«Հայրենիք» կինոթատրոնի գետնանցումի տանիքը փլվում է (տեսանյութ)
«Հայրենիք» կինոթատրոնի գետնանցումը խայտառակ վիճակում է՝ գարշահոտություն, պատերին այլանդակ գրառումներ, փլվող տանիք։
Այսօր տանիքից պոկված քարերը թափվել են անմիջապես քաղաքացիներից մեկի կողքին։ Այս անգամ հաջողվել է խուսափել ողբերգությունից։ Բարեբախտաբար, նա չի տուժել։
Բայց գետնանցումի այս անմխիթար վիճակը շարունակում է վտանգ ներկայացնել մարդկանց համար։ Իսկ քաղաքային իշխանությունը պարգևավճար է ստանում ու դեմագոգիայով զբաղվում։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

