Հունվարի 31-ին Անգլերեն առարկայի միասնական քննությանը մասնակցած դիմոդները հայտագրվելու համար պետք է մուտք գործեն dimord.am կայքի իրենց անձնական էջ և սեղմեն «Վերահանձնել» կոճակը։ Դրանից հետո դիմորդի էլեկտրոնային հասցեին կուղարկվի վերահանձնմանը մասնակցելու հաստատումը։
Քննությունից 3 օր առաջ դիմորդին կուղարկվի անցաթուղթը, որտեղ նշված կլինեն քննության վայրը և ժամը։
Տեղեկացնում ենք, որ նախկինում ներկայացված դիմորդի բոլոր տվյալները պահպանված են համակարգում, և դրանք կրկնակի ներկայացնելու անհրաժեշտություն չկա։
Մրցույթին կմասնակցի քննությունների առավել բարձր միավորը։
Ուշադրություն․
Հայտագրման գործընթացը կսկսվի փետրվարի 8-ին, ժամը 12:00-ին և կավարտվի փետրվարի 12-ին, ժամը 23:00-ին»:

