Հայտնի են ԱՄՆ փոխնախագահի Հայաստան և Ադրբեջան այցի օրերը
Պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը կմիանա փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Միլանում, Երեւանում եւ Բաքվում 2026թ․ փետրվարի 9-11-ը։ Այս մասին նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի հաղորդագրությունում։
«Նրա ուղեւորությունը Հայաստան եւ Ադրբեջան կնպաստի նախագահ Թրամփի խաղաղության ջանքերին եւ «Հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի երթուղի (TRIPP)» նախագծի առաջմղմանը»,- նշել են պետդեպարտամենտում։

