Կաթողիկոսը քաղաքացիների «վեհափառ-վեհափառ» վանկարկումների ներքո դուրս եկավ դատարանից և նրանց ուղեկցությամբ քայլեց դեպի Մայր տաճար Փաշինյանը կասի.«Եթե Սահմանադրության փաթեթը չեք ընդունում, վաղը կլինի պատերազմ». Բենիամին Մաթևոսյան Հյուրանոցների աստղայնության եվրոպական ստանդարտներն արդեն Հայաստանում
9
Հայաստանում սահմանադրական կարգը փլուզվել է «Բանտային երջանկություն». քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ փաշինյանական ռեժիմի բանտային անցուդարձի մասին Որևէ քաղաքական կուսակցություն իրավունք չունի եկեղեցու ներքին հարցերին միջամտելու․ Նաթան Սրբազան «Մայր Հայաստան»-ը Էջմիածնում էր՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Ամենայն Հայոց Վեհափառի Լինել սթափ և չտրվել սադրանքների․ Վեհափառ Հայրապետի հորդորը Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել ՔՊ-ական իշխանությունը կատարում է հայատյաց թուրքերի ու ադրբեջանական թուրքերի երազանքները. Հայաստանում Ամենայն Հայոց կաթողիկոսին դատում են «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Սա ամբողջովին ֆարս է, որի հետևանքները ծանր են․ Ստեփան Դանիելյանը՝ Արեգնազ Մանուկյանի գործի մասին Պատերազմ Արցախում
Հայաստանում սահմանադրական կարգը փլուզվել է Արցախահայերի վերադարձը սեփական բնօրրանում էթնիկ զտման ենթարկված բնիկ ժողովրդի հիմնարար, միջազգայնորեն ճանաչված իրավունքն է Ինչպիսին պետք է լինի Կաթողիկոսի գործը քննող դատավորի ինքնաբացարկի տեքստը Վաշինգտոնյան խաղաղությունից ի՞նչ մնաց «գետնի վրա» «Խաղաղության համար» Փաշինյանին պետք է ջնջել բոլոր հայ մարդկանց հիշողությունը, առավել ևս՝ Արցախն ու Արցախի մասին հիշողությունը, հայրենիքում ապրելու իրավունքն իրացնելու ցանկացած մղում Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորը մտահոգություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Տեղի է ունեցել Փաշինյանի և հայության թշնամի Ալիևի հեռախոսազրույցը «Բանտային երջանկություն». քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ փաշինյանական ռեժիմի բանտային անցուդարձի մասին Խստորեն դատապարտում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ նախաձեռնված ստոր հետապնդումները․ Լևոն Քոչարյան Միասնական աղոթք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամը Միածնաէջ Մայր Տաճարում Որևէ քաղաքական կուսակցություն իրավունք չունի եկեղեցու ներքին հարցերին միջամտելու․ Նաթան Սրբազան Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց հավատավոր ժողովրդին Հայ առաքելական Սուրբ եկեղեցին դիմացել է շատ մեծ ասպատակումների. Մամիջանյան Արա՛, դուք խիղճ ունե՞ք․․․ մորը խի՞ եք զրկում երեխուց․ Դավիթ Մկրտչյան «Մայր Հայաստան»-ը Էջմիածնում էր՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Ամենայն Հայոց Վեհափառի Ծուռ հայելիների ու օրուելյան «Անասնաֆերմայի» սցենարով ապրող թագավորությունում դատավորի համար արդար ու բարեխիղճ լինելն արդեն իսկ հերոսություն է Արենդտի գլխավոր դասը... Կաթողիկոսը քաղաքացիների «վեհափառ-վեհափառ» վանկարկումների ներքո դուրս եկավ դատարանից և նրանց ուղեկցությամբ քայլեց դեպի Մայր տաճար Լինել սթափ և չտրվել սադրանքների․ Վեհափառ Հայրապետի հորդորը Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել Նողկալի խելահեղություն. Տեր Վահրամ ՔՊ-ական իշխանությունը կատարում է հայատյաց թուրքերի ու ադրբեջանական թուրքերի երազանքները. Հայաստանում Ամենայն Հայոց կաթողիկոսին դատում են ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը վրդովված է և խստորեն դատապարտում է իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ հալածանքները Փաշինյանը կասի.«Եթե Սահմանադրության փաթեթը չեք ընդունում, վաղը կլինի պատերազմ». Բենիամին Մաթևոսյան Հյուրանոցների աստղայնության եվրոպական ստանդարտներն արդեն Հայաստանում ԵԱՏՄ խորհրդի նիստում Փաշինյանը փաստաթղթեր է ստորագրել «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի Հենց հիմա բարձրացե՛ք առաջնագծեր ու տեսե՛ք՝ սարսափելի խղճուկ վիճակ է․ Դերենիկ Մալխասյան Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, նախադեպը չունեցող փաստին․ ՀՅԴ Բյուրո

Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում

Ինչպես հայտնի, տասնամյակներ շարունակ Իսրայելը աջակցել է Իրաքի Քրդաստանի ղեկավար Բարզանիի կլանին, հույս ունենալով, որ նա պիտի իքս պահին աջակցի իրենց՝ Իրանի դեմ արշավում:

Ի դեպ, նույն մոտեցումը կար Ադրբեջանի ղեկավար Ալիևների կլանի հանդեպ, նույն հույսով:

Նեթանյահուն, երբ Թրամփին համոզում էր, որ պիտի վճռկական քայլերի գնա Իրանի դեմ, որպես հիմնավորում բերում էր նաև վերը նշված գործոնները:

Հենց այդ պատճառով էլ Թրամփի գլխավոր խորհրդականի՝ Բոլթոնի  այցի ընթացքում Հայաստան  և Ադրբեջան, 2018-ին, այս հարցի շուրջ քննարկումները գլխավորներից էին համարվում:

Ի դեպ, Բոլթոնը ԱՄՆ-ում «Իսրայելի բարեկամներ»  հատուկ խմբի անդամ էր, որի գլխավոր նպատակներից էր համարվում նաև Իրանի հանդեպ հատուկ քայլերի մշակումը:

Տեսանելի է այն, որ և 2018-ի Հայաստանի իշխանափոխությունը, Փաշինյանի՝ 2022թ. հոկտեմբերի 6-ի Արցախից հրաժարումը, Արցախի հայաթափումը 2023-ին,  նույն շարքի քայլեր են, որոնց նպատակներից մեկն էր Ադրբեջանը Իրանի դեմ պլացդարմի վերածելը:

Հենց այսօրվա համար էին վերը նշված քայլերը կատարվել, որպեսզի իրենց համար ճակատագրական պահին՝ Իրանի քաղաքական իշխանության տապալման համար, օգտագործվեին քրդական և ադրբեջանական գործոնները:

Բանն այն է, որ առանց Իրանի դեմ ցամաքային գործողությունների,  հնարավոր չի լինի վերացնել ներկայիս իրանական ռեժիմը:

Օդային ռմբակոծությունները դրանք այս խնդրի լուծման առաջին փուլն են համարվում:

Սակայն, եթե ցամաքային արշավ չլինի, ապա օդային ռմբակոծումները ոչ մի լուրջ ազդեցություն չի թողնի:

Դեռ ճիշտ հակառակը՝ եթե այս ամենից հետո Իրանի ժողովուրդը տեսնի, որ իշխանությունը չի փոխվելու, ապա նա համարելու է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի որոշումները՝ ռմբակոծել Իրանի պետական և ռազմական ենթակառույցները, նպատակ էին հետապնդել, ոչ թե ռեժիմի տապալման համար, այլ դրանք ուղղված էին Իրանի պետության և նրա ժողովուրդի դեմ:

Այս ամենը լավ են գիտակցում, թե՛ Նեթանյահուն, և թե՛ Թրամփը:

Այդ իսկ պատճառով, նրանց գլխավոր հույսերից մեկն է.  գտնել Իրանի ներսում ուժեր, ովքեր կհամաձայնեին օգնել իրենց այս հարցում:

Նեթանյահուն խոսք էր տվել Թրամփին, որ քրդերի ու Ալիևի վարչակազմի հետ  նա ունեցել է այդ համաձայնությունը:

Բացի այդ, Նեթանյահուն համոզել էր Թրամփին, որ Իրանի բուն պարսիկ բնակչության շրջանում, իբր, իրենց հետախուզությունը տեղեկացել էր, որ մեծ է Իրանի նախկին Շահի որդու վարկանիշը:

Նաև այդ պատճառով էր, որ ի տարբերություն նախորդ բոլոր բողոքի ալիքների, այս անգամ հրեաները խաղի մեջ էին մտցրել Իրանի նախկին Շահի որդուն՝ որպես ընդդիմության առաջնորդի սիմվոլ:

Թրամփին նաև համոզել էին, որ Վենեսուելայի օրինակն ունենալով, երբ Մադուրոյին չեզոքացնելուց հետո այդ երկիրը հնազանդվեց Վաշինգտոնին, նույն ձևով հնարավոր կլինի հնազանդեցնել ներկայիս Իրանի վերնախավին՝ նրա առաջանորդին չեզոքացնելուց հետո:

Հենց այս գործոննների հիման վրա հաշվարկներով էին Թրամփին համոզել, որպեսզի վերջինս համաձայնվեր գրոհել Իրանի վրա:

Եվ ահա, պարզվեց, որ այդ շարքից քրդերը հրապարակավ հայտարարում են, որ իրենք հրաժարվում են «մանրադրամի»  դեր կատարել:

Ընդ որում, այդ մասին հայտարարեցին քրդական քաղաքական դասի գրեթե բոլոր ազդեցիկ շրջանակները:

Ինչպես հայտնի է, Իրաքի Քրդաստանը քաղաքականապես բաժանված է երկու կլանի միջև՝ Բարզանիի և Թալաբանիի:

Ավանդաբար, Բարզանին համարվել էր պայմանականորեն  «թուրքամետ և իսրայելամետ», Թալաբանին՝ «իրանամետ»:

Այս պայմանական բաժանումը պայմանավորված էր նաև իրենց դիրքորոշմամբ Քրդական բանվորական կուսակցության հետ վերաբերմունքով:

Բացի այդ, քրդերը ունեին քաղաքական ներկայացվածություն Սիրիայում, Թուրքիայում և Իրանում:

Եվ ահա այս վերջին զարգացումների կապակցությամբ, երբ լուր տարածվեց, թե իբր քրդերը համաձայնվել են մասնակցել ամերիկա-իսրայելյան արշավին Իրանի դեմ, քրդական հիմնական շրջանակները հերքեցին սույն լուրը, նշելով որ իրենք չեն մասնակցի Իրանի դեմ գործողություններին:

           Բարզանիի հայտարարությունը այս հարցի շուրջ եղավ մարտի 5- ին

Մարտի 5-ին Իրաքյան Քրդստանի նախագահ Նեչիրվան Բարզանին կոչ արեց չներքաշել Քրդստանը տարածաշրջանային հակամարտությունների մեջ։ Նա այս հայտարարությունն արեց 1991 թվականի մարտյան ապստամբության 35-ամյակի առթիվ։

Իր հայտարարության մեջ Բարզանին ապստամբությունը անվանել էր  պատմական շրջադարձային պահ, որի ընթացքում Քուրդիստանի ժողովուրդը մերժել էր ճնշումները և շարժվել դեպի ազատություն և արժանապատվություն: Նա հայտարարեց, որ Քուրդիստանը կմնա «խաղաղության և կայունության գործոն» և չի մասնակցի որևէ ռազմական սրացման, որը կարող է սպառնալ իր քաղաքացիների կյանքին և անվտանգությանը:

Նա հավելեց, որ տարածաշրջանի սահմանադրական կարգավիճակի և նվաճումների պաշտպանությունը «պահանջում է միասնություն և համատեղ ազգային պատասխանատվություն» քրդական քաղաքական ուժերի միջև, քանի որ մի կողմից ԱՄՆ-ի և Իսրայելի, մյուս կողմից՝ Իրանի միջև պատերազմը տարածվում է Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր երկրներում, որին միանում են նաև Իրաքի և Լիբանանի կողմից աջակցվող խմբավորումները։

Թալաբանին նույնպես մերժեց ներգրավել պատերազմի մեջ ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին

Մարտի 1-ին, Թրամփն անձամբ էր զանգահարել Բաֆել Թալաբանիին, խնդրելով, որ վերջինս իր համաձայնություն տա Իրանի դեմ քայլերին, սակայն մերժում էր ստացել:

Վերջինս նշել էր, թե չունի որևէ հիմնավորում, թե ինչու պիտի Իրանի քրդերին դնի զոհասեղանին:

Եվ ահա, պարզվեց, երեկ էլ հրապարակային հայտարարությամբ հանդես եկավ Իրանի քրդերի ընդդիմադիր  Քուրդիստանի ազատության կուսակցություն (ՔԱԿ)-ի ներկայացուցիչ՝ Խալիլ Կանիսանանին:

Սա այն եզակի ուժերից է, որը գործում է Իրանում, ով ավանդաբար դրական վերաբերմունք ուներ ԱՄՆ-ի և Իսրայելի հանդեպ:

Եվ ահա պարզվում է, որ նույնիսկ սրանք պատրաստ չեն մասնակցել այս հակաիրանյան արշավին:

Խալիլ Կանիսանանին «Շաֆաք Նյուզ»-ին ասել է, որ Իրանի դեմ հնարավոր պատերազմին նման մասնակցությունը կախված կլինի «իրական ռազմական և լոգիստիկ աջակցությունից», այլ ոչ թե միայն քաղաքական աջակցությունից կամ լրատվամիջոցների հայտարարություններից։

Կանիսանանին նաև հայտարարել  է, որ Իրանական Քրդստանում գտնվող քրդական ուժերը օգնություն չեն ստացել, որ Իրաքի Քրդստանի կառավարությունը նույնպես աջակցություն չի ստացել, և որ «քրդական տարածաշրջանը մեծ մասամբ զուրկ է արդյունավետ օդային պաշտպանությունից»։

Ընդունելով  Իրաքի Քրդստանի մայրաքաղաք  Էրբիլի  պաշտպանող ԱՄՆ ՀՕՊ համակարգի սահմանափակ լինելը՝ նա նշել է, որ «լայնածավալ պատերազմի դեպքում տարածաշրջանի ընդհանուր անվտանգության և կայունության համար ամուր երաշխիքներ չկան»։ Նա ընդգծել է , որ Իրաքյան Քուրդիստանը չունի այնպիսի առաջադեմ պաշտպանական համակարգեր, ինչպիսիք ունեն Հորդանանը, Կատարը և Բահրեյնը, և, հետևաբար, «չի կարող պատերազմի մեջ մտնել առանց զենքի, ՀՕՊ համակարգերի և համապարփակ ռազմական աջակցության»։

Կանիսանանին հայտարարել է  նաև, որ քրդական ընդդիմադիր ուժերի կողմից Իրանում գործողություններ իրականացնելուց ձեռնպահ մնալու պատճառներից մեկը Իրաքյան Քրդստանի օրենքների նկատմամբ նրանց հարգանքն  է՝ նշելով, որ այն կապված է Իրաքի  քրդական իշխանությունների՝ հակամարտության մեջ իրենց տարածքը օգտագործելու դեմ դիրքորոշման հետ։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Թրամփի ծրագրերում, քրդերի գործոնի օգտագործումը պիտի բացառել, թեև մինչ հակամարտության մեջ մտնելը, Թրամփը հաշվի չէր առել դա, որի մասին ի դեպ, իրեն զգուշացրել էին իր բոլոր խորհրդականները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>