Երևանում զենք-զինամթերք է հայտնաբերվել
ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները մարտի 26-ին՝ ժամը 3․40-ին, Կոմիտասի պողոտայի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 22 և 34 տարեկան 3 երիտասարդի։ 34-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են լիցքավորված ատրճանակ և գաղտնի փականով ծալովի դանակ։
Երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։

