Գյումրիում Միքայել սրբազանին դիմավորեցին կարոտով ու ջերմությամբ
Բազմաթիվ գյումրեցիներ ու Շիրակի մարզի բնակիչներ էին հավաքվել Շիրակի թեմի առաջնորդարանի շենքի մոտ՝ դիմավորելու թեմի առաջնորդ, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
«Իզմիրլյան» ԲԿ-ից տնային կալանքի մեկնած Սրբազանին տեսնելու առիթը նրանք բաց չէին թողել։
«Սրբազան, Սրբազան»,-վանկարկում էին քաղաքացիները, ծափահարում ու շարականներ երգում՝ այդ ընթացքում ստանալով Սրբազանի օրհնությունը։
Աղբյուրներ՝ Panorama.am, 168.am

