Քաղաքացին միջնամատ ցույց տվեց Փաշինյանին ու ՔՊ–ականներին. վիճաբանություն սկսվեց
Երեւանի Շենգավիթ համայնքում քիչ առաջ միջադեպ է գրանցվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ–ականների այցի ժամանակ։
Շենքերից մեկի պատուհանից մի քաղաքացի միջնամատ է ցույց տվել Փաշինյանին եւ նրան ուղեկցող ՔՊ–ականներին։
NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ դրանից հետո քաղաքացին իջել է ներքեւ ու վիճաբանություն է սկսվել նրա եւ ՔՊ–ականների միջեւ։ Մասնավորապես բավականին ակտիվ քաղաքացու հետ վիճում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը հունից դուրս եկավ, երբ քաղաքացին հայտարարեց, որ իր համար ամբողջական Հայաստան է նաեւ Կիլիկիան, Նախիջեւանը, Արցախը։
Մանրամասները՝ տեսանյութում։

