կանգնեց պապի բգին. Խաչատրյան Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար Այս գործընթացները կը վիրաւորեն ոչ միայն Մայր Աթոռի միաբանութիւնը, այլեւ Հայ Եկեղեցւոյ նուիրապետական Աթոռները․ Պատրիարքութիւն Հայոց Թուրքիոյ «Նախկինից նախկին», Նիկոլի մոտ ծառայության անցած Թումանյան Արտաշեսը ազատվել է իր շա՜տ սիրելի վարչապետի խորհրդականի պաշտոնից

Հնչեց ամենակարևոր, բայց դիվանագիտական փաթեթավորմամբ ուղերձը. Քաղաքագետ

«Կրեմլում տեղի ունեցած Պուտին Փաշինյան հանդիպումը միայն արտաքինից էր հանգիստ, գրեթե անէմոցիա, գրեթե պրոտոկոլային Պուտինի կողմից, եթե չլինեին Փաշինյանի վատ քողարկվող էմոցիաները, ինչը ցույց էր տալիս, որ նա ընթացքում է հասկանում, թե իրեն ինչ են ասում շատ հանդարտ և դիվանագիտական տոնով: Իրականում դա դասական օրինակ էր, թե ինչպես է մեծ պետությունը հանդարտ տոնով հնչեցնում կոշտ քաղաքական նախազգուշացում»,-անդրադառնալով երեկ մոսկովյան հանդիպման ընթացքում հնչած հայտարարություններին՝ գրում է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը։

Նրա խոսքով, այդ հանդիպման մեջ չկա ոչ մի պատահական շեշտադրում։ Ամեն մի թեմա՝ ընտրովի էր, ամեն մի ձևակերպում՝ կշռադատված։ Եվ ամենակարևորը՝ գրեթե ոչինչ չասվեց ուղիղ, բայց ամեն ինչ ասվեց ենթատեքստով։

«Ասվում էր հետևյալը՝ «Սա հարաբերությունների վերանայման փուլ է, ոչ թե ամրապնդման»: Պուտինի խոսքի առանցքը կառուցված էր մեկ հիմնական հակասության վրա: Հայաստանը շարունակում է օգտվել Եվրասիական տնտեսական միության բոլոր տնտեսական առավելություններից, բայց քաղաքական վարքով արդեն դուրս է գալիս այդ համակարգի տրամաբանությունից։

Եվ այստեղ հնչեց ամենակարևոր, բայց դիվանագիտական փաթեթավորմամբ ուղերձը՝ այդ երկու վեկտորները երկարաժամկետ համատեղելի չեն։ Սա նշանակում է՝ ընտրության պահը մոտենում է։

Երբ այս ուղերձը զուգորդվում է Ալեքսեյ Օվերչուկի «վերակառուցման» մասին հայտարարության հետ, պատկերը դառնում է ամբողջական։ Խոսքը այլևս ոչ թե տեսական անհամատեղելիության, այլ գործնական հետևանքների մասին է։

Տնտեսական ռեժիմը, որը Հայաստանը ստացել է որպես քաղաքական գործընկեր, կարող է վերանայվել, եթե այդ գործընկերությունը դադարի լինել բովանդակային։

Պուտինի ամենահանգիստ, բայց ամենակոշտ շեշտադրումը վերաբերում էր էներգետիկային։ Գազի գնի թեման ներկայացվեց ոչ թե որպես խնդիր, այլ որպես փաստ: Հայաստանը ստանում է այնպիսի պայմաններ, որոնք շուկայական չեն։ Դիվանագիտական լեզվով սա հնչում է որպես «համագործակցության արդյունք», բայց իրականում դա քաղաքական սուբսիդիա է, այդ գինը քաղաքական գին է, ոչ թե տնտեսական և եթե չկա գնի քաղաքական տրամաբանություն ապա կլինի գնի տնտեսական տրամաբանությունը: Եվ հենց այստեղ է գլխավոր մեսիջը՝ քաղաքական սուբսիդիան չի կարող գոյություն ունենալ քաղաքական անհամաձայնության պայմաններում։ Եթե հարաբերությունները «վերակառուցվում են» առաջինը վերանայվելու է հենց սա։

Անվտանգության թեմայում ՀԱՊԿ-ի շուրջ ձևակերպումները առավել խոսուն էին իրենց լռությամբ։ Չկային դաշնակցային շեշտադրումները, չկար վստահության լեզուն։ Երբ դաշինքի մասին խոսում են առանց դաշնակցային բառապաշարի՝ դա արդեն նշանակում է, որ դաշինքը գործնականում վերաիմաստավորվել է։ Սա փաստում է մի իրականություն, որ Հայաստանը դե ֆակտո դուրս է գալիս անվտանգության այն համակարգից, որի ներսում երկար տարիներ գոյություն է ունեցել։ Բայց դրա փոխարեն դեռևս չունի լիարժեք այլընտրանքային համակարգ և դժվար էլ ունենա:

Արցախի թեմայում Պուտինը ընտրեց առավել նուրբ, բայց քաղաքականապես շատ ծանր դիրքավորում։

Չեղավ որևէ փորձ կիսելու պատասխանատվությունը, չեղավ որևէ փորձ վերաիմաստավորելու անցյալը։

Փոխարենը ձևավորվեց մի հստակ ենթատեքստ՝ որոշումը կայացվել է խորքում Երևանում և ֆիքսվել Պրահայում և դրա հետևանքները նույնպես Երևանի պատասխանատվությունն են, ինչը նշանակում է, որ Մոսկվան փակել է այդ թեման իր համար՝ որպես քաղաքական պարտավորություն։

Միջուկային էներգետիկայի և ենթակառուցվածքների թեմաներում ընդգծվեց մեկ այլ առանցքային իրողություն: Հայաստանի ռազմավարական համակարգերը շարունակում են մնալ ռուսական ազդեցության ներքո։ Սա ոչ թե համագործակցության դաշտ է, այլ կախվածության կառուցվածք, որը երկարաժամկետ է և դժվար փոխարինելի է։

Լոգիստիկայի հարցում հնչեց մի շատ կարևոր, բայց քիչ նկատված փաստ: Տարածաշրջանային հաղորդակցությունները վերակառուցվում են, բայց ոչ առանց Ռուսաստանի։

Այսինքն՝ աշխարհաքաղաքական վերադասավորումները չեն վերացրել Մոսկվայի դերակատարությունը, այլ փոխել են դրա ձևը։ Սա նշանակում է, որ Հայաստանը նույնիսկ իր «դիվերսիֆիկացիայի» գործընթացում չի կարող ամբողջությամբ դուրս գալ այդ համակարգից։

Գյուղատնտեսական առևտրի և շուկաների թեման ևս ուներ նույն տրամաբանությունը և ռուսական շուկան ներկայացվում է որպես հնարավորություն, բայց իրականում դա լծակ է, որը կարող է կամ կործանել կամ կենսունակություն տալ Հայաստանի գյուղատնտեսությանը:

Հանդիպման ամենահետաքրքիր շերտը վերաբերում էր ընտրություններին։

Պուտինը ուղիղ ձևակերպում չի անում, բայց ենթատեքստը հստակ է՝

Հայաստանում քաղաքական գործընթացները, հատկապես առաջիկա ընտրությունները, պետք է ապահովեն նաև ռուսամետ ուժերի ազատ և մրցակցային մասնակցություն։

Սա պետք է դիտարկել Մոլդովայի փորձի ֆոնին, որտեղ Մոսկվան արդեն արձագանքել է իր համար անընդունելի ընտրական միջավայրին։ Այստեղ մեսիջը պարզ է ընտրական գործընթացների նկատմամբ վերաբերմունքը կարող է դառնալ հարաբերությունների վերանայման գործոն։

Եվ վերջապես, ամբողջ հանդիպման իմաստը բացվում է Օվերչուկի հայտարարության մեջ։ Այն, ինչ Պուտինը ասում է դիվանագիտական լեզվով, Օվերչուկը ձևակերպում է ուղիղ՝ Հայաստանը մոտ է այն կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի վերակառուցել իր տնտեսական հարաբերությունները նրա հետ։ Քաղաքագիտական լեզվով սա նշանակում է՝ արտոնյալ ռեժիմից անցում դեպի պայմանական գործընկերություն։ Դա արդեն այլ որակի հարաբերություն է։

Եզրակացությունը պարզ է, բայց ծանր: Կրեմլում տեղի ունեցած հանդիպումը ոչ թե հարաբերությունների ամրապնդման մասին էր, այլ դրանց սահմանների հստակեցման։ Պուտինը ոչ մի սպառնալիք չհնչեցրեց։

Բայց ձևակերպեց բոլոր այն պայմանները, որոնց խախտման դեպքում սպառնալիքները կդառնան գործնական քաղաքականություն։

Սա դասական մեծ քաղաքականության պահ է, որտեղ ամեն ինչ ասվում է հանգիստ, որպեսզի հետո ամեն ինչ արվի առանց ավելորդ աղմուկի։ Եվ եթե այս հանդիպմանը վեռնագիր կամ որոկում տանք ապա այն կլինի այսպիսին․ «Հայաստանը առերևույթ դեռ համակարգի մեջ է, բայց արդեն կանգնած է դուրս գալու սահմանագծին իր բոլոր հետևանքներով»»,-նշում է նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>