Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի շրջանակին վերաբերող հարցեր և պայմանավորվել առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով։
Կրեմլից հայտնում են, որ հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։
Քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համագործակցությունը։
Աղբյուրը` Panorama.am

