Վաղարշապատի համայնքապետարանի անգործության հերթական դրսևորումը (տեսանյութ)
Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին 48Ա շենքի բնակիչները «Մայր Հայաստան» խմբակցությանը ահազանգել էին, որ իրենց շենքի նկուղը ամբողջությամբ կեղտաջրերով է պատված։ Ըստ բնակիչների՝ համայնքապետարանը ավելի քան մեկ տարի է չի արձագանքում իրենց ահազանգերին, իսկ համատիրությունը ասում է, որ գումար չունի և խորհուրդ է տալիս դիմել համայնքապետարան։
Հիշեցնեմ, որ Վաղարշապատ համայնքում արդեն 7 տարի է իշխում է ՔՊ-ն։
Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից

