Կրեմլում չգիտեն՝ ԱՄՆ-ն բանակցո՞ւմ է Իրանի հետ. Պեսկով
Կրեմլում չեն կարող հստակ ասել՝ արդյոք ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Իրանի հետ․ իրավիճակի վերաբերյալ առկա են հակասական հայտարարություններ, նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ մինչ հարվածները Իրանը բաց էր ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար, և դա հայտնի էր ամբողջ աշխարհին։
Պեսկովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը չափազանց բացասաբար կարձագանքի, եթե Մերձավոր Արևելքի հակամարտությունը տարածվի դեպի Կասպիական տարածաշրջան։

